(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)
i
040.0063.080299
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 փետրվարի 1999 թվական թիվ 63
i
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 12 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի 2-րդ կետի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել, որ աղետի գոտու տարածք է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի «Աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրի մասին» թիվ 701 որոշման հավելվածներում ներառված բնակավայրերի համապատասխան համայնքների վարչական տարածքները: