(ուժը կորցրել է 16.03.02 ՆՀ-1067 հրամանագիր)
i
030.0145.041198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետությունում պետական արարողակարգի կանոնակարգումը և միասնականությունն ապահովելու նպատակով որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթները (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգում ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայություն:
i
3. Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ղեկավարը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ:
(3-րդ կետը խմբ. 08.01.01 ՆՀ-776 հրամանագիր)
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորումը` պետական բյուջեի արտաքին քաղաքական գործունեության համար նախատեսված միջոցների հաշվին:
i
5. Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության կանոնադրությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, որը վավերացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
(5-րդ կետը խմբ. 08.01.01 ՆՀ-776 հրամանագիր)
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանը, վարչապետին և արտաքին գործերի նախարարին` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
7. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
4 նոյեմբերի 1998 թ.
ՆՀ-145
---------------------------------------------------
հեղինակների կողմից - հիմնադրույթները չեն բերվում, քանի որ
հրապարակման ենթակա չեն