(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)
i
040.0937.120711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 2011 թվականի N 937-Ն
i
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 33-րդ և 43.1-ին հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքը հարկային մարմիններին ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի հուլիսի 7-ի
N 937-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 20-րդ հոդվածի պահանջներին համապատասխան դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքի (այսուհետ` տեղեկանք), օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան ճշգրտված տեղեկությունների ներկայացման, օրենքի 43.1-ին հոդվածի պահանջներին համապատասխան հաշվանցումների կատարման կարգը: Սույն կարգին համապատասխան տեղեկությունները (այդ թվում` ճշգրտված) հարկային մարմին կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (ինտերնետային կապի միջոցով) և (կամ) թղթային տարբերակով:
2. Հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվում`
1) էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների (այդ թվում` էլեկտրոնային եղանակով դուրս գրված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և ժամկետում հարկ վճարողի կողմից անվավեր ճանաչված հարկային հաշիվների) վերաբերյալ.
2) ձեռք բերած ապրանքների, ստացած ծառայությունների գծով էլեկտրոնային եղանակով ստացած այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնց ստացումը, մինչև տեղեկանքի ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը, վավերացված է հարկ վճարողի էլեկտրոնային ստորագրությամբ:
i
3. Էլեկտրոնային եղանակով ստացած հարկային հաշվի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացումը համարվում է հարկային հաշվի վերաբերյալ տեղեկության ներկայացում: Մինչև տեղեկանքի ներկայացման վերջնաժամկետի օրը (ներառյալ) էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ներառվում են տվյալ եռամսյակի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկում և հաշվանցվում են օրենքով սահմանված դեպքերում, կարգով և չափերով: Տեղեկանքի ներկայացման վերջնաժամկետից հետո էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ ստացողի կողմից ներկայացվում են սույն կարգին համապատասխան: Տեղեկանքի ներկայացման վերջնաժամկետից հետո էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցումը կատարվում է սույն կարգով սահմանված եռամսյակում օրենքով սահմանված` դեպքերում, կարգով և չափերով:
(3-րդ կետը փոփ. 18.04.13 թիվ 381-Ն որոշում)
4. ԱԱՀ վճարող համարվող անձինք յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին ներկայացնում են տեղեկանք այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնցում ցույց տրված հարկվող շրջանառության մեծությունը (առանց ԱԱՀ-ի) գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափը: Տեղեկանքում ներառվում (արտացոլվում) են տեղեկություններ եռամսյակի համար դուրս գրված (գնորդներին տրված) և մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ:
(4-րդ կետը փոփ. 18.04.13 թիվ 381-Ն որոշում)
i
5. Տվյալ եռամսյակի համար ներկայացվող տեղեկանքում ներառվում են տեղեկություններ (բացառությամբ սույն կարգի 2-րդ կետում նշված հարկային հաշիվների և սույն կարգով սահմանված այլ դեպքերի)`
1) տվյալ եռամսյակում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների գծով տվյալ եռամսյակում հարկ վճարողի դուրս գրած (գնորդներին տրված) հարկային հաշիվների վերաբերյալ.
2) տվյալ եռամսյակում մատակարարված ապրանքների և (կամ) մատուցված ծառայությունների գծով եռամսյակի ավարտից հետո դուրս գրված այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնք դուրս են գրվել մինչև հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքի փաստացի ներկայացումը, բայց ոչ ուշ, քան տեղեկանքի ներկայացման համար օրենքով սահմանված վերջնաժամկետի ավարտը.
3) նախորդ ժամանակաշրջաններում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների գծով նախկինում դուրս գրած այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնց վերաբերյալ տեղեկություններ նախորդ ժամանակաշրջանների համար ներկայացված տեղեկանքներում չեն ներկայացվել.
4) տվյալ եռամսյակում ձեռք բերված ապրանքների և (կամ) ստացված ծառայությունների դիմաց տվյալ եռամսյակի ընթացքում մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ.
5) տվյալ եռամսյակում ձեռք բերված ապրանքների և (կամ) ստացված ծառայությունների դիմաց եռամսյակի ավարտից հետո մատակարարներից հարկ վճարողի ստացած այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնք ստացվել են մինչև հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքի փաստացի ներկայացումը, բայց ոչ ուշ, քան տեղեկանքի ներկայացման համար օրենքով սահմանված վերջնաժամկետի ավարտը.
6) նախորդ ժամանակաշրջաններում ձեռք բերված ապրանքների և (կամ) ստացած ծառայությունների գծով նախկինում ստացված այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնց վերաբերյալ տեղեկություններ նախորդ ժամանակաշրջանների համար ներկայացված տեղեկանքներում չեն ներկայացվել.
7) այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնք եռամսյակի ընթացքում ԱԱՀ վճարող համարվողների կամ ԱԱՀ վճարող չհամարվողների (այդ թվում` ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրող անձանց) կողմից դուրս են գրվել օրենքի 19-րդ հոդվածի պահանջների խախտումով.
8) ֆիզիկական անձանց ստացած այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնք անմիջականորեն վերաբերվում են ֆիզիկական անձի կողմից իրականացված` օրենքով ապրանքի մատակարարում համարվող գործարքներին և ապրանքի մատակարարում համարվող գործարքների համար ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ:
(5-րդ կետը փոփ. 18.04.13 թիվ 381-Ն որոշում)
i
6. Գործարքի իրականացմանը հաջորդող ժամանակաշրջանում հարկային հաշվի դուրսգրումը հիմք չէ ԱԱՀ-ի պարտավորության առաջացման պահը հարկային հաշվի դուրսգրման ժամանակաշրջան տեղափոխելու համար:
(6-րդ կետը փոփ. 18.04.13 թիվ 381-Ն որոշում)
i
7. Սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում կարող են կատարել նախկինում ներկայացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ճշգրտումներ (ներկայացնել ճշգրտված տեղեկություններ)` բացառությամբ օրենքի 29-րդ հոդվածով և օրենքի 43.1-ին հոդվածի վերջին պարբերությամբ սահմանված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ ճշգրտված տեղեկությունները վերաբերվում են հարկային մարմինների կողմից ստուգվող կամ արդեն իսկ ստուգված ժամանակաշրջաններին: Տեղեկությունների ճշգրտումներ չեն կարող կատարվել նաև այն դեպքերում, երբ ճշգրտումները վերաբերում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.1-ին հոդվածի երրորդ մասով սահմանված ժամկետից ավելի վաղ ժամանակաշրջանին և առաջացնում են այդ ժամանակաշրջանի համար ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկի ճշգրտման անհրաժեշտություն:
Հարկային հաշիվների վերաբերյալ ճշգրտված տեղեկությունների ներկայացում է համարվում նաև փաստացի իրականացված գործարքներին վերաբերվող` սահմանված կարգով անվավեր ճանաչված հարկային հաշիվների փոխարեն դուրս գրված հարկային հաշիվների (այսուհետ` մասում` նոր հարկային հաշիվների) վերաբերյալ տեղեկությունների ներկայացումը, եթե նախկինում դուրս գրված այդ հարկային հաշիվներն անվավեր ճանաչելու վերաբերյալ հարկային մարմին սահմանված կարգով մատակարարի կողմից ներկայացվել է տեղեկություն:
Ամսական ավելացված արժեքի հարկ վճարողների համար, նոր հարկային հաշիվների վերաբերյալ ներկայացված տեղեկությունները ճշգրտված համարելու առումով, նախկինում դուրս գրված հարկային հաշիվներն անվավեր ճանաչելու վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու պայմանը չի համարվում չապահովված, եթե դեռևս չի լրացել հարկային հաշիվներն անվավեր ճանաչելու վերաբերյալ տեղեկություն ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետը:
Փաստացի իրականացված գործարքներին վերաբերվող` նոր հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, օրենքով սահմանված դեպքերում, կարգով և չափերով հաշվանցվում են այն ժամանակաշրջանում, որում օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվանցման ենթակա կլինեին անվավեր ճանաչված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:
(7-րդ կետը փոփ. 10.10.12 թիվ 1280-Ն, 18.04.13 թիվ 381-Ն որոշումներ)
i
7.1. Ամսական ավելացված արժեքի հարկ վճարողների համար եռամսյակի ամիսների դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները չեն համարվում չներկայացված, եթե դեռևս չի լրացել տվյալ եռամսյակի դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը: Ամսական ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից եռամսյակի ամիսների ընթացքում հաշվանցումները կատարվում են օրենքով սահմանված դեպքերում, կարգով և չափերով:
(7.1-ին կետը լրաց. 18.04.13 թիվ 381-Ն որոշում)
7.2. Հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների ձևերի լրացմամբ լրացված և ստացված հատուկ հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվում, եթե հարկ վճարողի կողմից սահմանված կարգին համապատասխան հարկային մարմին են ներկայացվել դուրս գրված կամ ստացված հատուկ հարկային հաշիվների օրինակները:
(7.2-րդ կետը լրաց. 18.04.13 թիվ 381-Ն որոշում)
2. ԱԱՀ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
8. Տեղեկանք ներկայացվում է սույն հավելվածի ձևին համապատասխան (ձևը կցվում է): Տեղեկանքը լրացվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը պահվում է ԱԱՀ վճարողի մոտ, իսկ մյուս օրինակը ներկայացվում է ԱԱՀ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն:
ԱԱՀ վճարող չհամարվող անձինք կարող են սույն կարգին համապատասխան ներկայացնել ճշգրտված կամ չներկայացված տեղեկություններ (տեղեկանքներ) այն ժամանակաշրջանների համար, որում նրանք համարվել են ԱԱՀ վճարող:
i
9. ԱԱՀ վճարողը յուրաքանչյուր եռամսյակի համար տեղեկանքը ներկայացնում է իր հաշվառման վայրի հարկային տեսչություն` մինչև տվյալ եռամսյակի հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Եռամսյակի համար ներկայացված մեկից ավելի տեղեկանքներից առաջինը համարվում է եռամսյակի համար ներկայացված տեղեկանք, իսկ մյուսները` ճշգրտված տեղեկանք:
(9-րդ կետը փոփ. 18.04.13 թիվ 381-Ն որոշում)
3. ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
i
10. Եռամսյակի ենթացքում ձեռք բերած ապրանքների և ստացված ծառայությունների գծով ստացված այն հարկային հաշիվները, որոնք ստացվել են տեղեկանքի ներկայացումից հետո կամ չեն ներառվել տվյալ եռամսյակի տեղեկանքում, ներառվում են եռամսյակին հաջորդող որևէ եռամսյակի համար ներկայացվող տեղեկանքում:
(10-րդ կետը փոփ. 18.04.13 թիվ 381-Ն որոշում)
11. Հարկային հաշվում ԱԱՀ-ով չհարկված (հարկից ազատված, հարկման օբյեկտ չհանդիսացող, հաստատագրված վճարով հարկվող և այլն) գործարքներ նշված լինելու դեպքում տեղեկանքի առաջին և երկրորդ մասերի աղյուսակի 6-րդ սյունակում լրացվում է տվյալ հարկային հաշվով հատուցման ենթակա ընդհանուր գումարը (ներառյալ ԱԱՀ-ով չհարկված շրջանառությունը)` առանց ԱԱՀ-ի:
12. Տեղեկանքում ներառված որևէ հարկային հաշվի վերաբերյալ տեղեկություններում միայն մատակարարի կամ միայն գնորդի անվանումն անճշտություններով (տառասխալներով, փոքրատառերի փոխարեն` մեծատառերով, այլ լեզվից հայերենի տառադարձման հետ կապված սխալներով պայմանավորված անճշտություններով) լրացնելու դեպքում տվյալ հարկային հաշվի տեղեկությունը չի համարվում սխալ ներկայացրած, եթե ճիշտ է լրացված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
13. Տեղեկանքում որևէ հարկային հաշվում հատուցման ենթակա ընդհանուր գումարը սխալ նշելու դեպքում տվյալ հարկային հաշվի վերաբերյալ տեղեկությունները չեն համարվում սխալ ներկայացված, եթե տեղեկանքում ճիշտ է լրացված տվյալ հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը:
i
14. Սահմանված կարգով և ժամկետում տվյալ եռամսյակի համար տեղեկանք չներկայացվելու դեպքերում տվյալ եռամսյակի դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները համարվում են ԱԱՀ վճարողի կողմից չներկայացված: Այդ եռամսյակի դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները ներառվում են հետագա որևէ եռամսյակի համար ներկայացվող տեղեկանքում` բացառությամբ այն դեպքերի, երբ`
1) տեղեկանքը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետից ուշ.
2) տեղեկություններ սույն կարգին համապատասխան չեն կարող ներկայացվել.
3) տեղեկությունները, սույն կարգի 16-րդ կետին համապատասխան, պետք է ներառվեն այլ եռամսյակի համար ներկայացվող տեղեկանքում:
(14-րդ կետը փոփ. 18.04.13 թիվ 381-Ն որոշում)
15. Տեղեկանքում` դուրս գրված կամ ստացված առանձին հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններում սխալներ ինքնուրույն հայտնաբերելու դեպքերում (բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի) ԱԱՀ վճարողն այդ եռամսյակի համար ներկայացնում է ճշգրտված տեղեկանք: Ճշգրտված տեղեկանքում ներառվում են առաջին և երկրորդ մասերում նախկինում ճիշտ ներկայացված և ճշգրտված տեղեկությունները: Ճշգրտված տեղեկանք կարող է ներկայացվել նաև այն դեպքերում, երբ հարկային մարմնի կողմից անցկացված կամերալ ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ առանձին հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվել են սխալներով և ԱԱՀ վճարողը գրավոր տեղեկացվել է դրա մասին:
(15-րդ կետը փոփ. 18.04.13 թիվ 381-Ն որոշում)
16. ԱԱՀ վճարողի կողմից դուրս գրված կամ ստացված այն հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, որոնց տվյալ եռամսյակի արդյունքներով չներկայացնելու փաստն արձանագրվել է հարկային մարմնի կողմից անցկացված կամերալ ուսումնասիրությամբ, ներառվում են ԱԱՀ վճարողին գրավոր տեղեկացման օրն ընդգրկող եռամսյակի կամ հետագա որևէ եռամսյակի համար ներկայացվող տեղեկանքում:
(16-րդ կետը փոփ. 18.04.13 թիվ 381-Ն որոշում)
i
17. Որևէ եռամսյակի տեղեկանքն օրենքով սահմանված ժամկետից ուշ (եռամսյակի հաջորդող ամսվա 20-ից ուշ) ներկայացնելու դեպքում` դրանում ներառված` մատակարարներից ստացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարներն օրենքով սահմանված դեպքերում, չափով և կարգով հաշվանցվում են այն եռամսյակի համար, իսկ ամսական ԱԱՀ վճարողների համար` այն եռամսյակի որևէ ամսվա համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով, որի ընթացքում այդ տեղեկանքը ներկայացվել է: Տեղեկությունների ներկայացման եռամսյակի որևէ ամսվա ԱԱՀ-ի հաշվարկով ամսական ԱԱՀ վճարողների կողմից հաշվանցվում են նաև այն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնց վերաբերյալ տեղեկությունները հարկ վճարողի կողմից չէին ներառվել նախորդ որևէ ժամանակաշրջանի համար ներկայացված տեղեկանքում:
(17-րդ կետը փոփ. 18.04.13 թիվ 381-Ն որոշում)
18. Տեղեկանքներ չեն կարող ներկայացվել հարկային մարմնի կողմից ստուգված կամ ստուգվող ժամանակաշրջանների համար:
19. Ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված այն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնց վերաբերյալ հարկային մարմին տեղեկություններ (այդ թվում` ճշգրտված) չեն ներկայացվել կամ որոնց վերաբերյալ ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում հարկային հաշվում արտացոլված տվյալներին (վավերապայմաններին), բացառությամբ սույն կարգի 13-րդ կետում նշված դեպքի, հաշվանցման ենթակա չեն:
i
20. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան օտարերկրյա անձի փոխարեն հարկային պարտավորություններ կրելիս` օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան դուրս գրվող հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները միաժամանակ ներառվում են տեղեկանքի առաջին և երկրորդ մասերում: Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան օտարերկրյա անձի փոխարեն հարկային պարտավորություն կրելիս հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները ներառվում են այն եռամսյակի (կամ հետագա որևէ ժամանակաշրջանի) տեղեկանքում, որում մատակարարի անունից փաստացի դուրս է գրվել հարկային հաշիվը:
(20-րդ կետը փոփ. 18.04.13 թիվ 381-Ն որոշում)
21. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից տեղեկանք ներկայացվելու դեպքում տեղեկանքի 1.1-ին կետում լրացվում է ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը կամ «Սոցիալական ապահովության քարտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված տեղեկանքի համարը (այսուհետ` սոցիալական քարտի համար) կամ անձնագրի սերիան և համարը:
22. Հարկ վճարողի հաշվառման համար չունեցող ֆիզիկական անձի անունով հարկային հաշիվ դուրսգրված լինելու դեպքում տեղեկանքի «Հարկ վճարողի հաշվառման համարը» սյունակում (3-րդ սյունակ) լրացվում է ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը կամ անձնագրի սերիան և համարը:
Ձև
i
___________________________ հարկային տեսչություն
Փաստաթղթի հերթական համարը _______________________________________
(լրացվում է հարկային տեսչության կողմից)
ՏԵՂԵԿԱՆՔ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ (ԳՆՈՐԴՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ) ԵՎ (ԿԱՄ) ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
._____________________________________________________________________.
|1. Հարկ վճարողի հաշվառման համարը | | | | | | | | |
|_____________________________________________________________________|
|_____________________________________________________________________|
|1.1. Ֆիզիկական անձի սոցիալական | | | | | | | | | | |
|քարտի համարը կամ անձնագրի սերիան | | | | | | | | | | |
|և համարը | | | | | | | | | | |
|_____________________________________________________________________|
|_____________________________________________________________________|
|1.2. ԱԱՀ վճարողի հաշվառման համարը| | | | | | | | | | |
|_____________________________________________________________________|
|_____________________________________________________________________|
|2. Եռամսյակը |տարեթիվը| | | | |ամիսը|||եռամսյակը||
|_________________________________|___________________________________|
|3. Ֆիզիկական անձի (անհատ |4. Իրավաբանական անձի անվանումը |
|ձեռնարկատեր) անունը, ազգանունը | |
._____________________________________________________________________.
Եռամսյակի դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ
._____________________________________________________________________.
|NN |Իրավաբանա- |Հարկ |Հարկային|Ապրանքնե-|Հատուցման|ԱԱՀ-ի |Նշում-|
|ը/կ|կան անձի |վճարողի |հաշվի |րի մատա- |ենթակա |գումարը|ներ |
| |անվանումը |հաշվառման|սերիա - |կարարման |ընդհանուր|(դրամ) | |
| |կամ |համարը |համարը |կամ |գումարը` | | |
| |ֆիզիկական |(ՀՎՀՀ) | |ծառայու- |առանց | | |
| |անձի (անհատ| | |յունների |ԱԱՀ-ի | | |
| |ձեռնար- | | |մատուցման|(դրամ) | | |
| |կատեր) | | |ամսաթիվը,| | | |
| |անունը, | | |ամիսը, | | | |
| |ազգանունը | | |տարեթիվը | | | |
|___|___________|_________|________|_________|_________|_______|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|___________|_________|________|_________|_________|_______|______|
| | | | | | | | |
|___|___________|_________|________|_________|_________|_______|______|
| | | | | | | | |
|___|___________|_________|________|_________|_________|_______|______|
| | | | | | | | |
|___|___________|_________|________|_________|_________|_______|______|
| | | | | | | | |
|___|___________|_________|________|_________|_________|_______|______|
| | | | | | | | |
._____________________________________________________________________.
Եռամսյակի (ճշգրտման) ստացված հարկային հաշիվների վերաբերյալ
._____________________________________________________________________.
|NN |Իրավաբանա- |Հարկ |Հարկային|Ապրանքնե-|Հատուցման|ԱԱՀ-ի |Նշում-|
|ը/կ|կան անձի |վճարողի |հաշվի |րի մատակա|ենթակա |գումարը|ներ |
| |անվանումը |հաշվառման|սերիա - |րարման |ընդհանուր|(դրամ) | |
| |կամ |համարը |համարը |կամ |գումարը` | | |
| |ֆիզիկական |(ՀՎՀՀ) | |ծառայութ-|առանց | | |
| |անձի (անհատ| | |յունների |ԱԱՀ-ի | | |
| |ձեռնար- | | |մատուցման|(դրամ) | | |
| |կատեր) | | |ամսաթիվը,| | | |
| |անունը, | | |ամիսը, | | | |
| |ազգանունը | | |տարեթիվը | | | |
|___|___________|_________|________|_________|_________|_______|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|___________|_________|________|_________|_________|_______|______|
| | | | | | | | |
|___|___________|_________|________|_________|_________|_______|______|
| | | | | | | | |
|___|___________|_________|________|_________|_________|_______|______|
| | | | | | | | |
|___|___________|_________|________|_________|_________|_______|______|
| | | | | | | | |
|___|___________|_________|________|_________|_________|_______|______|
| | | | | | | | |
._____________________________________________________________________.
Կազմակերպության տնօրեն
(անհատ ձեռնարկատեր) ______________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
Հաշվապահ _______________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
Տեղեկանքի ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը _________________________
20 թ. (լրացվում է հարկային
տեսչության կողմից)
(ձևը փոփ. 10.10.12 թիվ 1280-Ն 18.04.13 թիվ 381-Ն որոշումներ)