(ուժը կորցրել է 03.11.04 թիվ 1465-Ն որոշում)
i
040.0061.080299
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 փետրվարի 1999 թվական թիվ 61
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ԹԻՎ 218 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» թիվ 218 որոշման մեջ կատարել փոփոխությունները`
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կապի նախարարության կողմից «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը 1995 թվականի փետրվարի 27-ին տրված Հայաստանի Հանրապետության տարածքում կապի բնագավառում գործունեություն ծավալելու վերաբերյալ թիվ 60 լիցենզիայի նոր վերախմբագրված և լրացված տարբերակում
i
ա) 10-րդ գլխի «Ե» բաժնում «վերոհիշյալ դրույթների համաձայն» բառերը փոխարինել «վերոհիշյալ դրույթները խախտելով» բառերով.
i
բ) Ա հավելվածի 1-ին կետում «առանց մաքսավճարի» բառերը փոխարինել «առանց մաքսատուրքի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 8-ից: