(ուժը կորցրել է 06.11.02 ՀՕ-456 օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրքը կիրարկել հրապարակման պահից:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ 1976 թվականի հունիսի 25-ի օրենքով հաստատված Հայկական ՍՍՀ ընդերքի մասին օրենսգիրքը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մինչև 1992 թվականի ապրիլի 1-ը.
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրական ակտերում Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքին.
ապահովել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքին հակասող նորմատիվային ակտերի վերանայումն ու վերացումը.
իրականացնել Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի կիրառմանը նպատակամղված միջոցառումների համալիր:
4. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի բնության պահպանության և բնական պաշարների, իրավական հարցերի մշտական հանձնաժողովներին` ապահովել սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի վերահսկողությունը և անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ:
25 փետրվարի 1992 թվական: