(ուժը կորցրել է 23.06.03 թիվ 03/17-Ն հրաման)
i
310.0002.050299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
19 հունվարի 1999 թ. թիվ 01/2
i
«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 29 հոդվածով սահմանված Ժամկետային արտոնությունների հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել «Գույքահարկի ժամկետային արտոնությունների կիրարկման վերաբերյալ» հրահանգչական նամակը:
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՆԱԽԱՐԱՐ _____________ Ս. ԱՅՎԱԶՅԱՆ
________________ Է. ՍԱՆԴՈՅԱՆ ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 01/2
«___» ______________ 1999 Թ. «19» ՀՈՒՆՎԱՐԻ 1999 Թ.
ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ
i
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն հրահանգչական նամակը մշակվել է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի հիման վրա և կարգավորում է օրենքի 29 հոդվածով սահմանված գույքահարկի գծով ժամկետային արտոնությունների գործողությանը վերաբերվող հարցերը:
Օրենքի 29 հոդվածի վերաբերյալ.
Գույքահարկի գծով ժամկետային արտոնության իրավունքից օգտվում են մինչև «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելը «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի փետրվարի 3-ի օրենքի հոդված 10-ի վերջին մասով սահմանված ժամկետային արտոնության իրավունք ունեցող երկկողմանի ծնողազուրկ երեխաները մինչև այն տարվա ավարտը, որի ընթացքում լրանում է երեխաների 18, իսկ ցերեկային ուսուցման ուսանողների և սովորողների` 24 տարեկան հասակը:
Արտոնության կիրառման նպատակով երկկողմանի ծնողազուրկ երեխաներին միանձնյա կամ ընդհանուր համատեղ և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող յուրաքանչյուր շինության մասով հարկման բազան նվազեցվում է գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ գործող ՀՀ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, որից հետո հարկի հաշվարկը կատարվում է օրենքով սահմանված կարգով:
Օրինակ 1. 20 տարեկանը լրացած երկկողմանի ծնողազուրկ քաղաքացի Մարտիրոսյանին (ուսանող) սեփականության իրավունքով պատկանում է բնակարան, որի արժեքը կազմում է 5 մլն. դրամ: Բնակարանի գույքահարկը 1999-2001 թթ. համար կկազմի 1100 դրամ յուրաքանչյուր տարվա համար [(5 մլն. - 1 մլն.-3 մլն.) x x 1/100 + 100 դրամ], հաշվի առնելով, որ 1998 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ նվազագույն աշխատավարձը 1000 դրամ է:1
Օրինակ 2. Երկկողմանի ծնողազուրկ քաղաքացի Պետրոսյանին, որը 13 տարեկան է, սեփականության իրավունքով պատկանում է բնակարան, որի արժեքը կազմում է 11 մլն. դրամ: Բնակարանի 2002-2004 թթ. գույքահարկի գումարը կկազմի 6600 դրամ յուրաքանչյուր տարվա համար [(11 մլն. - 1.5 մլն. -3 մլն.) x 0.1/100 + 100 դրամ], այն դեպքում եթե ՀՀ նվազագույն աշխատավարձը 2001-ի հուլիսի 1-ին կկազմի 1500 դրամ:2
Օրինակ 3. Երկկողմանի ծնողազուրկ քաղաքացի Ստեփանյանին (13 տարեկան), ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում է հասարակական շինություն, որի արժեքը կազմում է 10 մլն. դրամ: Հասարակական շինության 2002-2004 թթ. գույքահարկի գումարը կկազմի 51000 դրամ` յուրաքանչյուր տարվա համար [(10 մլն.-1.5 մլն.) x 0.6/100], այն դեպքում եթե ՀՀ նվազագույն աշխատավարձը 2001-ի հուլիսի 1-ին կկազմի 1500 դրամ:3
Արտոնության տրամադրման նպատակով անհրաժեշտ է շինության գտնվելու վայրը սպասարկող տարածքային հարկային տեսչություն ներկայացնել կենսաթոշակային ապահովվածության տարածքային մարմինների կողմից երկկողմանի ծնողազուրկ երեխաների խնամողին տրված երկկողմանի ծնողազուրկի կենսաթոշակի վկայականի պատճենը կամ խնամակալության և հոգեբարձության մարմնի կողմից տրված տեղեկանքը, իսկ ցերեկային ուսուցման ուսանողների և սովորողների համար նաև ուսման վայրից տեղեկանք:
______________________
1, 2, 3 Օրինակներում ընդգրկված տվյալները պայմանական են:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 02 1999 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43990022