(ուժը կորցրել է 19.07.99 թիվ 263 հրաման)
i
118.0028.270199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
26 հունվարի 1999 թվականի թիվ 28
i
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշման (1999թ. հունվարի 11-ի խմբագրությամբ) 3-րդ կետի,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը»:
2. Սահմանել, որ սույն հաշվային պլանը տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշմամբ (1999թ. հունվարի 11-ի խմբագրությամբ) սահմանված կազմակերպությունների վրա:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆ
Սույն հաշվային պլանը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշման (1999թ. հունվարի 11-ի խմբագրությամբ), ելնելով Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներից, հաշվի առնելով ֆինանսական հաշվետվությունների կազմման և կառավարչական հաշվառման պահանջները:
Սույն հաշվային պլանը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշմամբ (1999թ. հունվարի 11-ի խմբագրությամբ) սահմանված կազմակերպությունների վրա:
Սույն հաշվային պլանը տարածվում է վերոհիշյալ որոշման N 2 հավելվածում նշված կազմակերպությունների վրա, ինչպես նաև այն կազմակերպությունների վրա, որոնք 1999 թվականի ընթացքում գործող օրենսդրությամբ հաշվապահական հաշվառումը վարելուն և ֆինանսական հաշվետվությունները կազմելուն զուգընթաց հաշվառումը կվարեն նաև Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներով:
Հաշվային պլանը բաղկացած է երկու բաժնից`
1. Ընդհանուր դրույթներ,
2. Հաշվապահական հաշվառման հաշիվների ցանկ:
I բաժնում տրված է հաշվային պլանի ընդհանուր բնութագիրը, գործողության ոլորտը, ֆինանսական հաշվետվությունների նոր ձևերի հետ կապը, ինչպես նաև դասակարգման և կոդավորման հիմունքները:
II բաժնում տրված է հաշվապահական հաշվառման դասերում և խմբերում միավորված առաջին և երկրորդ կարգի հաշիվների ցանկը:
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հաշվապահական հաշվառման հաշվային պլանը կազմակերպության վրա ազդող իրադարձությունների և նրա կողմից իրականացվող գործառնությունների փաստերի` հաշվապահական հաշվառման մեջ գրանցման և խմբավորման սխեմա է:
Հաշվային պլանը հիմնված է ըստ տնտեսական բովանդակության դասակարգված հաշիվների վրա և ներառում է հաշիվների դասեր, հաշիվների խմբեր, առաջին կարգի հաշիվներ (սինթետիկ հաշիվներ) և երկրորդ կարգի հաշիվներ (ենթահաշիվներ):
Հաշվային պլանը ներառում է 9 դաս`
1. Ոչ ընթացիկ ակտիվներ,
2. Ընթացիկ ակտիվներ,
3. Սեփական կապիտալ,
4. Ոչ ընթացիկ պարտավորություններ,
5. Ընթացիկ պարտավորություններ,
6. Եկամուտներ,
7. Ծախսեր,
8. Կառավարչական հաշվառման հաշիվներ,
9. Արտահաշվեկշռային հաշիվներ:
1-7 դասերն ընդգրկում են ֆինանսական հաշվառման հաշիվները, 8-րդ դասը` կառավարչական հաշվառման և 9-րդ դասը` արտահաշվեկշռային հաշիվները:
Ֆինանսական հաշվառման հաշիվներն օգտագործվում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլման ենթակա տեղեկատվության ընդհանրացման համար: Դրանք բաժանվում են հաշվեկշռային հաշիվների (1-5 դասեր) և գործունեության արդյունքների հաշիվների (6-7 դասեր):
Հաշվեկշռային հաշիվները նախատեսված են կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների հաշվառման համար: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում հաշվապահական հաշվեկշռում արտացոլվում են այս հաշիվների (դեբետային կամ կրեդիտային) մնացորդները:
Գործունեության արդյունքների հաշիվները նախատեսված են կազմակերպության եկամուտների և ծախսերի հաշվառման համար: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում այս հաշիվների շրջանառությունը (դեբետային` ծախսերի գծով և կրեդիտային` եկամուտների գծով), սահմանված դեպքերում դրանց արդյունքը տեղափոխվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն:
Կառավարչական հաշվառման հաշիվները նախատեսված են արտադրական ծախսումների և արտադրանքի (ծառայության) ինքնարժեքի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնք օգտագործվում են միայն կազմակերպության ներքին կարիքների համար` կառավարչական որոշումներ ընդունելու նպատակով:
Արտահաշվեկշռային հաշիվները նախատեսված են կազմակերպությանը չպատկանող, բայց ժամանակավորապես նրա տրամադրության կամ օգտագործման տակ գտնվող ակտիվների (վարձակալված (գործառնական) հիմնական միջոցներ, պատասխանատու պահպանության, վերամշակման ընդունված ակտիվներ և այլն) պայմանական իրավունքների և պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման, ինչպես նաև առանձին գործառնությունների վերահսկման համար:
Հաշիվների կոդավորումը կառուցված է տասնորդական համակարգով, որոնց համապատասխան(
-հաշիվների դասերը նշված են միանիշ թվով` 1-ից մինչև 9-ը,
-հաշիվների խմբերը նշված են երկնիշ թվով, որոնցից առաջինը ցույց է տալիս դասի ծածկագիրը, իսկ երկրորդը` խմբի համարը,
-առաջին կարգի հաշիվները նշված են եռանիշ թվով, որոնցից առաջին երկուսը ցույց են տալիս խմբի ծածկագիրը, երրորդը` առաջին կարգի հաշվի համարը,
-երկրորդ կարգի հաշիվները նշված են քառանիշ թվով, որոնցից առաջին երեքը ցույց են տալիս առաջին կարգի հաշվի ծածկագիրը, չորրորդը` երկրորդ կարգի հաշվի համարը:
1-7 դասի առաջին կարգի հաշիվները պարտադիր են բոլոր կազմակերպությունների համար, իսկ 8-9 դասի առաջին կարգի հաշիվները և երկրորդ կարգի բոլոր հաշիվները օգտագործվում են անհրաժեշտության դեպքում, ելնելով կազմակերպության գործունեության առանձնահատկություններից, ֆինանսական հաշվետվություններում տեղեկատվության բացահայտման պահանջներից, ինչպես նաև վերահսկողության և վերլուծության նպատակներից:
Յուրահատուկ գործառնությունների հաշվառման նպատակով կազմակերպությունները կարող են անհրաժեշտության դեպքում հաշվային պլանում ավելացնել լրացուցիչ առաջին և երկրորդ կարգի հաշիվներ, օգտագործելով հաշիվների ազատ ծածկագրերը, ինչպես նաև իրենց գործունեության բնույթից ելնելով փոփոխել երկրորդ կարգի հաշիվները, այդ մասին բացահայտելով իրենց հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ:
Հաշվային պլանը ներառում է միայն ակտիվային և պասիվային հաշիվներ: 1, 2, 7, 8 դասերի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, ակտիվային են, իսկ 3-6 դասերի հաշիվները, (բացառությամբ կարգավորող հաշիվների, պասիվային են:
Ակտիվապասիվային հաշիվների կիրառում չի թույլատրվում, քանի որ ակտիվների և պարտավորությունների, եկամուտների և ծախսերի հոդվածների միջև հաշվանցում չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվանցումը պահանջվում կամ թույլատրվում է հաշվապահական հաշվառման ստանդարտներով (հաշվանցման սկզբունք):
1-8 դասերի հաշիվներում կազմակերպության գործառնությունների և նրա վրա ազդող իրադարձությունների արտացոլումը իրականացվում է կրկնակի գրանցման հիմունքով, իսկ 9-րդ դասի հաշիվներում` հաշվառման պարզ համակարգով:
II. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՑԱՆԿ Հաշիվն. I կարգի II կարգի
խմբի հաշիվն. հաշիվն.
ծածկ. ծածկ. ծածկ.
ԴԱՍ 1. ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ
11-12 ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ
111 Մաշվող հիմնական միջոցներ
1111 Շենքեր
1112 Կառուցվածքներ
1113 Փոխանցող հարմարանքներ
1114 Մեքենաներ և սարքավորումներ
1115 Տրանսպորտային միջոցներ
1116 Արտադրական գույք, տնտեսական գույք,
գործիքներ
1117 Բազմամյա տնկարկներ
1118 Բանող և մթերատու անասուններ
1119 Այլ հիմնական միջոցներ
112 Հիմնական միջոցների մաշվածություն
1121 Շենքերի մաշվածություն
1122 Կառուցվածքների մաշվածություն
1123 Փոխանցող հարմարանքների մաշվածություն
1124 Մեքենաների և սարքավորումների
մաշվածություն
1125 Տրանսպորտային միջոցների մաշվածություն
1126 Արտադրական գույքի, տնտեսական գույքի,
գործիքների մաշվածություն
1127 Բազմամյա տնկարկների մաշվածություն
1128 Բանող և մթերատու անասունների
մաշվածություն
1129 Այլ հիմնական միջոցների մաշվածություն
113 Ժամանակավորապես շահագործումից հանված
հիմնական միջոցներ
114 Հողամասեր
115 Բնական ռեսուրսներ
116 Բնական ռեսուրսների սպառում
117 Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ
1171 Կառուցման ընթացքում գտնվող հիմնական
միջոցներ
1172 Տեղակայման ենթակա սարքավորումներ
1173 Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ մինչև
շահագործման հանձնելը
1174 Հետագա կապիտալացվող ծախսումներ
1175 Այլ անավարտ ոչ ընթացիկ նյութական
ակտիվներ
118 Երկարաժամկետ վարձակալված հիմնական
միջոցներ
119 Երկարաժամկետ վարձակալված հիմնական
միջոցների մաշվածություն
121 Ոչ ընթացիկ նյութական ակտիվների
արժեզրկումից կորուստներ
13 ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ
131 Ոչ նյութական ակտիվներ
1311 Կազմակերպչական ծախսեր
1312 Լիցենզիաներ
1313 Ֆիրմայի գին (գուդվիլ)
1314 Արտոնագրեր
1315 Ապրանքային նշաններ
1316 Ծրագրային ապահովում
1317 Հողի և բնական ռեսուրսների օգտագործման
իրավունք
1318 Այլ ոչ նյութական ակտիվներ
132 Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա
1321 Կազմակերպչական ծախսերի ամորտիզացիա
1322 Լիցենզիաների ամորտիզացիա
1323 Ֆիրմայի գնի (գուդվիլի) ամորտիզացիա
1324 Արտոնագրերի ամորտիզացիա
1325 Ապրանքային նշանների ամորտիզացիա
1326 Ծրագրային ապահովման ամորտիզացիա
1327 Հողի և բնական ռեսուրսների օգտագործման
իրավունքի ամորտիզացիա
1328 Այլ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա
133 Զարգացման անավարտ ծախսումներ
134 Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումներ
135 Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների
ամորտիզացիա
136 Ոչ նյութական ակտիվների արժեզրկումից
կորուստներ
14 ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ
141 Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված
կողմերում
1411 Բաժնետոմսեր և բաժնեմասեր
1412 Պարտատոմսեր
1413 Տրամադրված փոխառություններ
1414 Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումներ
142 Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված
կողմերում
1421 Ոչ ընթացիկ ներդրումներ դուստր
ընկերություններում
1422 Ոչ ընթացիկ ներդրումներ ասոցիացված
կազմակերպություններում
1423 Ոչ ընթացիկ ներդրումներ այլ կապակցված
կողմերում
143 Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի
փոփոխություն
1431 Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի ավելացում
1432 Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազում
144 Երկարաժամկետ դեբիտորական պարտք
ֆինանսական վարձակալության գծով
145 Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ
15 ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ
151 Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված
ծախսումների գծով
152 Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի
գծով
153 Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք
բերելու համար
154 Այլ ոչ ընթացիկ ակտիվներ
ԴԱՍ 2. ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ
21 ՊԱՇԱՐՆԵՐ
211 Նյութեր
2111 Հումք և նյութեր
2112 Գնովի կիսապատրաստուքներ, համալրող
շինվածքներ և դետալներ
2113 Վառելիք
2114 Տարա և տարանյութեր
2115 Պահեստամասեր
2116 Շինանյութեր
2117 Գյուղատնտեսական նշանակության նյութեր
2118 Վերամշակման հանձնված նյութեր
2119 Այլ նյութեր
212 Աճեցվող և բտվող կենդանիներ
213 Արագամաշ առարկաներ
2131 Արագամաշ առարկաներ պահեստում
2132 Ժամանակավոր ոչ տիտղոսային կառույցներ
214 Անավարտ արտադրություն
2141 Արտադրանքի գծով
2142 Ծառայությունների գծով
215 Արտադրանք
2151 Պատրաստի արտադրանք
2152 Սեփական արտադրության կիսապատրաստուքներ
2153 Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով
վաճառքի հանձնված արտադրանք
2154 Բեռնված արտադրանք
216 Ապրանքներ
2161 Ապրանքներ պահեստում
2162 Ապրանքներ մանրածախ առևտրում
2163 Տարա և տարանյութ
2164 Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով
վաճառքի հանձնված ապրանքներ
2165 Բեռնված ապրանքներ
2166 Այլ ապրանքներ
217 Պաշարների արժեքի փոփոխություն
22-23 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ
ՊԱՐՏՔԵՐ
221 Առևտրական դեբիտորական պարտքեր
չկապակցված կողմերի գծով
2211 Երկրի ներսից ստացվելիք առևտրական
դեբիտորական պարտք
2212 Արտերկրից ստացվելիք առևտրական
դեբիտորական պարտք
222 Առևտրական դեբիտորական պարտքեր
կապակցված կողմերի գծով
2221 Ընթացիկ դեբիտորական պարտք դուստր
ընկերությունների գծով
2222 Ընթացիկ դեբիտորական պարտք ասոցիացված
կազմակերպությունների գծով
2223 Ընթացիկ դեբիտորական պարտք այլ կապակցված
կողմերի գծով
223 Առևտրական դեբիտորական պարտքերի
հնարավոր կորուստների պահուստ
224 Տրված ընթացիկ կանխավճարներ
2241 Երկրի ներսում տրված ընթացիկ
կանխավճարներ
2242 Արտերկիր տրված ընթացիկ կանխավճարներ
225 Ընթացիկ դեբիտորական պարտք բյուջեի գծով
2251 Շահութահարկի գծով
2252 Ավելացված արժեքի հարկի գծով
2253 Այլ վճարների գծով
226 Փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի
հարկ
227 Ընթացիկ դեբիտորական պարտք սոցիալական
ապահովագրության գծով
2271 Սոցիալական ապահովագրության վճարների
գծով
2272 Սոցիալական ապահովագրության նպաստների
գծով
228 Ընթացիկ դեբիտորական պարտք
արտաբյուջետային վճարումների գծով
229 Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի
հետ
2291 Աշխատանքի վճարման գծով
2292 Առհաշիվ տրված գումարների գծով
2293 Այլ գործառնությունների գծով
231 Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված
եկամուտների գծով
2311 Ընթացիկ դեբիտորական պարտք
վարձակալության գծով
2312 Ընթացիկ դեբիտորական պարտք ստացվելիք
շահաբաժինների գծով
2313 Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվարկված
տոկոսների գծով
2314 Ընթացիկ դեբիտորական պարտք այլ
եկամուտների գծով
232 Այլ ընթացիկ դեբիտորական պարտք
2321 Ընթացիկ դեբիտորական պարտք
բողոքարկումների գծով
2322 Ընթացիկ դեբիտորական պարտք
ապահովագրության գծով
2323 Ընթացիկ դեբիտորական պարտք այլ
գործառնությունների գծով
24 ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
241 Ընթացիկ ֆինանսական ներդրումներ
2411 Պարտատոմսեր և այլ արժեթղթեր
2412 Ավանդներ
2413 Տրամադրված փոխառություններ
2414 Այլ ընթացիկ ներդրումներ
242 Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի
փոփոխություն
2421 Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի
ավելացում
2422 Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի
նվազում
25 ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
251 Դրամարկղ
2511 Ազգային արժույթի դրամարկղ
2512 Արտարժույթի դրամարկղ
2513 Սառեցված գումարներ դրամարկղում
252 Հաշվարկային հաշիվ
2521 Հաշվարկային հաշիվ
2522 Սառեցված գումարներ հաշվարկային հաշվում
253 Արտարժութային հաշիվ
2531 Արտարժութային հաշիվ երկրի ներսում
2532 Արտարժութային հաշիվ արտերկրում
2533 Սառեցված գումարներ արտարժութային
հաշվում
254 Այլ հաշիվներ բանկերում
2541 Ակրեդիտիվներ
2542 Չեկային գրքույկներ
2543 Այլ հաշիվներ բանկերում
255 Դրամական միջոցներ ճանապարհին
256 Դրամական փաստաթղթեր
26 ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ
261 Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների
գծով
262 Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով
263 Այլ ընթացիկ ակտիվներ
ԴԱՍ 3. ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ
31 ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՊԻՏԱԼ
311 Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ
3111 Հասարակ բաժնետոմսեր
3112 Արտոնյալ բաժնետոմսեր
3113 Բաժնեմասեր
3114 Փայեր
312 Չվճարված կապիտալ
313 Հետ գնված կապիտալ
3131 Հետ գնված հասարակ բաժնետոմսեր
3132 Հետ գնված արտոնյալ բաժնետոմսեր
3133 Հետ գնված բաժնեմասեր
3134 Հետ գնված փայեր
314 Լրացուցիչ կապիտալ
3141 Էմիսիոն եկամուտ
3142 Այլ լրացուցիչ կապիտալ
32 ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄԻՑ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
321 Ոչ ընթացիկ ակտիվների վերագնահատումից
առաջացած տարբերություններ
3211 Հիմնական միջոցների վերագնահատումից
առաջացած տարբերություններ
3212 Ոչ նյութական ակտիվների վերագնահատումից
առաջացած տարբերություններ
3213 Ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումների
վերագնահատումից առաջացած
տարբերություններ
33 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ
331 Ֆինանսական արդյունք
34 ՉԲԱՇԽՎԱԾ ՇԱՀՈՒՅԹ (ՉԾԱԾԿՎԱԾ ՎՆԱՍ)
341 Նախորդ տարիների ֆինանսական
արդյունքների ճշգրտում
3411 Նախորդ տարիների շահույթի ճշգրտում
3412 Նախորդ տարիների վնասի ճշգրտում
342 Նախորդ տարիների չբաշխված շահույթ
(չծածկված վնաս)
3421 Նախորդ տարիների չբաշխված շահույթ
3422 Նախորդ տարիների չծածկված վնաս
343 Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)
3431 Հաշվետու տարվա զուտ շահույթ
3432 Հաշվետու տարվա զուտ վնաս
344 Կանխավճար շահաբաժինների գծով
35 ՊԱՀՈՒՍՏՆԵՐ
351 Պարտադիր ձևավորվող պահուստներ
3511 Օրենսդրությամբ սահմանված պահուստներ
3512 Կանոնադրությամբ սահմանված պահուստներ
ԴԱՍ 4. ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
41 ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
411 Երկարաժամկետ բանկային վարկեր
4111 Երկարաժամկետ բանկային վարկեր ազգային
արժույթով
4112 Երկարաժամկետ բանկային վարկեր
արտարժույթով
412. Երկարաժամկետ փոխառություններ
4121 Երկարաժամկետ փոխառություններ կապակցված
կողմերից
4122 Տրված երկարաժամկետ մուրհակներ
4123 Տեղաբաշխված երկարաժամկետ պարտատոմսեր
4124 Այլ երկարաժամկետ փոխառություններ
413 Երկարաժամկետ պարտավորություններ
ֆինանսական վարձակալության գծով
414 Այլ երկարաժամկետ ֆինանսական
պարտավորություններ
42 ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
421 Նպատակային ֆինանսավորում և մուտքեր
4211 Նպատակային ֆինանսավորում բյուջեից
4212 Այլ նպատակային ֆինանսավորում և մուտքեր
422 Հետաձգված եկամուտներ
423 Ոչ ընթացիկ պարտավորություններ
հետաձգված հարկերի գծով
424 Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ
ԴԱՍ 5. ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
51 ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
511 Կարճաժամկետ բանկային վարկեր
5111 Կարճաժամկետ բանկային վարկեր ազգային
արժույթով
5112 Կարճաժամկետ բանկային վարկեր
արտարժույթով
5113 Ժամկետանց կարճաժամկետ բանկային վարկեր
ազգային արժույթով
5114 Ժամկետանց կարճաժամկետ բանկային վարկեր
արտարժույթով
512 Երկարաժամկետ բանկային վարկերի
կարճաժամկետ մաս
5121 Երկարաժամկետ բանկային վարկերի
կարճաժամկետ մաս ազգային արժույթով
5122 Երկարաժամկետ բանկային վարկերի
կարճաժամկետ մաս արտարժույթով
5123 Ժամկետանց երկարաժամկետ բանկային վարկեր
ազգային արժույթով
5124 Ժամկետանց երկարաժամկետ բանկային վարկեր
արտարժույթով
513 Ընթացիկ փոխառություններ
5131 Ընթացիկ փոխառություններ կապակցված
կողմերից
5132 Տրված ընթացիկ մուրհակներ
5133 Տեղաբաշխված ընթացիկ պարտատոմսեր
5134 Այլ ընթացիկ փոխառություններ
514 Երկարաժամկետ փոխառությունների
կարճաժամկետ մաս
5141 Երկարաժամկետ փոխառությունների
կարճաժամկետ մաս կապակցված կողմերից
5142 Տրված երկարաժամկետ մուրհակների
կարճաժամկետ մաս
5143 Տեղաբաշխված երկարաժամկետ պարտատոմսերի
կարճաժամկետ մաս
5144 Այլ երկարաժամկետ փոխառությունների
կարճաժամկետ մաս
52-53 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ
ՊԱՐՏՔԵՐ
521 Առևտրական կրեդիտորական պարտքեր
չկապակցված կողմերին
5211 Երկրի ներս վճարվելիք առևտրական
կրեդիտորական պարտք
5212 Արտերկիր վճարվելիք առևտրական
կրեդիտորական պարտք
522 Առևտրական կրեդիտորական պարտքեր
կապակցված կողմերին
5221 Առևտրական կրեդիտորական պարտք դուստր
ընկերություններին
5222 Առևտրական կրեդիտորական պարտք
ասոցիացված կազմակերպություններին
5223 Առևտրական կրեդիտորական պարտք այլ
կապակցված կողմերին
523 Ստացված ընթացիկ կանխավճարներ
5231 Երկրի ներսից ստացված ընթացիկ
կանխավճարներ
5232 Արտերկրից ստացված ընթացիկ կանխավճարներ
524 Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին
5241 Շահութահարկի գծով
5242 Եկամտահարկի գծով
5243 Ավելացված արժեքի հարկի գծով
5244 Ակցիզային հարկի գծով
5245 Գույքահարկի գծով
5246 Հողի հարկի գծով
5247 Մաքսատուրքի գծով
5248 Հաստատագրված վճարի գծով
5249 Այլ վճարների գծով
525 Կարճաժամկետ կրեդիտորական պարտք
սոցիալական ապահովագրության գծով
5251 Սոցիալական ապահովագրության վճարների գծով
5252 Սոցիալական ապահովագրության նպաստների
գծով
526 Կարճաժամկետ կրեդիտորական պարտք
արտաբյուջետային վճարումների գծով
527 Պարտավորություններ անձնակազմին
աշխատանքի վարձատրության գծով
5271 Աշխատանքի վարձատրության գծով
5272 Ավանդագրված աշխատավարձի գծով
528 Պարտավորություններ անձնակազմին այլ
գործառնությունների գծով
5281 Պարտավորություններ առհաշիվ գումարների
գծով
5282 Պարտավորություններ անձնակազմին այլ
գործառնությունների գծով
529 Կարճաժամկետ կրեդիտորական պարտք
հիմնադիրներին (մասնակիցներին)
531 Այլ կարճաժամկետ պարտավորություններ
5311 Կարճաժամկետ պարտավորություններ
վարձակալության գծով
5312 Կարճաժամկետ պարտավորություններ
հաշվարկված տոկոսների գծով
5313 Կարճաժամկետ պարտավորություններ
ապահովագրության գծով
5314 Այլ կարճաժամկետ պարտավորություններ
54 ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
541 Գալիք ժամանակաշրջանների ընթացիկ
եկամուտներ
542 Հետաձգված ընթացիկ պարտավորություններ
հարկերի գծով
543 Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և
վճարումների պահուստ
544 Այլ ընթացիկ պարտավորություններ
ԴԱՍ 6. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
61 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
611 Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների,
ծառայությունների իրացումից հասույթ
6111 Արտադրանքի վաճառքից հասույթ
6112 Ապրանքների վաճառքից հասույթ
6113 Աշխատանքների կատարումից հասույթ
6114 Ծառայությունների մատուցումից հասույթ
612-613 Գործառնական այլ եկամուտներ
6121 Ընթացիկ այլ ակտիվների վաճառքից
(օտարումից) եկամուտ
6122 Գործառնական վարձակալությունից եկամուտ
6123 Եկամուտներ տույժերից, տուգանքներից
6124 Դուրս գրված դեբիտորական պարտքերի
մարումից եկամուտ
6125 Կրեդիտորական պարտքերի դուրս գրումից
եկամուտ
6126 Նյութական վնասի փոխհատուցումից եկամուտ
6127 Պաշարների արժեքի փոփոխությունից եկամուտ
6128 Ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկման
վերականգնումից եկամուտ
6129 Ֆինանսական ներդրումների վերագնահատումից
եկամուտ
6131 Գործառնական այլ եկամուտներ
62 ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
621 Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքից
(օտարումից) եկամուտներ
6211 Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վաճառքից
(օտարումից) եկամուտ
6212 Ոչ նյութական ակտիվների վաճառքից
(օտարումից) եկամուտ
6213 Ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումների
վաճառքից (օտարումից) եկամուտ
6214 Ոչ ընթացիկ այլ ակտիվների օտարումից
եկամուտներ
622 Ֆինանսական ներդրումներից եկամուտներ
6221 Շահաբաժիններ
6222 Տոկոսներ
6223 Ֆինանսական ներդրումներից այլ եկամուտներ
623 Կապակցված կազմակերպությունների շահույթի
բաժնեմասը` ներդրումները
«բաժնեմասնակցության մեթոդով»
հաշվառելիս
624 Ֆինանսական վարձակալությունից եկամուտ
625 Փոխարժեքային տարբերություններից եկամուտ
626 Անհատույց ստացված ակտիվներից եկամուտ
627 Ոչ գործառնական այլ եկամուտներ
63 ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
631 Արտասովոր եկամուտներ
6311 Տարերային աղետների պատճառած վնասների
փոխհատուցում
6312 Այլ արտասովոր եկամուտներ
64 ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
641 Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ
տարիների եկամուտներ
6411 Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ
տարիների գործառնական գործունեությունից
եկամուտ
6412 Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ
տարիների այլ եկամուտներ
ԴԱՍ 7. ԾԱԽՍԵՐ
71 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ
711 Իրացված արտադրանքի, ապրանքների,
աշխատանքների, ծառայությունների
ինքնարժեք
7111 Վաճառված արտադրանքի ինքնարժեք
7112 Վաճառված ապրանքների ինքնարժեք
7113 Կատարված աշխատանքների ինքնարժեք
7114 Մատուցված ծառայությունների ինքնարժեք
712-713 Իրացման (առևտրային) ծախսեր
7121 Աշխատանքի վճարման ծախսեր
7122 Սոցիալական ապահովագրության վճարներ
7123 Հիմնական միջոցների մաշվածություն
7124 Հիմնական միջոցների նորոգման, սպասարկման
ծախսեր
7125 Պահեստում գտնվող արտադրանքի, ապրանքների
փաթեթավորման, տեսակավորման և տարայի
ծախսեր
7126 Արտադրանքի, ապրանքների պահպանման ծախսեր
7127 Արտադրանքի, ապրանքների իրացման
տրանսպորտային ծախսեր
7128 Կոմիսիոն վճարներ
7129 Մարկետինգի ծախսեր
7131 Գովազդի ծախսեր
7132 Երաշխիքային սպասարկման և վերանորոգման
ծախսեր
7133 Վաճառված արտադրանքի, ապրանքների
վերադարձումից և գների իջեցումից ծախսեր
7134 Առևտրական դեբիտորական պարտքերի
կորուստների գծով ծախսեր
7135 Ապահովագրական ծախսեր
7136 Իրացման (առևտրային) այլ ծախսեր
714-715 Ընդհանուր և վարչական ծախսեր
7141 Աշխատանքի վճարման ծախսեր
7142 Սոցիալական ապահովագրության վճարներ
7143 Հիմնական միջոցների մաշվածություն
7144 Հիմնական միջոցների նորոգման և
սպասարկման ծախսեր
7145 Հիմնական միջոցների գործառնական
վարձակալության ծախսեր
7146 Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա
7147 Գործուղման ծախսեր
7148 Ներկայացուցչական ծախսեր
7149 Ապահովագրության ծախս
7151 Փոստի և հեռահաղորդակցության ծախսեր
7152 Գրասենյակային ծախսեր
7153 Կոմունալ ծախսեր
7154 Աուդիտի և խորհրդատվական
ծառայությունների ծախսեր
7155 Չփոխհատուցվող հարկերից ծախսեր
7156 Ընդհանուր և վարչական այլ ծախսեր
716-717 Գործառնական այլ ծախսեր
7161 Ընթացիկ այլ ակտիվների վաճառքի (օտարման)
ծախսեր
7162 Գործառնական վարձակալության տրված
հիմնական միջոցների մաշվածություն
7163 Տույժերից, տուգանքներից ծախսեր
7164 Դեբիտորական պարտքերի կորուստների գծով
ծախսեր
7165 Դուրս գրված կրեդիտորական պարտքերի
մարման ծախսեր
7166 Արժեքների պակասորդներ և փչացումից
կորուստներ
7167 Պաշարների արժեքի փոփոխությունից ծախս
7168 Ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումից
կորուստներ
7169 Ֆինանսական ներդրումների վերագնահատումից
ծախս
7171 Հետազոտության և զարգացման ծախսեր
7172 Չբաշխված վերադիր արտադրական ծախսեր
7173 Խոտանված արտադրանքի հետ կապված ծախսեր
7174 Դատական ծախսեր
7175 Ժամանակավորապես շահագործումից հանված
հիմնական միջոցների պահպանման ծախսեր
7176 Գործառնական այլ ծախսեր
72 ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ
721 Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքի (օտարման)
ծախսեր
7211 Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վաճառքի
(օտարման) ծախսեր
7212 Ոչ նյութական ակտիվների վաճառքի
(օտարման) ծախսեր
7213 Ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումների
վաճառքի (օտարման) ծախսեր
7214 Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքի (օտարման)
այլ ծախսեր
722 Ֆինանսավորման հետ կապված ծախսեր
7221 Վարկերի և փոխառությունների գծով
տոկոսներ
7222 Վարկերի և փոխառությունների հետ կապված
այլ ծախսեր
7223 Ֆինանսավորման հետ կապված այլ ծախսեր
723 Կապակցված կազմակերպությունների վնասի
բաժնեմասը` ներդրումները
«բաժնեմասնակցության մեթոդով»
հաշվառելիս
724 Ֆինանսական վարձակալության ծախսեր
725 Փոխարժեքային տարբերություններից ծախսեր
726 Ոչ գործառնական այլ ծախսեր
73 ԱՐՏԱՍՈՎՈՐ ԾԱԽՍԵՐ
731 Արտասովոր ծախսեր
7311 Տարերային աղետների պատճառած վնասներ
7312 Այլ արտասովոր ծախսեր
74 ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ
741 Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ
տարիների ծախսեր
7411 Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ
տարիների գործառնական գործունեությունից
ծախսեր
7412 Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ
տարիների այլ ծախսեր
75 ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԾԱԽՍ
751 Շահութահարկի գծով ծախս
ԴԱՍ 8. ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ
81 ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐ
811 Հիմնական արտադրություն
8111 ՈՒղղակի նյութական ծախսումներ
8112 ՈՒղղակի ծախսումներ աշխատանքի վճարման
գծով
8113 ՈՒղղակի ծախսումներ սոցիալական
ապահովագրության վճարների գծով
8114 ՈՒղղակի արտադրական այլ ծախսումներ
8115 Անուղղակի արտադրական ծախսումներ
812 Օժանդակ արտադրություն
8121 ՈՒղղակի նյութական ծախսումներ
8122 ՈՒղղակի ծախսումներ աշխատանքի վճարման
գծով
8123 ՈՒղղակի ծախսումներ սոցիալական
ապահովագրության վճարների գծով
8124 Օժանդակ արտադրության այլ ուղղակի
ծախսումներ
8125 Անուղղակի արտադրական ծախսումներ
813 Անուղղակի արտադրական ծախսումներ
8131 Արտադրական ստորաբաժանումների
կառավարչական և սպասարկող անձնակազմի
աշխատանքի վճարման ծախսումներ
8132 Արտադրական ստորաբաժանումների
կառավարչական և սպասարկող անձնակազմի
սոցիալական ապահովագրության վճարներ
8133 Արտադրական նշանակության հիմնական
միջոցների մաշվածություն
8134 Արտադրական նշանակության հիմնական
միջոցների նորոգման, սպասարկման
ծախսումներ
8135 Արտադրական նշանակության ոչ նյութական
ակտիվների ամորտիզացիա
8136 Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների
ամորտիզացիա
8137 Աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի
անվտանգության ծախսումներ
8138 Արտադրական անձնակազմի գործուղման
ծախսումներ
8139 Անուղղակի արտադրական այլ ծախսումներ
82, ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՅԼ ՀԱՇԻՎՆԵՐ
821 Առևտրական հավելագին
822 Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ
վերադարձում և գների իջեցում
ԴԱՍ 9. ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ
91 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ
ԱԿՏԻՎՆԵՐ
911 Գործառնական վարձակալությամբ ընդունված
հիմնական միջոցներ
912 Վարձակալված ոչ ընթացիկ այլ ակտիվներ
92 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ
ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ
921 Պատասխանատու պահպանման ընդունված
ապրանքանյութական արժեքներ
922 Վերամշակման ընդունված նյութեր
923 Տեղակայման ընդունված սարքավորումներ
924 Հանձնուրդի (կոմիսիայի) և
հանձնարարության (կոնսիգնացիայի)
պայմանագրերով ընդունված ապրանքներ
93 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ
ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐ
931 Հավատարմագրային կառավարման պայմանագրի
համաձայն կառավարվող միջոցներ
9311 Հավատարմագրային կառավարման պայմանագրի
համաձայն կառավարվող դրամական միջոցներ
9312 Հավատարմագրային կառավարման պայմանագրի
համաձայն կառավարվող արժեթղթեր
932 Հանձնուրդի (կոմիսիայի) և
հանձնարարության (կոնսիգնացիայի)
պայմանագրերով ընդունված միջոցներ
9321 Հանձնուրդի (կոմիսիայի) և
հանձնարարության (կոնսիգնացիայի)
պայմանագրերով արժեթղթերում ներդրումներ
կատարելու համար դրամական միջոցներ
9322 Հանձնուրդի (կոմիսիայի) և
հանձնարարության (կոնսիգնացիայի)
պայմանագրերով ընդունված արժեթղթեր
9323 Հանձնուրդի (կոմիսիայի) և
հանձնարարության (կոնսիգնացիայի)
պայմանագրերով ձեռք բերված արժեթղթեր
9324 Հանձնուրդի (կոմիսիայի) և
հանձնարարության (կոնսիգնացիայի)
պայմանագրերով ընդունված (ձեռք բերված)
արժեթղթերի իրացումից ստացված դրամական
միջոցներ
94 ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎՃԱՐՆԵՐ
941 Դուրս գրված դեբիտորական պարտքեր
942 Դուրս գրված կրեդիտորական պարտքեր
943 Պարտավորությունների և ստացվելիք
վճարումների ապահովում
944 Ստանձնած պարտավորությունների և
վճարումների ապահովում
945 Չհատուցված հարկային վնաս
95 ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
951 Խիստ հաշվառման բլանկներ
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
27. 01. 1999թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20990018