Սեղմել Esc փակելու համար:
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Փ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՎ ...

11.07.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.12.1999  -ից մինչեւ   11.07.2004  -ը:
 

(ուժը կորցրել է 20.05.04 թիվ 131-Ն որոշում)

i

050.0009.190199

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունվարի 1999 թվականի թիվ 09

 

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ ենթակետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետը, նույն հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից իրականացվող գործառնությունների ժամանակ կիրառվող վճարահաշվարկային փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները (կցվում են):

2. Սույն որոշման 1-ին կետում նշված վավերապայմաններով վճարահաշվարկային փաստաթղթերը շրջանառության մեջ են մտնում սույն որոշման ընդունման պահից և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ենթակա են պարտադիր կիրառման 1999 թվականի հուլիսի 1-ից:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վճարահաշվարկային փաստաթղթերի նվազագույն վավերապայմանների վերաբերյալ նախկինում ընդունված նորմատիվ ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն որոշմամբ հաստատված վավերապայմաններին և դրանց լրացման կանոններին:

 

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1

 Փաստաթղթի         Նվազագույն վավերապայմանները        Լրացման կարգը

անվանումը

 

 1. Հաշվի քաղվածք  1.1 քաղվածք տրամադրող բանկի        պարտադիր

                       (մասնաճյուղի) անվանումը        

                   1.2 քաղվածքի համարը                պարտադիր

                   1.3 նախորդ քաղվածքի ամսաթիվը       պարտադիր

                   1.4 հաճախորդի հաշվի համարը         պարտադիր

                   1.5 քաղվածքի ամսաթիվը              պարտադիր

                   1.6 հաշվի մնացորդը օրվա սկզբին     պարտադիր

                   1.7 դեբետագրված (կրեդիտագրված)     պարտադիր

                       գումարը (թվերով) և            

                       թղթակցող հաշվի համարը                 

                   1.8 հաշվի մնացորդը օրվա վերջին     պարտադիր

                   1.9 քաղվածք տրամադրող բանկի        պարտադիր

                       (մասնաճյուղի) լիազոր անձի      

                       ստորագրությունը և վավերացումը

                   1.10 քաղվածքը հանձնելու ամսաթիվը   պարտադիր

 

 2. Վճարման        2.1 վճարման հանձնարարականի համարը  պարտադիր

    հանձնարարական  2.2 վճարման եղանակը / համակարգը    ոչ պարտադիր

                   2.3 ներկայացման ամսաթիվը           պարտադիր

                   2.4 ուղարկողի անունը կամ անվանումը պարտադիր

                   2.5 ստացող բանկի (մասնաճյուղի)     պարտադիր

                       անվանումը

                   2.6 դեբետագրվող հաշիվ (ուղարկողի   պարտադիր

                       հաշվի համարը ստացող բանկում

                       (մասնաճյուղում))

                   2.7 միջնորդ բանկի (բանկերի)        ոչ պարտադիր

                       անվանումը

                   2.8 շահառուի անունը կամ անվանումը  պարտադիր

                   2.9 շահառուի բանկի (մասնաճյուղի)   պարտադիր

                       անվանումը

                   2.10 կրեդիտագրվող հաշիվ (շահառուի  պարտադիր

                        հաշվի համարը շահառուի բանկում

                        (մասնաճյուղում))

                   2.11 գումարը (թվերով և բառերով)   պարտադիր

                   2.12 արժույթը (կոդով և բառերով)   պարտադիր

                   2.13 գործարքի նպատակը              պարտադիր

                   2.14 վճարման ամսաթիվը              ոչ պարտադիր

                   2.15 ստացող բանկի (մասնաճյուղի)    ոչ պարտադիր

                        կողմից վճարման հանձնարարականի

                        կատարման ամսաթիվը

                   2.16 ուղարկողի ստորագրությունը և  պարտադիր

                        վավերացումը

                   2.17 հարկ վճարողի հաշվառման   պարտադիր (պետական բյուջե

i

                        համարը (ՀՎՀՀ)            կատարվող հարկային և  այլ

                                                 պարտադիր վճարումների

                                                 կատարման դեպքում)             

(2.17 կետը լրաց. 21.12.99 թիվ 213 որոշում)

 

 3. Վճարման        3.1 պահանջագրի համարը              պարտադիր

    պահանջագիր     3.2 ներկայացման ամսաթիվը           պարտադիր

                   3.3 վճարողի անունը կամ անվանումը   պարտադիր

                   3.4 վճարողի բանկի (մասնաճյուղի)    պարտադիր

                       անվանումը                         

                   3.5 դեբետագրվող հաշիվ (վճարողի     պարտադիր

                       հաշվի համարը վճարողի բանկում      

                       (մասնաճյուղում))                  

                   3.6 շահառուի անունը կամ անվանումը  պարտադիր

                   3.7 շահառուի բանկի անվանումը       պարտադիր

                   3.8 կրեդիտագրվող հաշիվ (շահառուի   պարտադիր

                       հաշվի համարը շահառուի բանկում     

                       (մասնաճյուղում))                  

                   3.9 գումարը (բառերով, թվերով)      պարտադիր

                   3.10 արժույթը (կոդով և բառերով)   պարտադիր

                   3.11 գործարքի նպատակը              պարտադիր

                   3.12 փաստաթղթերի անվանումը, դրանց  ոչ պարտադիր

                        համարները, տրամադրման            

                        պայմանները                       

                   3.13 պայմանագրի (պատվերի) համարը,  պարտադիր   

                        ամսաթիվը                         

                   3.14 առդիր` ------------ էջ        ոչ պարտադիր

                   3.15 շահառուի և  վճարողի           պարտադիր   

                        ստորագրությունները և            

                        վավերացումները                   

                   3.16 շահառուի և վճարողի բանկերի   պարտադիր

                        (մասնաճյուղերի) կողմից           

                        վճարման հանձնարարականի           

                        կատարման ամսաթվերը,              

                        ստորագրությունները և            

                        վավերացումները                   

 

 4. Մեմորիալ օրդեր 4.1 կազմող բանկի (մասնաճյուղի)     պարտադիր

                       անվանումը

                   4.2 օրդերի համարը                  պարտադիր

                   4.3 լրացման ամսաթիվը               պարտադիր

                   4.4 վճարողի անունը կամ անվանումը   պարտադիր

                   4.5 վճարողի բանկի (մասնաճյուղի)    պարտադիր

                       անվանումը

                   4.6 դեբետագրվող հաշիվ (վճարողի     պարտադիր

                       հաշվի համարը վճարող բանկում

                       (մասնաճյուղում))

                   4.7 ստացողի անունը կամ անվանումը   պարտադիր

                   4.8 ստացող բանկի (մասնաճյուղի)     պարտադիր

                       անվանումը

                   4.9 կրեդիտագրվող հաշիվ (ստացողի    պարտադիր

                       հաշվի համարը ստացողի բանկում

                       (մասնաճյուղում))

                   4.10 գործարքի նպատակը              պարտադիր

                   4.11 գումարը (բառերով, թվերով)     պարտադիր

                   4.12 արժույթը (կոդով և բառերով)   պարտադիր

                   4.13 բանկի իրավասու անձանց         պարտադիր

                        ստորագրությունները,

                        վավերացումները

                   4.14 առդիր` ---------- էջ          ոչ պարտադիր

 

 5. Մուտքի         5.1 բանկի (մասնաճյուղի) անվանումը  պարտադիր

   հայտարարություն 5.2 հայտարարության համարը          պարտադիր

   (հայտարարագիր,  5.3 ներկայացման ամսաթիվը           պարտադիր

   անդորրագիր,     5.4 մուծողի անունը, անվանումը      պարտադիր

   օրդեր)          5.5 ստացողի անունը, անվանումը      պարտադիր

                   5.6 հաշվեգրման հաշիվը              պարտադիր

                   5.7 գումարը (բառերով և  թվերով)    պարտադիր

                   5.8 արժույթը (կոդով և  բառերով)    պարտադիր

                   5.9 գործարքի նպատակը               պարտադիր

                   5.10 մուծողի ստորագրությունը       պարտադիր

                   5.11 բանկի իրավասու անձանց         պարտադիր

                        ստորագրությունները և

                        վավերացումը

 

 6. Դրամարկղի      6.1 բանկի (մասնաճյուղի) անվանումը  պարտադիր

    մուտքի օրդեր   6.2 օրդերի համարը                  պարտադիր

                   6.3 լրացման ամսաթիվը               պարտադիր

                   6.4 մուծողի անունը, անվանումը      պարտադիր

                   6.5 հիմք`------------              պարտադիր

                   6.6 դեբետագրվող հաշիվ              պարտադիր

                   6.7 գումարը (թվերով և  բառերով)    պարտադիր

                   6.8 արժույթը (կոդով և  բառերով)    պարտադիր

                   6.9 կրեդիտագրվող հաշիվ             պարտադիր

                   6.10 գործարքի նպատակը              պարտադիր

                   6.11 մուծողի անձը հաստատող         ոչ պարտադիր

                        փաստաթղթի տվյալները

                   6.12 մուծողի ստորագրությունը       պարտադիր

                   6.13 բանկի իրավասու անձանց         պարտադիր

                        ստորագրությունները և

                        վավերացումները

                   6.14 առդիր` ----------- էջ         ոչ պարտադիր

 

 7. Դրամարկղի      7.1 բանկի (մասնաճյուղի) անվանումը  պարտադիր

    ելքի օրդեր     7.2 օրդերի համարը                  պարտադիր

                   7.3 լրացման ամսաթիվը               պարտադիր

                   7.4 ստացողի անունը, անվանումը      պարտադիր

                   7.5 հիմք`----------                պարտադիր

                   7.6 դեբետագրվող հաշիվ              պարտադիր

                   7.7 գումարը (թվերով և  բառերով)    պարտադիր

                   7.8 արժույթը (կոդով և  բառերով)    պարտադիր

                   7.9 կրեդիտագրվող հաշիվ             պարտադիր

                   7.10 գործարքի նպատակը              պարտադիր

                   7.11 ստացողի անձը հաստատող         պարտադիր

                        փաստաթղթի տվյալները

                   7.12 բանկի իրավասու անձանց         պարտադիր

                        ստորագրությունները և

                        վավերացումները

                   7.13 ստացողի ստորագրությունը       պարտադիր

                   7.14 առդիր` ----------- էջ         ոչ պարտադիր

 

 8. Հեռագրային     8.1 դիմումի համարը                 պարտադիր

    փոխանցման      8.2 ներկայացման ամսաթիվը           պարտադիր

    դիմում         8.3 փոխանցողի տվյալները            պարտադիր

                   8.4 գումարը (բառերով, թվերով) և   պարտադիր

                       արժույթը (կոդով և բառերով)

                   8.5 ստացողի տվյալները              պարտադիր

                   8.6 ստացողի բանկը (մասնաճյուղը)    պարտադիր

                   8.7 ստացողի հաշվի համարը ստացողի   պարտադիր

                       բանկում

                   8.8 գործարքի նպատակը               պարտադիր

                   8.9 փոխանցման հատուկ պայմաններ     ոչ պարտադիր

                       (կանխիկ, անկանխիկ, այլ)

                   8.10 փոխանցման հետ կապված ծախսեր   ոչ պարտադիր

                   8.11 փոխանցողի ստորագրությունը,    պարտադիր

                        վավերացում

 

 9. Մուտքի         9.1 բանկի (մասնաճյուղի) անվանումը  պարտադիր

  հետհաշվեկշռային  9.2 օրդերի համարը                  պարտադիր

  օրդեր (արժեքին   9.3 մուտքագրման ամսաթիվը           պարտադիր

  ուղեկցող պիտակ,  9.4 հաշվի համարը                   պարտադիր

  անդորրագիր)      9.5 մուտք անողի անունը, անվանումը  պարտադիր

                   9.6 փաստաթղթերի (արժեքների)        պարտադիր

                       անվանումը

                   9.7 քանակը                         պարտադիր

                   9.8 գումարը (թվերով և  բառերով)    պարտադիր

                   9.9 ընդամենը                       պարտադիր

                   9.10 հիմք`-----------              պարտադիր

                   9.11 առդիր` ---- էջ                ոչ պարտադիր

                   9.12 փաստաթղթերը (արժեքները)       պարտադիր

                        ընդունող անձանց

                        ստորագրությունները

 

 10. Ելքի          10.1 բանկի (մասնաճյուղի) անվանումը պարտադիր

  հետհաշվեկշռային  10.2 օրդերի համարը                 պարտադիր

  օրդեր            10.3 ելքագրման ամսաթիվը            պարտադիր

                   10.4 հաշվի համարը                  պարտադիր

                   10.5 ստացողի անունը, անվանումը     պարտադիր

                   10.6 փաստաթղթերի (արժեքների)       պարտադիր

                        անվանումը

                   10.7 քանակը                        պարտադիր

                   10.8 գումարը (թվերով և բառերով)   պարտադիր

                   10.9 ընդամենը                      պարտադիր

                   10.1 հիմք`--------                 պարտադիր

                   10.11 առդիր` ----- էջ              ոչ պարտադիր

                   10.12 փաստաթղթերը (արժեքները)      պարտադիր

                         տրամադրող անձանց

                         ստորագրությունները

 

ԳԼՈՒԽ 2
Վճարահաշվարկային փաստաթղթերի նվազագույն վավերապայմանների լրացման կանոնները

 

1. Աղյուսակի առաջին սյունակում նշված վճարահաշվարկային փաստաթղթերում պարտադիր պետք է առկա լինեն աղյուսակի երկրորդ սյունակում նշված վավերապայմանները, վերջիններս ենթակա են պարտադիր լրացման այն դեպքում, երբ աղյուսակի երրորդ սյունակում նշված է «պարտադիր» բառը:

2. ՀՀ բանկերը կիրառվող վճարահաշվարկային փաստաթղթերում, բացի նշված նվազագույն վավերապայմաններից, կարող են անհրաժեշտության դեպքում նշել նաև այլ վավերապայմաններ:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից կիրառվող վճարահաշվարկային փաստաթղթերի բլանկները պարտադիր պետք է լինեն հայերեն, իսկ օտար լեզվով դրանց թարգմանությունը կատարվում է ըստ բանկի հայեցողության:

4. Բոլոր փաստաթղթերում

- «Ամսաթիվ» վավերապայմանը լրացվում է որպես «օր, ամիս, տարի»:

- «Արժույթի կոդ» վավերապայմանը լրացվում է համաձայն ISO-ի 4217 ստանդարտի:

- «Վավերացում» վավերապայմանը տվյալ տեսակի փաստաթղթի վրա դրվող համապատասխան դրոշմակնիքը կամ կնիքն է:

- «Գործարքի նպատակ» վավերապայմանում նշվում է տնտեսական գործառնության բովանդակությունը (այս կետը պարտադիր վավերապայման է` համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» ենթակետի):

 

5. «Հաշվի քաղվածք» փաստաթղթում

- «Նախորդ քաղվածքի ամսաթիվը» վավերապայմանում նշվում է տվյալ քաղվածքին նախորդող քաղվածքի ամսաթիվը:

- «Քաղվածքի ամսաթիվը» վավերապայմանում նշվում է տվյալ քաղվածքի ամսաթիվը:

- «Քաղվածքը հանձնելու ամսաթիվը» վավերապայմանում նշվում է քաղվածքը հաճախորդին տրամադրելու ամսաթիվը:

 

6. «Վճարման հանձնարարական» փաստաթղթում

- «Վճարման եղանակը / համակարգը» վավերապայմանում ուղարկողի կողմից նշվում են փոխանցումը կատարելու եղանակը (թղթային, էլեկտրոնային) կամ համակարգը, որի միջոցով պետք է իրականացվի փոխանցումը (S.W.I.F.T., BANKMAIL, TELEX և այլն):

- «Ներկայացման ամսաթիվը» վավերապայմանում նշվում է վճարման հանձնարարականը հաճախորդի կողմից բանկ ներկայացվելու ամսաթիվը (լրացվում է հաճախորդի և վավերացվում բանկի կողմից, ընդ որում վավերացման վրա պետք է նշված լինեն բանկի կողմից փաստաթղթի ընդունման ամսաթիվը և ժամը):

- «Ստացող բանկի (մասնաճյուղի) անվանումը» վավերապայմանում նշվում է այն բանկի (մասնաճյուղի) անվանումը, որին հասցեագրված է ուղարկողի վճարման հանձնարարականը:

- «Միջնորդ բանկի (բանկերի) անվանումը» վավերապայմանում ուղարկողի կողմից նշվում է փոխանցման համար ընտրված միջնորդ բանկի (բանկերի) անվանումը:

- «Վճարման ամսաթիվը» վավերապայմանում նշվում է շահառուին գումարը վճարելու ամսաթիվը: Վճարման օրը վճարման հանձնարարականում չնշելու դեպքում այդպիսին է համարվում շահառուի բանկի կողմից վճարման հանձնարարականի ստացման օրը:

- «Ստացող բանկի (մասնաճյուղի) կողմից վճարման հանձնարարականի կատարման ամսաթիվը» վավերապայմանում վճարողը անհրաժեշտության դեպքում նշում է իրեն սպասարկող ստացող բանկի (մասնաճյուղի) կողմից վճարման հանձնարարականի կատարման ամսաթիվը: Վերջինս չնշելու դեպքում կատարման օր է համարվում վճարման հանձնարարականի ստացման օրը կամ դրան անմիջապես հաջորդող օրը:

 

7. «Վճարման պահանջագիր» փաստաթղթում

- «Փաստաթղթերի անվանումը, դրանց համարները, տրամադրման պայմանները» վավերապայմանում նշվում են տեղեկություններ այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնց հիման վրա շահառուն վճարման պահանջագիր է ներկայացնում վճարողի բանկին, ինչպես նաև նշվում են վճարողին փաստաթղթերի տրամադրման պայմանները (տրամադրում` վճարի դիմաց, տրամադրում` ակցեպտի դիմաց, տրամադրում` երաշխիքի դիմաց և այլն):

 

8. «Մուտքի հայտարարություն (հայտարարագիր, անդորրագիր, օրդեր)» փաստաթուղթը կազմված է երեք մասերից, որոնք ունեն միևնույն վավերապայմանները: Բացառություն են կազմում`

- 5.9 կետում նշված «մուծողի ստորագրությունը» վավերապայմանը ենթակա է պարտադիր լրացման միայն հայտարարագրում,

- 5.10 կետում նշված «բանկի վավերացում» վավերապայմանը ենթակա է պարտադիր լրացման միայն անդորրագրում:

 

9. «Մուտքի հետհաշվեկշռային օրդեր (արժեքին ուղեկցող պիտակ, անդորրագիր») փաստաթղթերն ունեն միևնույն վավերապայմանները, բացառությամբ հետևյալ կետերի`

- 9.10 և 9.11 կետերում նշված «հիմք» և «առդիր` -------- էջ» վավերապայմանները «արժեքին ուղեկցող պիտակ» և «անդորրագիր» փաստաթղթերում պարտադիր չեն:

- 9.12 կետում նշված «փաստաթղթերը (արժեքները) ընդունող անձանց ստորագրությունները» վավերապայմանից բացի, «Անդորրագիր» փաստաթղթում պարտադիր պետք է առկա լինի նաև բանկի վավերացումը` համապատասխան կնիքի տեսքով:

- «Արժեքին ուղեկցող պիտակ» փաստաթղթում պարտադիր պետք է առկա լինի նաև «տրամադրման ամսաթիվ» վավերապայմանը, որտեղ նշվում է արժեքը վերադարձնելու ամսաթիվը:

 

10. «Մուտքի հայտարարություն (հայտարարագիր, անդորրագիր, օրդեր)», «Դրամարկղի մուտքի օրդեր» փաստաթղթերում «մուծողի անունը, անվանումը» վավերապայմանում`

- իրավաբանական անձի դեպքում նշվում է ինչպես մուծող իրավաբանական անձի անվանումը, այնպես էլ վերջինիս կողմից լիազորված անձի անունը, ազգանունը, որն իրականացնում է կանխիկի մուտքագրումը,

- ֆիզիկական անձի դեպքում նշվում է միայն կանխիկի մուտքագրումն իրականացնող անձի անունը, ազգանունը:

11. «Դրամարկղի ելքի օրդեր, «Ելքի հետհաշվեկշռային օրդեր» փաստաթղթերում «ստացողի անունը, անվանումը» վավերապայմանում`

- իրավաբանական անձի դեպքում նշվում է ինչպես կանխիկը / արժեքները ստացող իրավաբանական անձի անվանումը, այնպես էլ վերջինիս կողմից լիազորված անձի անունը, ազգանունը,

- ֆիզիկական անձի դեպքում նշվում է միայն կանխիկը / արժեքները ստացող անձի անունը, ազգանունը:

 

12. «Մուտքի հետհաշվեկշռային օրդեր, արժեքին ուղեկցող պիտակ, անդորրագիր» փաստաթղթերում «մուտք անողի անունը, անվանումը» վավերապայմանում`

- իրավաբանական անձի դեպքում նշվում է ինչպես մուտք անող իրավաբանական անձի անվանումը, այնպես էլ վերջինիս կողմից լիազորված անձի անունը, ազգանունը, որն իրականացնում է արժեքի մուտքը,

- ֆիզիկական անձի դեպքում նշվում է միայն արժեքի մուտքն իրականացնող անձի անունը, ազգանունը:

13. Վճարահաշվարկային փաստաթղթերի կիրառման ոլորտները

- «Հաշվի քաղվածք» փաստաթուղթը կիրառվում է միջբանկային և բանկ - հաճախորդ հարաբերություններում համապատասխան հաշիվներում առկա միջոցների և դրանց շարժի մասին տեղեկություններ արտացոլելու նպատակով:

- «Վճարման հանձնարարական» փաստաթուղթը կիրառվում է բանկի հաճախորդների կողմից նախաձեռնված կրեդիտային փոխանցումներ կատարելիս:

- «Վճարման պահանջագիր» փաստաթուղթը կիրառվում է բանկի հաճախորդի կողմից այլ հաճախորդից / բանկից սահմանված կարգով գումար ստանալու նպատակով:

- «Մեմորիալ օրդեր» փաստաթուղթը կիրառվում է հիմնականում բանկի ներբանկային գործառնությունների ժամանակ:

- «Մուտքի հայտարարություն» փաստաթուղթը կիրառվում է հիմնականում բանկի հաճախորդների կողմից կանխիկ գումարներ բանկ մուտքագրվելու ժամանակ:

- «Դրամարկղի մուտքի օրդեր» փաստաթուղթը կիրառվում է հիմնականում բանկի աշխատակիցների կողմից առհաշիվ տրված գումարները բանկի դրամարկղ վերադարձնելիս, ինչպես նաև ինկասացիոն ծառայությունների կողմից կանխիկ գումարների մուտքագրման ժամանակ:

- «Դրամարկղի ելքի օրդեր» փաստաթուղթը կիրառվում է հիմնականում բանկի հաճախորդներին կանխիկ գումարների տրամադրման, բանկի աշխատակիցներին առհաշիվ գումարների տրամադրման, ինչպես նաև ինկասացիոն ծառայություններին կանխիկ գումարների տրամադրման ժամանակ:

- «Հեռագրային փոխանցման դիմում» փաստաթուղթը կիրառվում է հիմնականում հաճախորդի կողմից բանկին միջազգային փոխանցում կատարելու հանձնարարություն տալու ժամանակ:

- «Մուտքի հետհաշվեկշռային օրդեր», «Ելքի հետհաշվեկշռային օրդեր» փաստաթղթերը կիրառվում են բանկի հետհաշվեկշռային հաշվառման ժամանակ:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
19.01.1999
N 9
Որոշում