Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄ ...

03.03.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.08.2011  -ից մինչեւ   03.03.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 01.02.12 թիվ 27-Ն հրաման)

i

322.0124.030811

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «03»        08            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32211360

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

23 հունիսի 2011 թվականի N 124-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ՀԱՅՏԱՏՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ, 14-րդ, 43-րդ և «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածների պահանջների.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում «Անշարժ գույքի գնահատում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի

2011 թվականի հունիսի 23-ի

N 124-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ՀԱՅՏԱՏՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում «Անշարժ գույքի գնահատում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում «Անշարժ գույքի գնահատում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի հայտատու ֆիզիկական անձանց (այսուհետ` հայտատուներ) մասնագիտական որակավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և սույն կարգով:

3. Հայտատուների մասնագիտական որակավորումը ստուգում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն (այսուհետ` կոմիտե):

4. Հայտատուների մասնագիտական որակավորման ստուգումը կազմակերպում է կոմիտեի նախագահի կողմից ստեղծված մասնագիտական որակավորման ստուգման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

5. Անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` ներկայացնելով`

1) դիմում-հայտ (ձևը կցվում է).

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմ) պատճենը.

4) մասնագիտական որակավորում ստանալու համար պետական տուրքի անդորրագիրը` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով.

5) անշարժ գույքի գնահատողների որակավորման դասընթացների ավարտական վկայականի պատճենը:

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը կոմիտե ներկայացվելուց 15 օրվա ընթացքում հանձնաժողովը ստուգում է հայտատուների մասնագիտական որակավորումը: Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը պետք է կոմիտե ներկայացվեն մասնագիտական որակավորման ստուգումից առնվազն 7 օր առաջ:

7. Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է համակարգչային ավտոմատացված ծրագրային համակարգով` պատահական ընտրության եղանակով հայտատուներին առաջադրվում է անհատական հարցաթեստ:

8. Մասնագիտական որակավորման ստուգման նպատակով առաջադրված անհատական հարցաթեստը բաղկացած է 100 հարցերից, որոնցից 60-ը` օրենսդրության վերաբերյալ, 40-ը` մասնագիտական:

9. Մասնագիտական որակավորման ստուգման համար յուրաքանչյուր հայտատուին հատկացվում է 120 րոպե ժամանակ:

Հայտատուները համարվում են մասնագիտական որակավորման ստուգումն անցած, եթե նրանք անհատական հարցաթեստից առնվազն 75-ին պատասխանել են ճիշտ:

10. Կոմիտեն հայտատուներին նախօրոք ծանոթացնում և տեղեկացնում է մասնագիտական որակավորման ստուգման տեխնիկական, համակարգչային միջոցներից օգտվելու կարգին ու պայմաններին:

11. Մասնագիտական որակավորման ստուգման ժամանակ թույլատրվում է օգտվել ձեռնարկներից, փաստաթղթերից և մասնագիտական գրականությունից:

12. Մասնագիտական որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի փոփոխման դեպքում հայտատուները սահմանված կարգով տեղեկացվում են ստուգման անցկացումից առնվազն 7 աշխատանքային օր առաջ:

13. Մասնագիտական որակավորման ստուգումն իրականացվում է դռնբաց, կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել` չխոչընդոտելով ստուգման անցկացման բնականոն ընթացքը: Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահում, լսարանում, դահլիճում և այլն), որն ապահովված է համապատասխան պայմաններով: Հայտատուի մուտքը սենյակ դադարեցվում է ստուգումը սկսվելուց 5 րոպե առաջ: Մասնագիտական որակավորման ստուգման ժամանակ հայտատուին արգելվում է իր հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ:

14. Արգելվում է մասնագիտական որակավորում չստացած հայտատուի համար նույն օրն անցկացնել կրկնակի ստուգում:

Հայտատուները մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են կրկին կոմիտե դիմել ընդհանուր հիմունքներով:

15. Կոմիտեն մասնագիտական որակավորման ստուգում անցած հայտատուներին ստուգման անցկացումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման վկայականներ, որոնց ձևերը հաստատում է կոմիտեի նախագահը:

16. Հայտատուների ներկայացրած հայտերը մերժվում են, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքների և սույն կարգի պահանջներին:

17. Հայտատուն համարվում է մասնագիտական որակավորման ստուգումը չանցած, եթե մասնագիտական որակավորման ստուգման արդյունքները չեն բավարարում սույն կարգի 9-րդ կետով սահմանված պայմանը:

18. Կոմիտեն վարում է հայտատուների հայտերի ընդունման և մասնագիտական որակավորման ստուգման կազմակերպման հետ կապված գործավարությունը: Յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած փաստաթղթերի, մասնագիտական որակավորման ստուգմանն առնչվող բոլոր փաստաթղթերի և նյութերի հիման վրա կազմվում է համապատասխան գործ, որը կոմիտեի կողմից պահպանվում է 3 տարի:

19. Սույն կարգի պահանջների խախտմամբ հայտերի մերժումը և անցկացված մասնագիտական որակավորման ստուգման ընթացքում առաջացած վիճելի հարցերը կարող են բողոքարկվել դատական կարգով:

 

Ձև

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն

առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

նախագահի տեղակալ պարոն _____________________ ին

 

________________________________________

                                              (անունը, ազգանունը)

                                   ________________________________________

                                              (բնակության վայրը)

                                   ________________________________________

                                              (հեռախոսահամարները)

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ

 

Խնդրում եմ Ձեզ թույլատրել մասնակցել «Անշարժ գույքի գնահատում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասնագիտական որակավորման ստուգմանը:

Կից ներկայացնում եմ`

1. անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

2. բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմ) պատճենը.

3. պետական տուրքի անդորրագիրը.

4. անշարժ գույքի գնահատողների որակավորման դասընթացների ավարտական վկայականի պատճենը:

Ծանոթացել եմ`

1. «Հայաստանի Հանրապետության տարածքում «Անշարժ գույքի գնահատում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման կարգին».

2. «Անշարժ գույքի գնահատում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասնագիտական որակավորման ստուգման անցկացման համակարգչային միջոցներից օգտվելու կարգին և պայմաններին:

 

ՀԱՅՏԱՏՈՒ _____________________________

(ստորագրությունը)

 

_____________________________

                   (անունը, ազգանունը)

 

_____ ____________ 20____թ.»:

 

 

pin
Կադաստրի կոմիտե
23.06.2011
N 124-Ն
Հրաման