(ուժը կորցրել է 05.04.18 ՆՀ-226-Ն հրամանագիր)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԶՈՐԱՄԱՍԵՐԸ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ ԻՆՔՆԱԿԱՄ ԼՔԱԾ
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, իրավակարգի և օրինականության ամրապնդման նպատակով որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացի բոլոր զինծառայողները, որոնք ինքնակամ լքել են իրենց զորամասերը կամ ծառայության վայրերը, մինչև 1991 թվականի դեկտեմբերի 25-ը պետք է ներկայանան համապատասխան շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինվորական կոմիսարիատներ` հաշվառման և Հայաստանի Հանրապետության տարածքում հետագա զինվորական ծառայությունը շարունակելու համար:
2. Սույն հրամանագրի առաջին կետում նշված ժամկետում համապատասխան շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինվորական կոմիսարիատներ ներկայացողները ազատվում են պատասխանատվությունից:
3. Նշված ժամկետում համապատասխան շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինվորական կոմիսարիատներ չներկայացողները կենթարկվեն պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Սույն հրամանագրի կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության վրա:
19 դեկտեմբերի 1991 թվական
ՆՀ-40