(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)
i
040.1308.190911
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 սեպտեմբերի 2011 թվականի N 1308-Ն
i
ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՐՏԻՑ ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՐՏ (ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ) ՀԱՇՎԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 28-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել անձնական հաշվի քարտից հատուկ անձնական հաշվի քարտ (և հակառակը) հաշվանցումներ կատարելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի սեպտեմբերի 8-ի
N 1308-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՐՏԻՑ ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՐՏ (ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ) ՀԱՇՎԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է (տարածքային) հարկային տեսչություններում (այսուհետ` (Տ)ՀՏ) կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, նոտարների և այլ ֆիզիկական անձանց համար (Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ) (այսուհետ` վճարող) վարվող անձնական հաշվի քարտից (այսուհետ` ԱՀՔ) հատուկ անձնական հաշվի քարտ (այսուհետ` ՀԱՀՔ) և հակառակը` ՀԱՀՔ-ից ԱՀՔ հաշվանցումներ կատարելու կարգը:
2. ԱՀՔ-ների և ՀԱՀՔ-ների միջև հաշվանցումների կատարման անհրաժեշտությունն առաջանում է`
1) երբ վճարողի կողմից սխալմամբ փոխանցում է կատարվել ԱՀՔ-ներին համապատասխանող Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական հաշիվներին` ՀԱՀՔ-ներին համապատասխանող գանձապետական հաշվի փոխարեն, կամ վճարողի կողմից սխալմամբ փոխանցում է կատարվել ՀԱՀՔ-ներին համապատասխանող գանձապետական հաշվին` ԱՀՔ-ներին համապատասխանող գանձապետական հաշիվների փոխարեն.
2) երբ ԱՀՔ-ներում գրանցված գերավճարների (գերավճարներից տարբերվող գումարների) հաշվին մարվում են ՀԱՀՔ-ներում գրանցված (առկա) պարտավորությունները, կամ ՀԱՀՔ-ներում գրանցված գերավճարների հաշվին մարվում են ԱՀՔ-ներում գրանցված (առկա), դեռևս չգրանցված (երբ վճարման պարտավորությունը լրացել է, սակայն հաշվարկ (Տ)ՀՏ չի ներկայացվել) կամ ապագա պարտավորությունները:
3. ԱՀՔ-ների և ՀԱՀՔ-ների միջև հաշվանցումներն իրականացվում են վճարողի դիմումի հիման վրա, իսկ սույն կարգով նախատեսված դեպքերում` նաև առանց վճարողի դիմումի: Դիմումների ձևերը հաստատում է «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վերադաս հարկային մարմինը (այսուհետ` վերադաս հարկային մարմին)` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
4. ԱՀՔ-ներում գրանցված գերավճարների կամ գերավճարից տարբերվող գումարների մնացորդը (բացառությամբ սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքերի) կարող է հաշվանցվել ՀԱՀՔ-ներում գրանցված պարտավորությունների դիմաց` առանց վճարողի դիմումի, եթե`
1) գերավճարը կամ գերավճարից տարբերվող գումարը կարող է արձանագրվել օրենքով սահմանված հարկի (վճարի) մեծության կամ հարկային մարմնի կատարած հաշվարկի և վճարումը հավաստող փաստաթղթի (անդորրագիր, վճարման հանձնարարական) համադրությամբ, կամ`
2) ԱՀՔ-ներում պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ օրենքով չնախատեսված դեպքերը) կատարվել է վճարում, կամ`
3) գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարը չի գերազանցում 10,0 մլն դրամը, և ուսումնասիրությունը կամ ստուգումը նպատակահարմար է իրականացնել հետագայում:
5. ՀԱՀՔ-ներում գրանցված պարտավորությունների դիմաց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարների հաշվանցումը (բացառությամբ գերավճարի մնացորդի) իրականացվում է միայն վճարողի դիմումի հիման վրա:
6. ՀԱՀՔ-ներում գրանցված գերավճարների մնացորդը կարող է հաշվանցվել ԱՀՔ-ներում գրանցված պարտավորությունների դիմաց` առանց վճարողի դիմումի, եթե`
1) գերավճարը կարող է արձանագրվել հարկային մարմինների վարչական ակտերով (ստուգման կամ ուսումնասիրության ակտ, վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ (Տ)ՀՏ-ների պետերի որոշում) առաջադրված գումարների և վճարումը հավաստող փաստաթղթերի (անդորրագիր, վճարման հանձնարարական) համադրությամբ, կամ`
2) ՀԱՀՔ-ներում պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ օրենքով չնախատեսված դեպքերը) կատարվել է վճարում, կամ`
3) գերավճարը չի գերազանցում 10,0 մլն դրամը, և ուսումնասիրությունը կամ ստուգումը նպատակահարմար է իրականացնել հետագայում:
7. Եթե կատարված հաշվանցումների գումարը գերազանցում է 300,0 հազ. դրամը, ապա վճարողը հաշվանցումների վերջնական ձևակերպման օրվան հաջորդող եռօրյա ժամկետում հեռախոսով կամ կապի այլ միջոցներով (իսկ հաշվանցումների գումարը 500,0 հազ. դրամը գերազանցելու դեպքում` գրավոր) տեղեկացվում է կատարված հաշվանցումների մասին:
8. ԱՀՔ-ների և ՀԱՀՔ-ների միջև ցանկացած հաշվանցման դեպքում կատարվում է վճարողի պարտավորությունների (այդ թվում` տույժերի և տուգանքների) վերահաշվարկ` հաշվանցման ենթակա գումարների առաջացման օրվանից: Ընդ որում`
1) ԱՀՔ-ներից ՀԱՀՔ-ներ հաշվանցման ժամանակ`
ա. հաշվանցումը կատարվում է, եթե մարված են ԱՀՔ-ներում գրանցված բոլոր պարտավորությունները և միայն` տվյալ ԱՀՔ-ում հաշվանցման ենթակա գումարի առկայության դեպքում,
բ. հաշվանցում չի կատարվում, եթե ՀԱՀՔ-ներում բացակայում են չմարված պարտավորությունները,
գ. հաշվանցում չի կատարվում բնապահպանական և բնօգտագործման վճարների, ճանապարհային վճարի, կարգավորման պարտադիր վճարների և պետական տուրքերի ԱՀՔ-ներից ՀԱՀՔ-ներ.
2) ՀԱՀՔ-ներից ԱՀՔ-ներ հաշվանցումը կատարվում է, եթե մարված են ՀԱՀՔ-ներում գրանցված բոլոր պարտավորությունները և միայն` տվյալ ՀԱՀՔ-ում հաշվանցման ենթակա գումարի առկայության դեպքում:
9. Եթե ԱՀՔ-ների և ՀԱՀՔ-ների միջև կատարված հաշվանցումներից հետո տեղի են ունեցել սույն կարգի 10-րդ կետում նշված դեպքերը, որոնց հետևանքով փոփոխվել են հաշվանցումներին մասնակցող և այդ ԱՀՔ-ներում (ՀԱՀՔ-ներում) գրանցված (առկա)` հաշվանցման ենթակա գումարները և դրանց հաշվին մարված պարտավորությունների գումարները, ապա հաշվանցման օրվա դրությամբ կատարվում է պարտավորությունների վերահաշվարկ (հաշվանցված պարտավորության վերականգնում): Այդ դեպքերում տվյալ ճշգրտված ապառքների մասով` օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում (վերահաշվարկվում) են տույժեր (տուգանքներ), ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշվարկվում (վերահաշվարկվում) են կրկնապատկվող տուգանքները:
i
10. Սույն կարգի 9-րդ կետում նշված վերահաշվարկների կատարման անհրաժեշտություն կարող է առաջանալ`
1) ԱՀՔ-ներին վերաբերող հարկերի (հաստատագրված վճարների, պարտադիր և այլ վճարների) հաշվարկներն ուշացումով ներկայացվելու (իսկ այն հարկերի և վճարների համար, որոնց վճարման վերջնաժամկետները նախորդում են հաշվարկը ներկայացվելու վերջնաժամկետին, նաև` սահմանված ժամկետում հաշվարկները ներկայացվելու), ինչպես նաև ճշտված հաշվարկները ներկայացվելու դեպքերում.
2) ստուգման կամ վերստուգման արդյունքների հիման վրա` վերադաս հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի որոշմամբ կամ դատարանի վճռով ստուգման ակտի փոփոխման կամ անվավեր ճանաչվելու դեպքերում.
3) վճարողի գերավճարների կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին այլ պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցված և (կամ) վերադարձված գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձն ստուգմամբ (վերստուգմամբ) չհիմնավորված համարվելու դեպքերում:
11. ԱՀՔ-ների և ՀԱՀՔ-ների միջև հաշվանցումներն իրականացվում են հարկային մարմնի կողմից համապատասխան եզրակացության կազմման միջոցով, որտեղ նշվում են այն հաշվեհամարները, որոնց միջև կատարվում է փոխանցումը: Այդ դեպքերում` (Տ)ՀՏ-ի կողմից կազմված և հաշվանցման ներկայացված եզրակացությունում (կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքում) նշված գումարները միաժամանակ արտացոլվում են ԱՀՔ-ներում: Այդ եզրակացությունը (կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքը) վերադաս հարկային մարմնի միջոցով ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, որը և կատարում է հաշվանցումները: Եզրակացությունների և եզրակացությունների ամփոփ տեղեկանքների ձևերը հաստատում է վերադաս հարկային մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ: