Սեղմել Esc փակելու համար:
ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ Վ ...

02.07.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.09.2011  -ից մինչեւ   02.07.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 30.06.2022 թիվ 51-Ն որոշում)

i

606.0059.250811

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»        08            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60611412

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 օգոստոսի 2011 թվականի N 59-Ն

 

i

ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ

1) միաժամանակ մեկից ավելի քվեարկությունների դեպքում միայն մեկ քվեարկության արդյունքների վերահաշվարկ իրականացնելիս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը բացում է այդ քվեարկության ընտրական փաստաթղթերի պարկը,

2) վերահաշվարկ իրականացնելու համար ընտրական փաստաթղթերի բացված պարկից ընտրողների ցուցակների փաթեթի բացակայության դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը բացում է նաև այն քվեարկության ընտրական փաստաթղթերի պարկը, որտեղ պետք է տեղադրված լիներ ընտրողների ցուցակների փաթեթը,

3) ընտրողների ցուցակների փաթեթը` ընտրական փաստաթղթերի համապատասխան պարկից հանելուց հետո, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը փակում և կնքում է ընտրական փաստաթղթերի այդ պարկը, փակման մասում ստորագրում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, ինչպես նաև նախագահի տեղակալը կամ հանձնաժողովի քարտուղարը, իսկ եթե նրանք ընդգրկված չեն վերահաշվարկ իրականացնողների կազմում, ապա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի նշանակած անդամը, իսկ ցանկության դեպքում` հանձնաժողովի մյուս անդամները, վստահված անձինք, ինչի վերաբերյալ գրառում է կատարվում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստերի արձանագրությունների և որոշումների գրանցամատյանում,

4) վերահաշվարկն ավարտելուց հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրողների ցուցակների փաթեթը տեղավորում է վերահաշվարկ կատարված ընտրական տեղամասի ընտրական փաստաթղթերի համար նախատեսված պարկում, փակում և կնքում է պարկը, փակման մասում ստորագրում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, ինչպես նաև նախագահի տեղակալը կամ հանձնաժողովի քարտուղարը, իսկ եթե նրանք ընդգրկված չեն վերահաշվարկ իրականացնողների կազմում, ապա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի նշանակած անդամը, իսկ ցանկության դեպքում` հանձնաժողովի մյուս անդամները, վստահված անձինք, ինչի վերաբերյալ գրառում է կատարվում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստերի արձանագրությունների և որոշումների գրանցամատյանում:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
11.08.2011
N 59-Ն
Որոշում