(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)
i
040.1905.110112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2011 թվականի N 1905-Ն
i
ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևի լրացման ուղեցույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունն առաջին անգամ հրապարակվում է մինչև 2012 թվականի հունվարի 20-ը, որը պարունակում է 2011 թվականի օգոստոսի 6-ից մինչև դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ սույն որոշման N 1 հավելվածի օրինակելի ձևի 1-ից մինչև 10-ը (ներառյալ) սյունակներով նախատեսված տեղեկատվությունը.
2) N 1 հավելվածի օրինակելի ձևն ամբողջությամբ լրացվում և հրապարակվում է` սկսած 2013 թվականի հունվարի 20-ից.
3) նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունը լրացվում և հրապարակվում է Microsoft Office Excel ձևաչափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2011 թվականի դեկտեմբերի 29-ի
N 1905-Ն որոշման
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
(ստուգում իրականացնող պետական մարմնի լրիվ անվանումը` ներառյալ
ստորաբաժանման անվանումը)
ԿՈՂՄԻՑ 20 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության
(ստուգում իրականացնող պետական մարմնի լրիվ անվանումը` ներառյալ ստորաբաժանման անվանումը կամ ստորաբաժանումների անվանումները, եթե ստուգումը կատարվել է համատեղ)
կողմից 20 թվականի ընթացքում իրականացվել են ստուգումներ, վերստուգումներ և ուսումնասիրություններ:
(քանակը) (քանակը) (քանակը)
._________________________________________________________________________.
|NN |Տնտեսավարող |Պետական|Հարկ |Ստուգում, վերստուգում |Իրա- |Նշում`|
|ը/կ|սուբյեկտի լրիվ |գրանց- |վճարողի|կամ ուսումնասիրություն |վական|բողո- |
| |անվանումը կամ |ման |հաշվառ-|________________________|նոր- |քարկ- |
| |անունը ազգա- |(հաշվառ|ման |տե-|քա-|սկիզ-|ավար-|անց-|մերը,|ման/ |
| |նունը (անհատ |ման) |համարը |սա-|նա-|բը |տը |կաց-|որոնց|գանգա-|
| |ձեռնարկատիրոջ |համարը | |կը |կը |(օրը,|(օրը,|ման |պա- |տարկ- |
| |դեպքում) | | | | |ամի- |ամի- |հիմ-|հանջ-|ման |
| |_______________| | | | |սը, |սը, |քը |ները |վերա- |
| |անվա- |կազմա- | | | | |տարե-|տարե-| |չեն |բերյալ|
| |նումը |կերպա- | | | | |թիվը)|թիվը)| |կա- |(Բ` |
| |կամ |իրավա- | | | | | | | |տար- |եթե |
| |անունը,|կան | | | | | | | |վել |բողո- |
| |ազգա- |ձևը | | | | | | | | |քարկ- |
| |նունը | | | | | | | | | |վել է,|
| | | | | | | | | | | |Գ` եթե|
| | | | | | | | | | | |գանգա-|
| | | | | | | | | | | |տարկ- |
| | | | | | | | | | | |վել է)|
|___|_______|_______|_______|_______|___|___|_____|_____|____|_____|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
|___|_______|_______|_______|_______|___|___|_____|_____|____|_____|______|
| | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|___|_______|_______|_|_|_|_|_|_|_|_|___|___|_|_|_|_|_|_|____|_____|______|
| | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|___|_______|_______|_|_|_|_|_|_|_|_|___|___|_|_|_|_|_|_|____|_____|______|
| | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
|___|_______|_______|_|_|_|_|_|_|_|_|___|___|_|_|_|_|_|_|____|_____|______|
| | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 12.07.12 թիվ 841-Ն որոշում)
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2011 թվականի դեկտեմբերի 29-ի
N 1905-Ն որոշման
ՈՒՂԵՑՈՒՅՑ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը ստուգում իրականացվող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում պարտադիր տեղադրվում է վերջինիս կողմից նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ Microsoft Office Excel ձևաչափով լրացված հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն):
2. Հաշվետվությունում նշվում են տեղեկություններ ստուգված կամ ուսումնասիրված տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ:
3. Հաշվետվությունը լրացվում է հետևյալ կարգով`
1) 1-ին սյունակում գրանցվում է հերթական համարը.
2) 2-րդ սյունակում գրանցվում է տնտեսավարող սուբյեկտի անվանումը.
3) 3-րդ սյունակում` տնտեսավարող սուբյեկտի կազմակերպաիրավական ձևը.
4) 4-րդ սյունակում գրանցվում է տնտեսավարող սուբյեկտի պետական գրանցման կամ հաշվառման համարը.
5) 5-րդ սյունակում գրանցվում է տվյալ տնտեսավարող սուբյեկտի հարկ վճարողի հաշվառման համարը, եթե տվյալ ստուգում իրականացնող մարմինը տիրապետում է այդ տեղեկությանը: Տեղեկատվության բացակայության դեպքում դաշտը մնում է դատարկ.
6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 12.07.12 թիվ 841-Ն որոշում)
7) 6-րդ սյունակում նշվում է անցկացված միջոցառման տեսակը` ստուգում, վերստուգում կամ ուսումնասիրություն.
8) 7-րդ սյունակում նշվում է նույն տնտեսավարողի մոտ անցկացված ստուգումների կամ ուսումնասիրությունների քանակը, սակայն 8-12 սյունակները լրացվում են յուրաքանչյուր միջոցառման համար առանձին.
9) 8-րդ դաշտում գրանցվում է ստուգման կամ ուսումնասիրության փաստացի սկիզբը` օրը, ամիսը և տարեթիվը.
10) 9-րդ դաշտում գրանցվում է ստուգման կամ ուսումնասիրության փաստացի ավարտը` օրը, ամիսը և տարեթիվը (Այն միջոցառումները, որոնք սկսվել են տվյալ տարվա ընթացքում, սակայն դեռ չեն ավարտվել, ներառվում են հաջորդ տարվա հաշվետվության մեջ).
11) 10-րդ դաշտում գրանցում է անցկացված ստուգման կամ ուսումնասիրության հիմքը` համաձայն հետևյալ կոդավորման.
._____________________________________________________________________.
| Ստուգման կամ ուսումնասիրության հիմքը | Կոդը |
|____________________________________________________________|________|
|Պլանով նախատեսված ստուգում | 1 |
|____________________________________________________________|________|
|«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և | |
|անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասով | |
|նախատեսված ստուգումներ | |
|____________________________________________________________|________|
|1-ին ենթակետով նախատեսված | 21 |
|____________________________________________________________|________|
|2-րդ ենթակետով նախատեսված | |
|____________________________________________________________|________|
|ՀՀ վարչապետի հանձնարարական | 221 |
|____________________________________________________________|________|
|Քաղաքացու դիմում | 222 |
|____________________________________________________________|________|
|Իրավաբանական անձի դիմում | 223 |
|____________________________________________________________|________|
|Անհատ ձեռնարկատիրոջ դիմում | 224 |
|____________________________________________________________|________|
|Պետական մարմնից գրավոր տեղեկատվություն | 225 |
|____________________________________________________________|________|
|Տեղական ինքնակառավարման մարմնից գրավոր տեղեկատվություն | 226 |
|____________________________________________________________|________|
|3-րդ ենթակետով նախատեսված | 23 |
|____________________________________________________________|________|
|4-րդ ենթակետով նախատեսված | 24 |
|____________________________________________________________|________|
|5-րդ ենթակետով նախատեսված | |
|____________________________________________________________|________|
|Ակցիզային դրոշմանիշների ստուգում | 251 |
|____________________________________________________________|________|
|Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) ստուգում | 252 |
|____________________________________________________________|________|
|Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ստուգում | 253 |
|____________________________________________________________|________|
|Ելակետային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների ստուգում | 254 |
|____________________________________________________________|________|
|Չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգում | 255 |
|____________________________________________________________|________|
|6-րդ ենթակետով նախատեսված | 26 |
|____________________________________________________________|________|
|7-րդ ենթակետով նախատեսված | 27 |
|____________________________________________________________|________|
|8-րդ ենթակետով նախատեսված | 28 |
|____________________________________________________________|________|
|9-րդ ենթակետով նախատեսված | 29 |
|____________________________________________________________|________|
|«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և | |
|անցկացման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված | |
|վերստուգումներ | |
|____________________________________________________________|________|
|«ա» ենթակետով նախատեսված | 31 |
|____________________________________________________________|________|
|«բ» ենթակետով նախատեսված | 32 |
|____________________________________________________________|________|
|«գ» ենթակետով նախատեսված | 33 |
|____________________________________________________________|________|
|«դ» ենթակետով նախատեսված | 34 |
|____________________________________________________________|________|
|«ե» ենթակետով նախատեսված | 35 |
|____________________________________________________________|________|
|«զ» ենթակետով նախատեսված | 36 |
|____________________________________________________________|________|
|«ը» ենթակետով նախատեսված | 37 |
|____________________________________________________________|________|
|«թ» ենթակետով նախատեսված | 38 |
|____________________________________________________________|________|
|«ժ» ենթակետով նախատեսված | 39 |
|____________________________________________________________|________|
|ՈՒսումնասիրություն | 4 |
._____________________________________________________________________..
12) 11-րդ դաշտում նշվում են ստուգաթերթի համարը և այն հարցերի համարները, որոնք ստուգման ընթացքում նշվել են որպես անհամապատասխանություն: Այն մարմինները, որոնք ստուգումներն իրականացնում են առանց ստուգաթերթերի, կոդավորում են իրենց պահանջներն ու նորմերը յուրաքանչյուր իրավական ակտին տալով հերթական համար, իսկ հաջորդիվ նշելով արդեն այդ ակտի հոդվածի, մասի, կետի և ենթակետի համարները: Վերջիններից որևիցե մեկի բացակայության դեպքում նիշը լինում է 0-ն.
13) 12-րդ դաշտում նշվում է «Բ» տառը, եթե ստուգումը կամ ուսումնասիրությունը բողոքարկվել է կամ «Գ» տառը, եթե ստուգումը կամ ուսումնասիրությունը գանգատարկվել է:
(2-րդ հավելվածը փոփ. 12.07.12 թիվ 841-Ն որոշում)