Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 168- ...

01.06.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.08.2011  -ից մինչեւ   01.06.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 04.05.17 թիվ 526-Ն որոշում)

i

040.1057.040811

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հուլիսի 2011 թվականի N 1057-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները`

1) 17-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Նախագծանախահաշվային ճարտարապետաշինարարական փաստաթղթերի և շինարարական, այդ թվում` կառուցման, վերակառուցման, ամրացման, ներքին հարդարման, վերականգնման, նորոգման և հիմնանորոգման, ինչպես նաև ցանկացած տիպի այլ շինարարական աշխատանքների գնման առարկայի բնութագրի նախագծի կազմմանը մասնակցում է նաև տվյալ օբյեկտը շահագործող կազմակերպության ներկայացուցիչը, իսկ ճանապարհաշինության, ճանապարհների ասֆալտապատման կամ ճանապարհների ցանկացած տիպի այլ շինարարական աշխատանքների գնման դեպքում` ճանապարհի տվյալ հատվածն օգտագործող տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները:».

2) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 35.1-ին, 35.2-րդ, 35.3-րդ, 35.4-րդ և 35.5-րդ կետերով.

«35.1. Մինչև գնումների հրավերների հաստատումը, բացառությամբ շինարարական ծրագրերի, գնահատող հանձնաժողովի անդամները պարտավոր են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության համապատասխան շուկաները և կազմել գրավոր երաշխավորություն տվյալ հրավերի շրջանակում իրականացվելիք գնումների շուկայական գների մասին` կցելով մանրամասն բացատրագիր նախահաշվային գնի ու շուկայական գնի համեմատության վերաբերյալ և ուսումնասիրությունը հիմնավորող փաստաթղթերը (այսուհետ` կարգի 35.1-ին կետով նախատեսված փաստաթղթեր): Նշված փաստաթղթերն ստորագրվում են հանձնաժողովի բոլոր անդամների կողմից, իսկ առարկություն ունեցող անդամներն ստորագրում են` նշելով իրենց առարկությունները:

35.2. ՈՒսումնասիրությունները կատարվում են գնանշումների հարցումների և վիճակագրական տվյալների համադրման միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում` առնվազն այն մեխանիզմով, որով կազմվել է տվյալ գնման նախահաշվային գինը:

35.3. Կարգի 35.1-ին կետով նախատեսված փաստաթղթերը կարող են հրապարակվել միայն մասնակցի ընտրությունից հետո կամ սահմանված կարգով մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում:

35.4. Եթե կարգի 35.1-ին կետով նախատեսված փաստաթղթերի համաձայն շուկայական գնի և սկզբնական նախահաշվային գնի միջև առկա է 15 և ավելի տոկոս դրական կամ բացասական տարբերություն, ապա հանձնաժողովը դիմում է պատվիրատուին` սահմանված կարգով գնումների պլանում փոփոխություն կատարելու համար: Համապատասխան փոփոխությունից հետո գնումների պլանում նախատեսված գինը համարվում է վերանայված նախահաշվային գին: Մասնակիցների գնային առաջարկները համեմատվում են վերանայված նախահաշվային գնի (գների) և ոչ թե սկզբնական նախահաշվային գնի (գների) հետ և, եթե գնային առաջարկները բարձր են վերանայված նախահաշվային գնից (գներից), ապա մրցույթը հայտարարվում է չկայացած:

35.5. Կարգի 35.4-րդ կետի հիմքով մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում` գնահատող հանձնաժողովը պետք է մրցույթի մասնակիցներին տրամադրի կարգի 35.1-ին կետով նախատեսված փաստաթղթերը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.07.2011
N 1057-Ն
Որոշում