(ուժը կորցրել է 17.06.16 թիվ 41-Ն որոշում)
i
606.0005.200112
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«20» 01 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60612025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունվարի 2012 թվականի N 5-Ն
i
ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության գույքի և ֆինանսական միջոցների հայտարարագրի ձևը` համաձայն հավելվածի:
i
2. Սահմանել համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության գույքի և ֆինանսական միջոցների հայտարարագրի ներկայացման կարգը, հետևյալ կերպ.
1) համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները) ֆինանսական միջոցների մասով հայտարարագիրը ներկայացնում են.
ա. նախորդ ֆինանսական տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար, եթե գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը ավարտվում է ընթացիկ տարվա հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում.
բ. ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտի օրվան նախորդող ամսվա վերջին օրը ներառող ժամանակահատվածի համար, եթե գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետն ավարտվում է ընթացիկ տարվա հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում,
2) համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները) գույքի մասով հայտարարագիրը ներկայացնում են գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտի ամսվա 1-ի դրությամբ:
Հայտարարագրման ենթակա է կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքը, իսկ որպես շարժական գույք հայտարարագրման են ենթակա կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող շարժական գույքի հետևյալ տեսակները` ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիսակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց: Հայտարարագրման ենթակա է նաև կուսակցությանը պատկանող 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկարժեք գույքը.
3) հայտարարագրի ձևը տրամադրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հայտարարագրի ձևի էլեկտրոնային տարբերակը կարող է ներբեռնվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից,
4) եթե հայտարարագրի բաժիններից որևէ մեկի տողերի թիվը բավարար չէ հայտարարագրման ենթակա բոլոր տեղեկությունները լրացնելու համար, ապա թղթային տարբերակում դրանք լրացվում և ներկայացվում են այդ բաժինն ընդգրկող նույնօրինակ (պատճենահանված) ձևաթղթերի վրա, իսկ էլեկտրոնային տարբերակում` այդ բաժինն ընդգրկող տողերն ավելացնելու միջոցով,
5) հայտարարագիրը լրացվում է լրացման ուղեցույցին համապատասխան (հավելված 1, 2): Յուրաքանչյուր էջի վերջում դրվում է կուսակցության ղեկավարի ստորագրությունը,
6) հայտարարագիրը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) (Ադոբ Աքրոբատ (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ:
(2-րդ կետը փոփ. 31.01.12 թիվ 21-Ն որոշում)
Հավելված
i
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2012 թ. հունվարի 12-ի
N 5-Ն որոշման
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
______________________________________________________________
Ժամանակաշրջանի սկիզբը ----- Ժամանակաշրջանի վերջը
.____________________________________________________________________.
|._____________________________________. ._________________________. |
||Կուսակցության անվանումը | | | |
|._____________________________________. ._________________________. |
|._____________________________________. ._________________________. |
||Պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը| | | |
|._____________________________________. ._________________________. |
|._____________________________________. ._________________________. |
||Կուսակցության գտնվելու վայրը | | | |
|._____________________________________. ._________________________. |
|__________________________________________________________________ |
.____________________________________________________________________.
._______.
|.____. | .____________________.
Հայտարարագիրը բաղկացած է || | | Էջից |.__________________.|
|.____. | |.__________________.|
._______. | ստորագրություն |
.____________________.
.____________________.
|.__________________.|
Հայտարարագրի ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը |.__________________.|
.____________________.
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ
._________________________________________________________.
|Գույքի տեսակը|Անշարժ գույքի |Գույքի նկատմամբ|Մակերես` |
| |գտնվելու վայրը|իրավունքը |քառ.մետր, |
| | | |հողամասի |
| | | |դեպքում` հա,|
|_____________|______________|_______________|____________|
|_____________|______________|_______________|____________|
|_____________|______________|_______________|____________|
|_____________|______________|_______________|____________|
|_____________|______________|_______________|____________|
|_____________|______________|_______________|____________|
|_____________|______________|_______________|____________|
._________________________________________________________.
Հավելված 1
Հայտարարագրի 1-ին էջի լրացման ուղեցույց
v «ժամանակաշրջանի սկիզբը ---- ժամանակաշրջանի ավարտը» տողի վրա լրացվում է ֆինանսական միջոցների մասով հայտարարագիրը ներկայացնելու ժամանակահատվածը` նշելով ժամանակահատվածի սկզբի և ավարտի օրը, ամիսը, տարին.
v «Կուսակցության անվանումը» - վանդակում լրացվում է հայտարարագիր ներկայացնող կուսակցության անվանումը.
v «Պետական գրանցման օրը, ամիսը, տարին» - վանդակում լրացվում է հայտարարագիր ներկայացնող կուսակցության պետական գրանցման օրը, ամիսը, տարին.
v «Կուսակցության գտնվելու վայրը» - վանդակում լրացվում է կուսակցության գտնվելու վայրը (մարզը, համայնքը, փողոցը և այլն).
v «Հայտարարագիրը բաղկացած է» - վանդակում թվով և տառերով լրացվում է հայտարարագրի էջերի քանակը
v «Հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը» - վանդակում լրացվում է հայտարարագիրը ընտրական հանձնաժողով ներկայացնելու օրը, ամիսը և տարեթիվը:
v «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ» բաժնում լրացվում են կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տվյալները:
v «Գույքի տեսակը» սյունակում լրացվում է անշարժ գույքի տեսակը (շենք և շինություն, հողամաս, ընդերքի մաս, մեկուսի ջրային օբյեկտ, անտառ, հողին ամրակայված այլ անշարժ գույք):
v «Անշարժ գույքի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է համապատասխան տողում նշված անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեն:
v «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):
v «Մակերես` քառ.մետր, հողամասի դեպքում` հա» սյունակում լրացվում է շենքի և շինության, հողին ամրակայված այլ անշարժ գույքի մակերեսը քառ. մետրերով, իսկ հողամասի, ընդերքի մասի, մեկուսի ջրային օբյեկտի, անտառի դեպքում` մակերեսը հեկտարով:
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ
.__________________________________________________________.
|Գույքի տեսակը|Շարժական գույքի |Գույքի նկատմամբ|Թողարկման|
| |մակնիշը և սերիան |իրավունքը |տարեթիվը |
|_____________|__________________|_______________|_________|
|_____________|__________________|_______________|_________|
|_____________|__________________|_______________|_________|
|_____________|__________________|_______________|_________|
|_____________|__________________|_______________|_________|
.__________________________________________________________.
ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔԸ
(ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)
.__________________________________________________.
|Թանկարժեք գույքի|Թանկարժեք գույքի|Թանկարժեք գույքի|
|անվանում |արժեքը |արժույթը |
|________________|________________|________________|
| | | |
|________________|________________|________________|
| | | |
|________________|________________|________________|
| | | |
|________________|________________|________________|
| | | |
.__________________________________________________.
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
.________________________________________________.
| Արժույթի տեսակը | Չափը |
|__________________________|_____________________|
|__________________________|_____________________|
|__________________________|_____________________|
|__________________________|_____________________|
|__________________________|_____________________|
.________________________________________________.
ԲԱԺՆԵՄԱՍ ԵՎ ՓԱՅԱԲԱԺԻՆ
._________________________________________________________________.
|Կազմակերպության անվանումը |Ներդրման տեսակը|Կազմակերպությունում |
| |(բաժնետոմս կամ |ներդրման չափը` %-ներով|
| |փայաբաժին) | |
|__________________________|_______________|______________________|
|__________________________|_______________|______________________|
|__________________________|_______________|______________________|
|__________________________|_______________|______________________|
|__________________________|_______________|______________________|
._________________________________________________________________.
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
.____________________________________________________________________.
|Եկամտի |Եկամուտ վճարողի անվանումը, գտնվելու վայրը | Արժույթի տեսակը |
|տեսակը |(ֆիզիկական անձի դեպքում ազգանուն, անուն | |
| |և հայրանուն, բնակության վայրը) Եկամտի | |
| |չափը (գումարը) | |
|_______|__________________________________________|_________________|
|_______|__________________________________________|_________________|
|_______|__________________________________________|_________________|
|_______|__________________________________________|_________________|
|_______|__________________________________________|_________________|
.____________________________________________________________________.
.________________.
| ստորագրություն |
.________________.
Հավելված 2
Հայտարարագրի 2-րդ էջի լրացման ուղեցույց
«ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ» բաժնում լրացվում են կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող` սույն որոշմամբ նշված շարժական գույքի վերաբերյալ տվյալները:
v «Գույքի տեսակը» սյունակում լրացվում է շարժական գույքի տեսակը (ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիսակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց):
v «Շարժական գույքի մակնիշը և սերիան» սյունակում լրացվում են համապատասխան տողում նշված շարժական գույքի մակնիշը և սերիան (օրինակ` «ԲՄՎ 540 i», «Մերսեդես Բենց 500 SEL», «Տոյոտա RAV 4» և այլն):
v «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է շարժական գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):
v «Թողարկման տարեթիվը» սյունակում լրացվում է շարժական գույքի թողարկման տարեթիվը:
«ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ (ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)» բաժնում լրացվում են անշարժ և շարժական գույք բաժիններում չնշված և 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույքի վերաբերյալ տվյալները:
«Թանկարժեք գույքի անվանում» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի անվանումը:
«Թանկարժեք գույքի արժեքը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժեքը:
«Թանկարժեք գույքի արժույթը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժույթը:
«ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ» բաժնում արտացոլվում են կուսակցության դրամական միջոցների մասին տվյալները:
v «Արժույթի տեսակը» սյունակի համապատասխան տողում նշվում է «Չափ» սյունակում նշված դրամական միջոցի արժույթի անվանումը (ՀՀ դրամ, ՌԴ ռուբլի և այլն):
v «Չափը» սյունակի համապատասխան տողում լրացվում է հայտարարագիրը լրացնելու ամսվա 1-ի դրությամբ առկա դրամական միջոցների չափը (այդ թվում` բանկում ունեցած):
«ԲԱԺՆԵՄԱՍ ԵՎ ՓԱՅԱԲԱԺԻՆ» բաժնում լրացվում է հայտարարագրում նշված ժամանակահատվածում ձեռք բերված բաժնեմասերի (բաժնետոմսերի) և փայաբաժինների արժեքը` ձեռք բերման գնով:
v «Կազմակերպության անվանումը» սյունակում լրացվում է այն կազմակերպության անվանումը, որտեղ կատարվել է ներդրումը:
v «Ներդրման տեսակը» սյունակում լրացվում է կուսակցության ձեռք բերած բաժնեմասերի տեսակը (բաժնեմաս, փայ, բաժնետոմս, պարտատոմս, չեկ և այլն):
v «Կազմակերպությունում ներդրման չափը` %-ներով» սյունակում լրացվում է կուսակցության ձեռք բերած բաժնեմասերի չափը տոկոսային արտահայտությամբ:
«ԵԿԱՄՈՒՏՆԵՐ» բաժնում արտացոլվում են հայտարարագրի ներկայացման ժամանակահատվածում ստացած եկամուտների մասին տվյալները:
v «Եկամտի տեսակը» սյունակում լրացվում է կուսակցության կողմից ստացած եկամուտները (անդամակցության վճարներ, եթե դրանք նախատեսված են կուսակցության կանոնադրությամբ, նվիրատվություններ, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորում և քաղաքացիական իրավական գործարքներից և օրենսդրությամբ չարգելված այլ եկամուտներ):
v Անդամակցության վճարները և ստացված նվիրատվությունները ներկայացվում են ընդհանուր մեկ թվով:
v «Եկամուտ վճարողի անվանումը, գտնվելու վայրը (ֆիզիկական անձի դեպքում` ազգանուն, անուն և հայրանուն, բնակության վայրը)» սյունակում լրացվում է կուսակցությանը եկամուտ վճարած կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը:
v Անդամակցության վճարների և նվիրատվությունների համար` անդամակցության վճար վճարող անձանց կամ նվիրատուի ազգանունը, անունը և հայրանունը, բնակության վայրը չի նշվում, այլ նշվում է հավաքական եզրույթ (օրինակ «կուսակցության անդամներ», «նվիրատու»):
v «Եկամտի չափը (գումարը)» սյունակի համապատասխան տողում լրացվում է եկամտի չափը:
v «Արժույթի տեսակը» սյունակի համապատասխան տողում նշվում է «Եկամտի չափը (գումարը)» սյունակում նշված գումարի (եկամտի) արժույթի անվանումը:
(հավելվածը փոփ. 31.01.12 թիվ 21-Ն որոշում)
--------------------------------------------------
ԻՐՏԵԿ 31.01.12 թիվ 21-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի բ պարբերության
համաձայն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի հավելված 2-ի
««ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ» բաժնում լրացվում են կուսակցությանը սեփականության, ինչպես նաև օգտագործման իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տվյալները:» բառերը պետք է փոխարինվեին »»ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ» բաժնում լրացվում են կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տվյալները:» բառերով, սակայն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի հավելված 2-ում չկան համապատսխան բառերը, այս իսկ պատճառով փոփոխությունը հնարավոր չէ իրականացնել: