(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 մարտի 1993 թ. թիվ 109
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաշվի առնելով երկաթուղային տրանսպորտի փոխադրումների գործընթացի տեխնոլոգիական ցիկլի անընդհատությունը, 1993 թվականի մարտի 1-ից սահմանել կարգ, ըստ որի Հայաստանի Հանրապետության երկաթգծի հետ բեռների փոխադրման համար բեռնառաքիչների և բեռնաստացների հաշվարկները, բեռնային գործարքների և շարժակազմից օգտվելու համար, ինչպես նաև երկաթգծի կանոնադրությամբ և բեռների փոխադրումների կանոններով նախատեսված տուգանքներից լրացուցիչ մուծումները կատարվում են առանց վճարողի հոժարագրի:
2. Հայաստանի Հանրապետության բանկին, մեկամսյա ժամկետում սահմանել երկաթգծի փոխադրական փաստաթղթերի մշակման տեխնոլոգիական կենտրոնի կողմից վճարողին ըստ ամփոփ վճարային և վճարային պահանջագրերի ներկայացված վճարումների կարգ, իսկ նրանց հաշիվներում միջոցների բացակայության դեպքում` վճարային փաստաթղթերը տեղադրել ՆՐ-2 քարտարանում: