(չեղյալ է ճանաչվել 25.01.12 թիվ 41-Ա որոշում)
i
041.0018.170112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունվարի 2012 թվականի N 18-Ա
Տ. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Տ. Բարսեղյանին 2012 թվականի հունվարի 23-27-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` ՄԱԿ-ի Անդրսահմանային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոնվենցիայի իրականացման մոնիթորինգի մեխանիզմի մշակման խմբի երկրորդ հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Տ. Բարսեղյանի` Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տ. Բարսեղյանի` Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ