(ուժը կորցրել է 17.06.16 թիվ 41-Ն որոշում)
i
606.0039.050811
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 08 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60311368
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
29 հուլիսի 2011 թվականի N 39-Ն
i
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՔՎԵԱՏՈՒՓԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի 8-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ.
1) միաժամանակ երկու և ավելի ընտրություն անցկացվելու դեպքում յուրաքանչյուր ընտրության քվեարկությունը կազմակեպելու նպատակով տեղամասային կենտրոնում տեղադրվում է մեկ քվեատուփ,
2) կախված քվեաթերթիկի չափսերից` 1000-ից ավելի ընտրող ունեցող ընտրական տեղամասում նույն ընտրության քվեարկությունը կազմակերպելու նպատակով կարող է օգտագործվել 2 քվեատուփ` դրանք իրար վրա տեղադրելու միջոցով,
3) քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ստուգում է քվեատուփերի դատարկ լինելը, փակում, հատուկ կապիչներով կնքում է քվեատուփերը և տեղադրում տեղամասային կենտրոնում ներկա լինելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում,
4) նույն ընտրության քվեարկության համար նախատեսված քվեատուփերից առաջինը լցվելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հատուկ կապիչով փակում է քվեատուփի ճեղքը և փոխում քվեատուփերի դասավորվածությունը` լցված քվեատուփը տեղադրելով ներքևում,
5) քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ երկրորդ քվեատուփը բացվում է առաջին քվեատուփում առկա բոլոր քվեարկության ծրարները և քվեաթերթիկները Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեսակավորելուց հետո: