Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ...

26.07.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.01.2012  -ից մինչեւ   26.07.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 26.06.13 թիվ 224-Ն որոշում)

i

600.0603.291211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        12            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60011586

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 դեկտեմբերի 2011 թվականի N 603-Ն

 

i

«ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության «Ինքնավար ջերմային էլեկտրակայան-1 (ԻՋԷԿ-1)» կայանից Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Հովհաննիսյան թաղամասի սպառողներին`

1) միադրույք սակագնային համակարգում`

ա. ջեռուցման նպատակով վաճառվող ջերմային էներգիայի սակագինը` 13.333 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 16.0 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. տաք ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 779.167 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր տաք ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 935.0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

2) երկդրույք սակագնային համակարգում`

ա. ջեռուցման նպատակով վաճառվող ջերմային էներգիայի դրույքը` 10.667 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 12.8 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. ջեռուցման ամսական վճարը` յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի համար 26.967 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 32.36 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

գ. տաք ջրի մատակարարման ծառայության մատուցման դրույքը` 623.333 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր տաք ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 748.0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

դ. տաք ջրի մատակարարման ամսական վճարը` յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի համար 14.725 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 17.67 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 21-ից:

 

----------------------------------------------------------

 

ԻՐՏԵԿ - սույն որոշումը չի կարող ուժի մեջ մտնել 2012 թվականի

հունվարի 21-ից, քանի որ այն հրապարակվել է միայն

2012 թվականի հունվարի 16-ին: Այն կարող է ուժի մեջ մտնել

ոչ շուտ, քան պաշտոնական հրապարակումից 10 օր հետո:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
21.12.2011
N 603-Ն
Որոշում