(ուժը կորցրել է 27.02.09 թիվ 70-Ն որոշում)
i
600.0055.301198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 նոյեմբերի 1998 թվականի թիվ 55
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍՊԱՌՄԱՆ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԶԵՂՉ ՍԱԿԱԳՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի «դ» կետը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`
1. Թույլատրել 6 (10) կՎ և բարձր լարման ցանցից սնվող սպառողներին 1999
թ. հունվարի 1-ից օգտվել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ.
նոյեմբերի 11-ի թիվ 52 որոշման 2-րդ կետով սահմանված գիշերային զեղչ
սակագնից, հետևյալ պայմանների ապահովման դեպքում`
ա) ՀՀ օրենսդրությամբ և այլ նորմատիվ ակտերով սահմանված կարգով
էլեկտրաէներգիայի բազմասակագնային հաշվառքի սարքի պետստուգաչափում
և տեղադրում.
բ) գիշերային զեղչ սակագնի կիրառման առնչությամբ էլեկտրաէներգիա
մատակարարող ընկերության հետ նախկինում կնքված պայմանագրում
համապատասխան փոփոխությունների կատարում.
գ) մինչ սահմանված կարգով գիշերային զեղչ սակագնի կիրառմանն անցնելը,
պայմանագրային կարգով, նախկինում ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց
գոյացած պարտքերի ամրագրում և էլեկտրամատակարարող ընկերության հետ
համատեղ պարտքերի մարման ժամանակացույցի կազմում:
2. ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի անդամ Մ. Ավագյանին` ստեղծել
աշխատանքային խումբ` ներգրավելով շահագրգիռ կազմակերպությունների
ներկայացուցիչներին, երկամսյա ժամկետում ուսումնասիրել 0,38 կՎ լարման
ցանցից սնվող սպառողների գիշերային զեղչ սակագնից օգտվելու հարցը,
գնահատել դրա տեխնիկատնտեսական արդյունավետությունը և ներկայացնել
համապատասխան առաջարկություններ: