(ուժը կորցրել է 01.01.01թ` 22.09.00 թիվ 253 որոշում)
i
050.0007.120199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունվարի 1999 թվականի թիվ 07
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 204 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության կողմից ինկասացիոն ծառայությունների լիցենզավորման գործընթացում առկա վիճակը, ի լրումն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 204 որոշման, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Որոշման մեջ ավելացնել 4-րդ կետ (այդ կապակցությամբ փոխելով նախկին 4-րդ կետի համարակալումը)` հետևյալ բովանդակությամբ.
«4. Մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը ինկասացիոն ծառայության լիցենզիա ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջնորդագիրն ստացած բանկերին և ինկասացիոն ծառայություններ մատուցող գործող կազմակերպություններին թույլատրել նախքան Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության պատասխանն ստանալը (լիցենզիայի տրամադրումը կամ մերժումը), կանխիկ դրամը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ հանձնել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ստանալ առանց սույն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամի և այլ արժեքների ինկասացիայի մասին» կարգի 1.3 կետում նշված սահմանափակումների»:
2. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչության վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: