Սեղմել Esc փակելու համար:
ԼՔՎԱԾ, ԼԵՌՆԱՅԻՆ, ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ, ԱՂԵՏԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼՔՎԱԾ, ԼԵՌՆԱՅԻՆ, ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ, ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՄԻ ՇԱՐՔ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ԼՔՎԱԾ, ԼԵՌՆԱՅԻՆ, ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ, ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ
ՄԻ ՇԱՐՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՉ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԴ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  որոշում  է.

 

1. Լքված (վերացված) գյուղական բնակավայրերը վերականգնվում են իրենց նախկին գյուղատեղերով` հողօգտագործման նախկին վարչական սահմաններում:

2. Լքված բնակավայրերը բնակեցվում են առաջին հերթին այդ գյուղերի` Հայաստանի Հանրապետությունում բնակվող նախկին բնակիչների, փախստականների և աղետյալ գոտու քաղաքներից ցանկություն ունեցող ընտանիքների, ապա հանրապետության այն քաղաքացիների կողմից, որոնք կցանկանան մշտական բնակություն հաստատել և զբաղվել գյուղատնտեսական գործունեությամբ: Փախստականների համար յուրաքանչյուր վերականգնվող բնակավայրում տրամադրվում է բաժանման ենթակա հողատեսքերի առնվազն 20 տոկոսը: Հողահատկացումը կատարվում է տվյալ շրջանի համար հաշվարկված մեկ ծխին ընկնող միջին հողաբաժնից մինչև 1,5-2 անգամ ավելի:

i

3. Լքված բնակավայրերը վերականգնելու ցանկություն հայտնած քաղաքացիներին հողը որպես սեփականություն հանձնվում է անվճար, ստեղծված գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները հողի սեփականության ակտը ստանալու պահից սկսած հինգ տարով ազատվում են եկամտահարկից, իսկ այնուհետև սահմանվում են եկամտահարկի ցածր նորմաներ:

4. Լքված, ծայրամասային, աղետի գոտու բնակավայրերում ճանապարհների և ջրաշինարարական կառույցների, ընդհանուր նշանակության ինժեներային կոմունիկացիաների, դպրոցների, կուլտուր-կենցաղային օբյեկտների շինարարությունը իրականացվում է պետական միջոցների հաշվին:

5. Լքված, լեռնային, ծայրամասային և աղետի գոտու մի շարք գյուղերի համար սահմանված արտոնություններից բացի, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը, նախարարությունները, գերատեսչությունները, պատգամավորների տեղական խորհուրդները ապահովում են հիշյալ գյուղական բնակավայրերի նյութատեխնիկական մատակարարման և վարկավորման արտոնյալ պայմաններ:

6. 1988 թվականի դեկտեմբերի 7-ից հետո աղետի գոտու քաղաքների այն բնակիչները, ովքեր հաշվառված են մինչև 1990 թվականի դեկտեմբերի 20-ը, ապրում են հանրապետության գյուղերում, բացառությամբ Արարատյան հարթավայրից, օգտվում են տվյալ բնակավայրի մշտական բնակիչների իրավունքից:

7. Աղետի գոտու 1990 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ մշտական բնակիչներին մինչև 1995 թվականի հունվարի 1-ը տվյալ գոտում տնամերձ հողամասերը հատկացվում են անվճար:

8. Աղետի գոտու ավերված բնակավայրերում գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները 5 տարով ազատվում են եկամտահարկից: Այդ բնակավայրերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:

9. Լեռնային և ծայրամասային բնակավայրերում վերաբնակեցված փախստականներին հողը որպես սեփականություն տրվում է անվճար:

10. Ոչ գյուղատնտեսական (անօգտագործելի, չյուրացված, գյուղատնտեսական շրջանառությունից դուրս մնացած) հողատեսքերը քաղաքացիներին, գյուղացիական տնտեսություններ վարելու համար որպես սեփականություն գյուղատնտեսական նպատակով տրամադրվում են եռակի չափով անվճար, և առաջիկա հինգ, իսկ լեռնային, ծայրամասային և լքված գյուղերում` տասը տարվա ընթացքում եկամտահարկ չի գանձվում, որից հետո սահմանվում են ցածր նորմաներ:

11. Լքված, լեռնային, ծայրամասային, աղետի գոտու նշված բնակավայրերում հողի օտարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 9 հոդվածով սահմանված կարգով` հողի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելուց երեք տարի հետո:

12. Հիշյալ արտոնություններից օգտվող բնակավայրերի ցանկը հաստատում է հանրապետության Նախարարների խորհուրդը:

19 փետրվարի 1991 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
19.02.1991
N Ն-0260-I
Որոշում