Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏԸ Ֆ ...

01.01.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2012  -ից մինչեւ   01.01.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.13 թվականից` 15.11.12 թիվ 1451-Ն որոշում)

i

040.1420.111011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հոկտեմբերի 2011 թվականի N 1420-Ն

 

i

ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի հոկտեմբերի 6-ի

N 1420-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու կարգը:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների (այդ թվում` հարկային գործակալների), ինչպես նաև այլ անձանց կողմից ֆիզիկական անձանց բնամթերային (ոչ դրամական) ձևով վճարված եկամուտների վրա:

3. Բնամթերային (ոչ դրամական) ձևով եկամուտները կարող են լինել`

1) գույքի (բացառությամբ դրամական միջոցների) տեսքով.

2) աշխատանքի, ծառայության տեսքով.

3) մտավոր սեփականության արդյունքի տեսքով:

4. Բնամթերային եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության դրամով, ազատ (շուկայական) գներով`

1) կազմակերպություններից, անհատ ձեռնարկատերերից և նոտարներից (այդ թվում` հարկային գործակալներից) ստանալու դեպքում`

ա. կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից եկամտի վճարման ամսում այլ անձանց` դրանց իրացման միջին գներով (այդ թվում` օրենքով սահմանված դեպքերում` անուղղակի հարկերը),

բ. այդպիսի գների բացակայության դեպքում` կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից վճարմանը նախորդող ամսում այլ անձանց` դրանց իրացման միջին գներով (այդ թվում` օրենքով սահմանված դեպքերում` անուղղակի հարկերը),

գ. այդպիսի գների բացակայության դեպքում` կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մոտ դրանց ինքնարժեքի (սկզբնական (ձեռքբերման) արժեքի) և դրա նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում անուղղակի հարկերի հանրագումարով.

2) այլ աղբյուրներից ստանալու դեպքում`

ա. այդպիսի կամ նույնանման գործարքների (բնամթերքի` ապրանքների, ծառայությունների, այլ ակտիվների) համար եկամտի ստացման ամսվան վերաբերող` հրապարակված վիճակագրական գներով (սակագներով),

բ. դրանց բացակայության դեպքում` այդպիսի կամ նույնանման գործարքների համար եկամտի ստացմանը նախորդող ամսվան վերաբերող` հրապարակված վիճակագրական միջին գներով (սակագներով),

գ. դրանց բացակայության դեպքում` այդպիսի կամ նույնանման գործարքների համար եկամտի ստացմանը նախորդող 12 ամսվան վերաբերող` հրապարակված վիճակագրական միջին գներով (սակագներով), իսկ դրանց բացակայության դեպքում` այդ 12 ամսվան նախորդող հաջորդական առաջին ամսվան վերաբերող` հրապարակված միջին գներով (սակագներով),

դ. վիճակագրական միջին գնի բացակայության դեպքում բնամթերային եկամուտը համախառն եկամտում հաշվի է առնվում եկամտի ստացման տարում այն ձեռք բերելու հնարավոր գնով:

5. Սույն կարգի առումով բնամթերային եկամտի ստացման հնարավոր գին է համարվում այն գինը, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար, կամ այն գինը, որով` գույքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն վաճառելու պարտավորություն չունեցող վաճառողը համաձայն է վաճառել այդ գույքը, իսկ գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններն ունեցող և այն ձեռք բերելու պարտավորություն չունեցող գնորդը համաձայն է այդ գույքը ձեռք բերել:

6. Սույն կարգի 5-րդ կետի իմաստով առուվաճառքով զբաղվող սուբյեկտների (բրոքերներ, մասնագիտացված խանութներ, բորսաներ, մասնագիտացված տոնավաճառներ, շուկաներ և այլն) գները (սակագները), գնացուցակային (կատալոգային) գները, այդ թվում` նաև համապատասխան դեպքերում «Ինտերնետ» համաշխարհային համակարգչային ցանցի միջոցով ստացված տվյալները, ինչպես նաև նույնանման գույքի` աճուրդային կարգով իրացման ձևավորված նախադեպային տվյալները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.10.2011
N 1420-Ն
Որոշում