Սեղմել Esc փակելու համար:
ԽՍՀՄ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԻ 1991 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԽՍՀՄ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22 ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ԽՍՀՄ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՈՐՈՇՈՒՄԸ «ԽՍՀՄ ՊԵՏԲԱՆԿԻ 1961 ԹՎԱԿԱՆԻ ՆՄՈՒՇԻ 50 ԵՎ 100 ՌՈՒԲԼԻ ԱՐԺԵՔՈՎ ԴՐԱՄԱՆԻՇՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՈՒ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՎԱՆԴՆԵՐԻՑ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

 

1. Ի կատարումն ԽՍՀՄ պրեզիդենտի 1991 թվականի հունվարի 22-ի «ԽՍՀՄ պետբանկի 1961 թվականի նմուշի 50 և 100 ռուբլի արժեքով դրամանիշների վճարման ընդունումը դադարեցնելու ու դրանց փոխանակման կարգի և քաղաքացիների ավանդներից կանխիկ դրամի բացթողման սահմանափակումների մասին» հրամանագրի, ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշում  է.

1. Դադարեցնել 1991 թվականի հունվարի 23-ի զրո ժամից ԽՍՀՄ պետբանկի 1961 թվականի նմուշի 50 և 100 ռուբլի արժեքով դրամանիշների բոլոր տեսակի վճարումները, ինչպես նաև դրանց բացթողումը բանկերի հիմնարկությունների, ձեռնարկությունների, միավորումների, կազմակերպությունների, հիմնարկությունների կողմից:

2. Բոլոր պետական, կոոպերատիվ, հասարակական և մյուս ձեռնարկությունները, միավորումները, կազմակերպությունները, հիմնարկությունները պարտավորվում են 1991 թվականի հունվարի 23-ի օրվա սկզբի դրությամբ ակտավորել իրենց դրամարկղերում ԽՍՀՄ պետբանկի 1961 թվականի նմուշի 50 և 100 ռուբլի արժեքով դրամանիշների մնացորդների առկայությունը և հանձնել դրանք բանկի սպասարկող հիմնարկությանը 1991 թվականի հունվարի 23-ի երեք ժամվա ընթացքում:

Բանկերի հիմնարկությունները ընդունում են նշված դրամանիշների մնացորդները 1991 թվականի նմուշի 50 և 100 ռուբլի արժեքով դրամանիշների առկայության ըստ պատշաճին ձևակերպված ակտի առաջին օրինակի հիման վրա, անվանական գնով պայմանական գնահատմամբ, հետագայում գումարները գրանցելով կազմակերպության հաշվարկային (ընթացիկ) հաշվին ԽՍՀՄ պետբանկի սահմանած կարգով:

Իրենց դրամարկղերում դրամի փոխանցիկ մնացորդները ինքնուրույնաբար որոշող կոոպերատիվ և մյուս կազմակերպությունների գծով ԽՍՀՄ պետբանկը դրամարկղեր հանձնված մնացորդները կոոպերատիվի (կազմակերպության) հաշվին գրանցելու հարցերը լուծելիս ելնում է դրամարկղերի առավելագույն այն մնացորդներից, որոնք բանկերի հիմնարկությունների կողմից սահմանվում են պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների համար, որոնց գործունեության պրոֆիլը նմանօրինակ է կոոպերատիվի (կազմակերպության) պրոֆիլին:

3. Աշխատող քաղաքացիներին 1961 թվականի նմուշի 50 և 100 ռուբլի արժեքով դրամանիշների փոխանակման համար ձեռնարկություններում, միավորումներում, հիմնարկություններում և կազմակերպություններում ստեղծել ղեկավարության, ֆինանսահաշվապահական ծառայությունների, արհմիութենական կոմիտեների, աշխատավորական կոլեկտիվների խորհուրդների ներկայացուցիչներից հանձնաժողովներ` 5 մարդուց ոչ պակաս կազմով:

1961 թվականի նմուշի 50 և 100 ռուբլի արժեքով դրամանիշների փոխանակումը այլ արժեքի դրամանիշների կատարվում է ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից հիշյալ հանձնաժողովի որոշմամբ միայն այն աշխատողների համար, որոնք գտնվում են ձեռնարկության, միավորման, կազմակերպության, հիմնարկության հաստիքներում, ինչպես նաև ժամանակավորապես գործուղված անձանց համար` 1991 թվականի հունվարի 23-ից 25-ը ներառյալ երեք օրվա ընթացքում, աշխատանքի վերջին տարվա միջին ամսական վաստակի սահմաններում: Ընդ որում, մեկ աշխատողի հաշվով փոխանակման չափը չի կարող գերազանցել 1000 ռուբլուց: Հանձնաժողովի անդամների կողմից ստորագրված դրամանիշների փոխանակման տեղեկագրի մեկ օրինակը պետք է հանձնվի բանկի սպասարկող հիմնարկությանը:

Հայտարարագրով սահմանվածից ավելի 1961 թվականի նմուշի 50 և 100 ռուբլի արժեքով դրամանիշներ ներկայացվելիս ձեռնարկության, կազմակերպության հանձնաժողովը կազմում է առանձին տեղեկագիր, որի օրինակը պետք է հանձնվի շրջանային (քաղաքային) գործկոմին կից նշված արժեքի դրամանիշների փոխանակման հարցերի գծով հատուկ ստեղծված հանձնաժողովին:

Աշխատողներից ընդունված 1961 թվականի նմուշի 50 և 100 ռուբլի արժեքով բոլոր դրամանիշները ձեռնարկություններն ու կազմակերպությունները հանձնում են բանկի սպասարկող հիմնարկություններին 1991 թվականի հունվարի 26-ից ոչ ուշ, ըստ պատշաճին ձևակերպված տեղեկագրերի պատճեններով:

Կենսաթոշակառուներին 1961 թվականի նմուշի 50 և 100 ռուբլիանոց արժեքով դրամանիշների փոխանակումը այլ արժեքի դրամանիշների իրականացվում է խնայողական բանկի այն հիմնարկությունների կամ փոստային կազմակերպությունների կողմից, որոնք տալիս են կենսաթոշակներ, 200 ռուբլու սահմաններում կամ ամսական կենսաթոշակի չափով, կազմելով փոխանակման տեղեկագիր: Ամսական կենսաթոշակի չափերից ավելի 50 և 100 ռուբլիանոց արժեքով դրամանիշների գումարները կենսաթոշակառուներից ընդունվում են հայտարարագրով ըստ առանձին տեղեկագրերի առանց փոխանակման ու հանձնվում են շրջանային (քաղաքային) գործկոմին կից հանձնաժողովի քննարկմանը: Փոխանակման տեղեկագրերը նյութական պատասխանատու անձանց ստորագրություններով փոխանակելի և ընդունված դրամանիշների հետ միասին հանձնվում են բանկի համապատասխան հիմնարկություններին 1991 թվականի հունվարի 26-ից ոչ ուշ:

Մշտական աշխատանքի և բնակության վայրից դուրս, բուժման, հանգստի վայրում գտնվող քաղաքացիները փոխանակում են կատարում հանգստյան տներում, սանատորիաներում, հիվանդանոցներում և բուժպրոֆիլակտիկ այլ հիմնարկություններում ստեղծվող հանձնաժողովներում:

Հանգստի, բուժման վայրերում գտնվող քաղաքացիներին փոխանակումը կատարվում է բուժպրոֆիլակտիկ հիմնարկության կողմից` մեկ անձին 500 ռուբլուց ոչ ավելի գումարի չափով, կազմելով առանձին տեղեկագիր, որի մեկ օրինակը հանձնվում է բանկի սպասարկող հիմնարկությանը: Հանգստացողի, հիվանդի մնացած գումարը հանգստի տան, սանատորիայի, հիվանդանոցի, բուժպրոֆիլակտիկ մյուս հիմնարկությունների կողմից հեռագրով փոխադրվում է այն ձեռնարկության, կազմակերպության, հիմնարկության հասցեով, որտեղ աշխատում է (ստանում է կենսաթոշակ, նպաստ) հանգստացողը, հիվանդը, առանց փոխադրման վարձի գանձման: Փոստային-հեռագրական ձեռնարկության անդորրագրի (ցուցակի) դիմաց մուծված տարիֆի գումարը հատուցվում է բուժպրոֆիլակտիկ հիմնարկությանը տեղական ֆինանսական մարմնի կողմից ի հաշիվ միութենական բյուջեի միջոցների:

Նշված գումարների փոխադրումներ ստացած ձեռնարկությունը, կազմակերպությունը, հիմնարկությունը դրանք փոխանակում է վերը նշված կարգով, հաշվի առնելով, որ փոխանակումը արդեն կատարվել է 500 ռուբլի գումարով: Սահմանված չափից ավելի գումարի համար կազմվում է առանձին տեղեկագիր, որը հանձնվում է շրջանային (քաղաքային) գործկոմին կից հանձնաժողովների հետագա քննարկմանը: Հանգստի, բուժման վայրում գտնվող քաղաքացիների կողմից դրամանիշների փոխանակման հայտարարագրերն ընդունվում են շրջանային (քաղաքային) գործկոմներին կից հանձնաժողովների կողմից` բուժպրոֆիլակտիկ հիմնարկությունից աշխատանքի վայրը քաղաքացու վերադառնալուց հետո երեք օրվա ընթացքում:

Մնացած քաղաքացիները հայտարարագրի դեպքում 50 և 100 ռուբլի արժեքով դրամանիշները հանձնում են շրջանային (քաղաքային) գործկոմին կից փոխանակման հանձնաժողովին:

Երեքօրյա ժամկետում, այսինքն` մինչև 1991 թվականի հունվարի 26-ը, քաղաքացիների կողմից չհանձնված դրամանիշների փոխանակում չի կատարվում:

4. 1961 թվականի նմուշի 50 և 100 ռուբլիանոց արժեքով սահմանված չափից ավելի դրամանիշների փոխանակման հարցերի լուծման համար շրջանային (քաղաքային) գործկոմին կից ստեղծել պատգամավորական հանձնաժողովներ` ֆինանսական, բանկային, վարչական մարմինների մասնակցությամբ: Հանձնաժողովները 10-օրյա ժամկետում որոշում են ընդունում եկամուտների աղբյուրների և նշված արժեքի դրամանիշներ ստանալու հիմնավորվածության ու օրինականության քննարկման արդյունքներով ըստ քաղաքացիների հանձնարարագրերի դրանց փոխանակման կամ մերժման վերաբերյալ:

Շրջանային (քաղաքային) գործկոմին կից հանձնաժողովի դրամանիշների փոխանակման մերժման որոշումը կարող է բողոքարկվել այդ նպատակների համար հատուկ ստեղծվող մարզային, երկրամասային, հանրապետական պատգամավորական հանձնաժողովներին: Վերջիններիս որոշումները վերջնական են:

5. Քաղաքացիների 50 և 100 ռուբլի արժեքով սահմանված չափերից ավելի դրամանիշների փոխանակման վերաբերյալ ներկայացված հայտարարագրում պետք է նշվի դրամանիշների առաջացումը` եկամտի աղբյուրը կամ նշված դրամանիշներն ստանալու ժամանակն ու տեղը, այլ տվյալներ և տեղեկություններ, որոնք հաստատում են դրանց ստացման և կուտակման օրինականությունը: Սահմանված չափից ավելի դրամանիշների փոխանակման հարցերը` առանց դիմողի կողմից պատճառների և հիմքերի բացատրության, ինչպես նաև 1991 թվականի հունվարի 25-ից հետո տված հայտարարագրերը (բացառությամբ 3-րդ կետում նշված դեպքերի) հանձնաժողովները քննության չեն առնում:

6. ԽՍՀՄ նախարարների խորհրդին առընթեր պետական մաքսային վերահսկողության գլխավոր վարչությանը` 1991 թվականի հունվարի 23-ից 25-ը ներառյալ թույլ չտալ ԽՍՀՄ պետբանկի 1961 թվականի նմուշի 50 և 100 ռուբլի արժեքով դրամանիշների փոխադրում:

7. Օտարերկրյա քաղաքացիներին 1961 թվականի նմուշի 50 և 100 ռուբլի արժեքով թղթադրամների փոխանակումը կատարվում է ԽՍՀՄ արտաքին տնտեսական բանկի հիմնարկությունների կողմից կամ օտարերկրյա արժույթով բանկային գործառնություններ կատարող բանկերի հիմնարկությունների կողմից, արժույթի փոխանակման ժամանակ ստացված ԽՍՀՄ արտտնտբանկի հիմնարկությունների անդորրագրի դիմաց գումարներով, 1991 թվականի հունվարի 23-25-ի ընթացքում:

ԽՍՀՄ-ում դիվանագիտական, հյուպատոսական և արտասահմանյան պետությունների մյուս ներկայացուցչություններում աշխատող օտարերկրյա քաղաքացիներին 1961 թվականի նմուշի 50 և 100 ռուբլի արժեքով դրամաթղթերի փոխանակումը կատարվում է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարությանն առընթեր «Գլխդրամավերահսկողություն» վարչության միջոցով` ԽՍՀՄ պետբանկի հետ համաձայնեցված կարգով:

8. 1991 թվականի հունվարի 23-ից կիրառել 1991 թվականի առաջին կիսամյակի համար բոլոր բանկերի հիմնարկություններում` ԽՍՀՄ խնայբանկի, ԽՍՀՄ պետբանկի, հանրապետությունների կենտրոնական (ազգային) բանկերի, առևտրական կոոպերատիվ բանկերի և բանկային մյուս հիմնարկություններում քաղաքացիների ավանդներից կանխիկ դրամ տալու սահմանափակում:

Սահմանել, որ ավանդատուն իրավունք ունի մեկ ամսվա ընթացքում իր ավանդից ստանալու 500 ռուբլուց ոչ ավելի գումարով կանխիկ դրամ` միայն ըստ բնակության վայրի խնայբանկի հիմնարկության (ավանդից դրամ տալու նշված առավելագույն նորման տարածվում է նաև 1991 թվականի հունվարի 23-ից 31-ը ներառյալ ժամանակաշրջանի վրա): Ընդ որում աշխատավարձի և կենսաթոշակի անկանխիկ փոխադրումները ավանդներին չեն մտնում վերը նշված սահմանաքանակի մեջ:

ԽՍՀՄ պետբանկին և խնայբանկին` սահմանել ամսական 500 ռուբլի կանխիկ դրամի բացթողման առավելագույն գումարի պահպանման կարգ:

Ավանդատուն իրավունք ունի ավանդի (ավանդների) միջոցները օգտագործել անկանխիկ ձևով ապրանքների ձեռքբերման, ծառայությունների վճարման համար` առանց գումարների սահմանափակման, օգտագործելով ԽՍՀՄ Խնայբանկի չեկերը, ինչպես նաև մեկ ավանդից մյուսին միջոցների փոխադրման համար:

9. 1961 թվականի նմուշի 50 և 100 ռուբլի արժեքով դրամանիշների ընդունման, հանձնման և բանկային հիմնարկություններում գրանցման կարգի հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունում է ԽՍՀՄ պետբանկը:

10. 1961 թվականի նմուշի 50 և 100 ռուբլի արժեքով դրամանիշների փոխանակման և շրջանառությունից հանման միջոցառումների խստիվ կատարումն ապահովելու համար հանձնարարել ԽՍՀՄ պետբանկին, ԽՍՀՄ ֆինանսների նախարարությանը և ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեին կազմակերպել ու հանրապետությունների կենտրոնական (ազգային) բանկեր, ԽՍՀՄ պետբանկի հանրապետական բանկեր ուղարկել ԽՍՀՄ պրեզիդենտի հրամանագրի և սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողության գծով արտակարգ լիազորություններով օժտված աշխատողների հատուկ խմբեր, անհրաժեշտության դեպքում ընդհուպ բանկերի հիմնարկությունների անմիջական կառավարումը իր վրա վերցնելու իրավունքով:

ԽՍՀՄ ֆինանսների նախարարությանը և ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեին կազմակերպել վերահսկողություն և անհրաժեշտ օգնություն տեղերում բանկերի հիմնարկություններին, պետական, կոոպերատիվ, հասարակական ու այլ ձեռնարկություններին, միավորումներին, կազմակերպություններին և հիմնարկություններին սույն որոշման կատարման գործում:

ԽՍՀՄ ներքին գործերի նախարարությանը և ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեին` միջոցներ ձեռնարկել ուժեղացնելու արժեքների պահպանումը բանկերում և դրանց փոխադրման ժամանակ:

2. Հաշվի առնելով ԽՍՀՄ նախարարների կաբինետի 1991 թվականի հունվարի 22-ի «ԽՍՀՄ պետբանկի 1961 թվականի նմուշի 50 և 100 ռուբլի արժեքով դրամանիշների վճարման ընդունումը դադարեցնելու և դրանց փոխանակման կարգի ու քաղաքացիների ավանդներից կանխիկ դրամի բացթողման սահմանափակումների մասին» որոշումը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում  ե ն.

1. Հանրապետությունում նշված աշխատանքները կոորդինացնելու և վերահսկելու նպատակով ստեղծել կենտրոնական հանձնաժողով համաձայն հավելվածի:

2. Հանրապետության տարածքում գտնվող հիմնարկ-ձեռնարկություններին, միավորումներին և կազմակերպություններին`

աշխատող քաղաքացիների 1961 թվականի նմուշի 50 և 100 ռուբլի արժեքով դրամանիշների փոխանակման համար ստեղծել հանձնաժողովներ կոլեկտիվների ղեկավարության, ֆինանսական և հաշվապահական ծառայությունների, արհմիութենական կոմիտեների, աշխատավորական կոլեկտիվների խորհուրդների ներկայացուցիչներից` 5 մարդուց ոչ պակաս կազմով:

3. Պատգամավորների շրջանային, քաղաքային խորհուրդներին` ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկությունների ու կազմակերպությունների աշխատողների կողմից սահմանվածից ավելի արժեքով ներկայացված դրամանիշների փոխանակման ու մյուս քաղաքացիների հարցերի լուծման համար ստեղծել շրջանային (քաղաքային) խորհուրդների գործադիր կոմիտեներին կից պատգամավորական հանձնաժողով, նրանում ընդգրկելով աշխատանքային կոլեկտիվների, ֆինանսահաշվապահական ծառայությունների, արհմիությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:

Անհրաժեշտ համարել հանձնաժողովի կազմում ընդգրկելու նաև տվյալ շրջանից, քաղաքից ընտրված Հայաստանի Հանրապետության պատգամավորներին:

4. Հաշվի առնելով վերջին շաբաթում հանրապետության բնակլիմայական անբարենպաստ պայմանները, երկրաշարժի գոտու և լեռնային շրջանների հետ ճանապարհային հաղորդակցության միջոցների անբավարար վիճակը`

ա) հանրապետության մասնագիտացված և առևտրական բոլոր բանկերին` ապահովել հունվարի 22-ի առ 23-ի առավոտյան վիճակով առևտրական կազմակերպությունների հասույթի, ինչպես նաև հիմնարկ-ձեռնարկությունների դրամարկղերում արձանագրված 1961 թվականի նմուշի 50 և 100 ռուբլի արժեքով դրամանիշների ընդունումը բանկային հիմնարկների կողմից մինչև 1991 թվականի հունվարի 24-ի ժամը 18-ը.

բ) հիմնարկ-ձեռնարկությունների, շրջանային (քաղաքային) գործկոմներին կից հանձնաժողովների կողմից նույն դրամանիշների փոխանակման աշխատանքները 1991 թվականի հունվարի 25-ի փոխարեն ավարտել 1991 թվականի հունվարի 28-ին, իսկ դրանք բանկի սպասարկող հիմնարկություններին հանձնել հունվարի 26-ի փոխարեն` մինչև հունվարի 28-ը.

գ) աշխատավորների և բնակչության եկամուտների աղբյուրների ու նշված արժեքի դրամանիշներն ստանալու հիմնավորվածության և օրինականության, դրանց փոխանակման կամ մերժման վերաբերյալ հանձնաժողովների կողմից որոշում ընդունել 10-օրյա ժամկետում.

դ) նկատի ունենալ, որ կապի միջոցների անբավարար վիճակի հետևանքով ԽՍՀՄ խնայբանկի հայկական հանրապետական բանկի հիմնարկությունները խախտել են ավանդների ընդունման ժամկետները, դրանք ընդունելով 1991 թվականի հունվարի 23-ին: Բանկային հիմնարկություններին` հանրապետության խնայողական բանկերից ընդունել նշված ավանդների չափով գումարները:

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը, ավտոմոբիլային տրանսպորտի նախարարությանը, ավտոճանապարհների շինարարության և շահագործման արտադրական միավորմանը` միջոցներ ձեռնարկել կազմակերպելու սույն որոշման կատարման հետ կապված իրենց ենթակա բոլոր ծառայությունների հատուկ աշխատանքը:

6. Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին` ապահովել հանրապետությունում հասարակական կարգի և օրինականության պատշաճ պահպանությունը:

23 հունվարի 1991 թվական:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
Որոշում