(ուժը կորցրել է 22.07.99 թիվ 481 որոշում)
i
040.0025.160199
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» հունվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունվարի 1999 թվականի թիվ 25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքում 1999 թվականի հունվարից նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության համակարգում նախաքննության կատարումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության քննչական ապարատի 70 հաստիքային միավորը տրամադրել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից: