Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐ ...

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.01.1992  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 05.04.18 ՆՀ-226-Ն հրամանագիր)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ,
ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում գտնվող մեքենաներում, սարքավորումներում, ինչպես նաև ջարդոններում ու թափոններում պարունակվող թանկարժեք մետաղների արդյունավետ օգտագործման նպատակով որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին` անկախ ենթակայությունից ու սեփականության ձևից, ստեղծել հանձնաժողովներ ու մեկշաբաթյա ժամկետում գույքագրել իրենց հաշվեկշռում գտնվող այն մեքենաները, սարքավորումները, ինչպես նաև ջարդոնները և թափոնները, որոնք պարունակում են թանկարժեք մետաղներ:

i

2. Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության հատուկ որոշման ընդունումը արգելել սույն հրամանագրի 1-ին կետում նշված նյութական արժեքների իրացումը և հանրապետության սահմաններից դուրսբերումը:

i

3. Հայաստանի հանրապետության կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում սահմանել ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում գտնվող թանկարժեք մետաղներ պարունակող մեքենաների, սարքավորումների, ինչպես նաև ջարդոնների ու թափոնների հաշվառման, դրանցից թանկարժեք մետաղների կորզման, վերամշակման և հետագա տնօրինման կարգը:

4.Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

27 հունվարի 1992 թվական

ՆՀ-66

 

 

pin
ՀՀ Նախագահ
27.01.1992
N ՆՀ-66
Հրամանագիր