(ուժը կորցրել է 30.06.2022 թիվ 51-Ն որոշում)
i
606.0040.050811
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 08 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60311369
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
29 հուլիսի 2011 թվականի N 40-Ն
i
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱՐՆԵՐԻ, ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ, ՓԱԹԵԹԱՎՈՐՎԱԾ ԿՆԻՔԻ, ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ, ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿՆԻՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ.
1) քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովը ստորագրված և կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 30-ի N 15-Ն որոշմամբ սահմանված կարգով կապված քվեաթերթիկների կապերը, ընտրողների ցուցակները, ընտրողների լրացուցիչ ցուցակները, քվեարկության ծրարների փաթեթները, փաթեթավորված կնիքը, դրոշմակնիքը, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների անհատական կնիքները տեղադրում է ընտրական փաստաթղթերի պահպանման համար նախատեսված հատուկ չհրկիզվող պահարանում (այսուհետ` պահարան),
2) տեղամասային ընտրական հանձնաժողովը պահարանը փակում և փակման մասը թղթով սոսնձում է: Սոսնձված թղթի վրա ստորագրում կամ սեփական դրոշմով դրոշմում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը. հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս կարող են ստորագրել կամ սեփական դրոշմով դրոշմել սոսնձված թղթի վրա,
3) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պահարանը հանձնում է պահպանման ոստիկանության ծառայողներին, իսկ քվեարկության օրը, ստուգելով պահարանին սոսնձված թղթի ամբողջականությունը, ոստիկանության ծառայողներից ընդունում է պահարանը,
4) տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում պահարանի պահպանման հանձնման և ընդունման մասին կազմվում է արձանագրություն: