(ուժը կորցրել է 22.05.14 թիվ 540-Ն որոշում)
i
040.1861.291211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2011 թվականի N 1861-Ն
2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 20-րդ, 22-րդ, 24-րդ և 24.2-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան նպաստի (ամսական) բազային մասի և հավելման, ինչպես նաև միանվագ օգնության չափերը`
1) ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) ընտանեկան նպաստի բազային մասը` 16000 դրամ.
3) 30.01-35.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
բ. չորս և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.
4) 35.01-39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.
5) 39.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ.
6) միանվագ դրամական օգնության չափերը` ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում`
ա) երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,
բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,
գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ.
7) հրատապ օգնության չափը` ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքում` 16000 դրամ:
3. Սահմանել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 50000 դրամ, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430000 դրամ:
4. Սահմանել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի (ամսական) չափը` 18000 դրամ:
5. Սահմանել`
1) զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի (ամսական) չափը` 250000 դրամ.
2) զոհված` առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի (ամսական) չափը` 150000 դրամ.
3) զոհված` երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի (ամսական) չափը` 100000 դրամ:
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 2012 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Ջերմուկի և Արարատի քաղաքային համայնքների ղեկավարներին` ապահովել 2012 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքների հաշվառման (փաստագրման) աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, իսկ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների սպասարկման տարածքում մեկից ավելի համայնքների առկայության դեպքում աշխատանքները կազմակերպել համայնքներում` դրանցում ներգրավելով տեղական ինքնակառավարման մարմինները:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի դեկտեմբերի 29-ի
N 1861-Ն որոշման
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|Մարզը |Տարածքային | 2012 թվական |
| |մարմինը |________________________________________|
| | |նախատեսված |այդ թվում` |2012 թվականին |
| | |միջին ամսական|հրատապ |ՀՀ պետական |
| | |գումարը |օգնություն |բյուջեով |
| | |(դրամ) |(3%) (դրամ)|նախատեսված |
| | | | |գումարի |
| | | | |բաշխումը |
| | | | |(դրամ) |
|______________|_____________|_____________|___________|______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|______________|_____________|_____________|___________|______________|
|ԱՐԱՐԱՏԻ |ԱՐԱՐԱՏ | 15,679,636| 470,389| 188,155,630|
| |_____________|_____________|___________|______________|
| |ԱՐՏԱՇԱՏ | 82,942,328| 2,488,270| 995,307,940|
| |_____________|_____________|___________|______________|
| |ՎԵԴԻ | 73,049,952| 2,191,499| 876,599,420|
| |_____________|_____________|___________|______________|
| |ՄԱՍԻՍ | 82,983,348| 2,489,500| 995,800,175|
| |_____________|_____________|___________|______________|
| |Ընդամենը | 254,655,264| 7,639,658| 3,055,863,164|
|______________|_____________|_____________|___________|______________|
|ԱՐԱԳԱԾՈՏՆԻ |ԱՇՏԱՐԱԿ | 82,345,449| 2,470,363| 988,145,392|
| |_____________|_____________|___________|______________|
| |ԱՊԱՐԱՆ | 19,073,431| 572,203| 228,881,173|
| |_____________|_____________|___________|______________|
| |ԾԱՂԿԱՀՈՎԻՏ | 22,373,818| 671,215| 268,485,810|
| |_____________|_____________|___________|______________|
| |ԹԱԼԻՆ | 45,107,822| 1,353,235| 541,293,867|
| |_____________|_____________|___________|______________|
| |Ընդամենը | 168,900,520| 5,067,016| 2,026,806,242|
|______________|_____________|_____________|___________|______________|
|ԱՐՄԱՎԻՐԻ |ԱՐՄԱՎԻՐ | 72,594,630| 2,177,839| 871,135,565|
| |_____________|_____________|___________|______________|
| |ՎԱՂԱՐՇԱՊԱՏ | 80,264,241| 2,407,927| 963,170,892|
| |_____________|_____________|___________|______________|
| |ԲԱՂՐԱՄՅԱՆ | 21,801,530| 654,046| 261,618,359|
| |_____________|_____________|___________|______________|
| |Ընդամենը | 174,660,401| 5,239,812| 2,095,924,815|
|______________|_____________|_____________|___________|______________|
|ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ |ԳԱՎԱՌ | 75,893,512| 2,276,805| 910,722,140|
| |_____________|_____________|___________|______________|
| |ՍԵՎԱՆ | 58,082,056| 1,742,462| 696,984,676|
| |_____________|_____________|___________|______________|
| |ՎԱՐԴԵՆԻՍ | 95,934,543| 2,878,036| 1,151,214,516|
| |_____________|_____________|___________|______________|
| |ՃԱՄԲԱՐԱԿ | 28,212,357| 846,371| 338,548,278|
| |_____________|_____________|___________|______________|
| |ՄԱՐՏՈՒՆԻ | 176,255,754| 5,287,673| 2,115,069,053|
| |_____________|_____________|___________|______________|
| |Ընդամենը | 434,378,222| 13,031,347| 5,212,538,662|
|______________|_____________|_____________|___________|______________|
|ԼՈՌՈՒ |ԹՈՒՄԱՆՅԱՆ | 46,232,112| 1,386,963| 554,785,349|
| |_____________|_____________|___________|______________|
| |ՏԱՇԻՐ | 35,184,476| 1,055,534| 422,213,708|
| |_____________|_____________|___________|______________|
| |ՎԱՆԱՁՈՐ | 191,604,606| 5,748,138| 2,299,255,273|
| |_____________|_____________|___________|______________|
| |ՍՊԻՏԱԿ | 133,315,207| 3,999,456| 1,599,782,481|
| |_____________|_____________|___________|______________|
| |ՍՏԵՓԱՆԱՎԱՆ | 143,644,794| 4,309,344| 1,723,737,522|
| |_____________|_____________|___________|______________|
| |Ընդամենը | 549,981,194| 16,499,436| 6,599,774,333|
|______________|_____________|_____________|___________|______________|
|ԿՈՏԱՅՔԻ |ԱԲՈՎՅԱՆ | 83,500,410| 2,505,012| 1,002,004,915|
| |_____________|_____________|___________|______________|
| |ՀՐԱԶԴԱՆ | 70,203,761| 2,106,113| 842,445,130|
| |_____________|_____________|___________|______________|
| |ՉԱՐԵՆՑԱՎԱՆ | 45,095,746| 1,352,872| 541,148,952|
| |_____________|_____________|___________|______________|
| |ՆԱԻՐԻ | 62,143,136| 1,864,294| 745,717,633|
| |_____________|_____________|___________|______________|
| |Ընդամենը | 260,943,052| 7,828,292| 3,131,316,629|
|______________|_____________|_____________|___________|______________|
|ՇԻՐԱԿԻ |ԱՐԹԻԿ | 81,325,596| 2,439,768| 975,907,153|
| |_____________|_____________|___________|______________|
| |ԱՄԱՍԻԱ | 5,357,994| 160,740| 64,295,931|
| |_____________|_____________|___________|______________|
| |ՄԱՐԱԼԻԿ | 31,081,266| 932,438| 372,975,196|
| |_____________|_____________|___________|______________|
| |ԱԽՈՒՐՅԱՆ | 47,459,531| 1,423,786| 569,514,374|
| |_____________|_____________|___________|______________|
| |ԱՇՈՑՔ | 8,131,430| 243,943| 97,577,164|
| |_____________|_____________|___________|______________|
| |ԳՅՈՒՄՐԻ-1 | 125,625,388| 3,768,762| 1,507,504,651|
| |_____________|_____________|___________|______________|
| |ԳՅՈՒՄՐԻ-2 | 163,100,600| 4,893,018| 1,957,207,194|
| |_____________|_____________|___________|______________|
| |Ընդամենը | 462,081,805| 13,862,454| 5,544,981,664|
|______________|_____________|_____________|___________|______________|
|ՍՅՈՒՆԻՔԻ |ԳՈՐԻՍ | 53,329,599| 1,599,888| 639,955,187|
| |_____________|_____________|___________|______________|
| |ԿԱՊԱՆ | 28,162,570| 844,877| 337,950,846|
| |_____________|_____________|___________|______________|
| |ՄԵՂՐԻ | 7,645,698| 229,371| 91,748,381|
| |_____________|_____________|___________|______________|
| |ՍԻՍԻԱՆ | 18,258,689| 547,761| 219,104,271|
| |_____________|_____________|___________|______________|
| |Ընդամենը | 107,396,557| 3,221,897| 1,288,758,685|
|______________|_____________|_____________|___________|______________|
|ՏԱՎՈՒՇԻ |ԴԻԼԻՋԱՆ | 33,588,897| 1,007,667| 403,066,769|
| |_____________|_____________|___________|______________|
| |ԻՋԵՎԱՆ | 59,078,488| 1,772,355| 708,941,862|
| |_____________|_____________|___________|______________|
| |ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ | 28,185,363| 845,561| 338,224,360|
| |_____________|_____________|___________|______________|
| |ԲԵՐԴ | 35,373,492| 1,061,205| 424,481,909|
| |_____________|_____________|___________|______________|
| |Ընդամենը | 156,226,242| 4,686,787| 1,874,714,900|
|______________|_____________|_____________|___________|______________|
|ՎԱՅՈՑ ՁՈՐԻ |ՋԵՐՄՈՒԿ | 6,404,584| 192,138| 76,855,009|
| |_____________|_____________|___________|______________|
| |ՎԱՅՔ | 13,230,472| 396,914| 158,765,661|
| |_____________|_____________|___________|______________|
| |ԵՂԵԳՆԱՁՈՐ | 43,553,063| 1,306,592| 522,636,757|
| |_____________|_____________|___________|______________|
| |Ընդամենը | 63,188,119| 1,895,644| 758,257,427|
|______________|_____________|_____________|___________|______________|
|ԵՐԵՎԱՆԻ |ԱՋԱՓՆՅԱԿ | 57,185,911| 1,715,577| 686,230,927|
| |_____________|_____________|___________|______________|
| |ԱՎԱՆ | 16,407,606| 492,228| 196,891,273|
| |_____________|_____________|___________|______________|
| |ԱՐԱԲԿԻՐ | 29,121,475| 873,644| 349,457,697|
| |_____________|_____________|___________|______________|
| |ԴԱՎԹԱՇԵՆ | 19,134,781| 574,043| 229,617,369|
| |_____________|_____________|___________|______________|
| |ԷՐԵԲՈՒՆԻ | 58,450,762| 1,753,523| 701,409,141|
| |_____________|_____________|___________|______________|
| |ԿԵՆՏՐՈՆ | 47,979,709| 1,439,391| 575,756,511|
| |_____________|_____________|___________|______________|
| |ՄԱԼԱԹԻԱ- | 56,142,218| 1,684,267| 673,706,614|
| |ՍԵԲԱՍՏԻԱ | | | |
| |_____________|_____________|___________|______________|
| |ՆՈՐ ՆՈՐՔ | 49,651,425| 1,489,543| 595,817,100|
| |_____________|_____________|___________|______________|
| |ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ | 6,681,835| 200,455| 80,182,020|
| |_____________|_____________|___________|______________|
| |ՆՈՒԲԱՐԱՇԵՆ | 9,299,085| 278,973| 111,589,025|
| |_____________|_____________|___________|______________|
| |ՇԵՆԳԱՎԻԹ | 72,993,265| 2,189,798| 875,919,174|
| |_____________|_____________|___________|______________|
| |ՔԱՆԱՔԵՌ- | 36,688,986| 1,100,670| 440,267,828|
| |ԶԵՅԹՈՒՆ | | | |
| |_____________|_____________|___________|______________|
| |Ընդամենը | 459,737,057| 13,792,112| 5,516,844,679|
|____________________________|_____________|___________|______________|
| ԸՆԴԱՄԵՆԸ ՀՀ |3,092,148,433| 92,764,453|37,105,781,200|