(ուժը կորցրել է 05.02.99 թիվ 80 որոշում)
i
041.0055.020299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 փետրվարի 1999 թվականի թիվ 55
ՇԵՆՔ ԵՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գեղարվեստական դաստիարակության հանրապետական կենտրոնի կողմից զբաղեցված Երևանի Ագաթանգեղոս փողոցի թիվ 3 շենքը հանձնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության տնօրինությանը:
2. Երևանի քաղաքապետարանի Մեսրոպ Մաշտոցի պողոտայի թիվ 2ա հասցեում գտնվող Հ. Կոջոյանի անվան կրթահամալիրի կողմից զբաղեցված տարածքը հանձնել Հայաստանի հանրապետության կրթության և գիտության նախարարության տնօրինությանը գեղարվեստական դաստիարակության հանրապետական կենտրոնին տրամադրելու համար:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Երևանի քաղաքապետին մեկ ամսյա ժամկետում ավարտել նշված շենքի և տարածքի հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները: