(ուժը կորցրել է 17.06.16 թիվ 41-Ն որոշում)
i
606.0023.140711
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 07 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60611336
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունիսի 2011 թվականի N 23-Ն
i
ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂԻ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել`
1) հաշվառում չունեցող ընտրողի` համապետական ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակում ընդգրկվելու դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի,
2) հաշվառում չունեցող ընտրողին համապետական ընտրությունների ժամանակ ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
Հավելված N 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2011 թ. հունիսի 30-ի
N 23-Ն որոշման
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՎԱՐՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ
ԴԻՄՈՒՄ
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ
Ես`_________________________________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն)
Անձնագիր` ______________________, տրված` ___________________________
(սերիա, համար) (ամսաթիվ և ում կողմից)
բնակվում եմ ________________________________________________________
(բնակության վայր)
և Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեմ:
Համապետական ընտրություններին մասնակցելու համար խնդրում եմ ինձ ընդգրկել իմ գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում և այդ մասին տալ համապատասխան տեղեկանք:
Դիմող` ___________________ «____» ____________ 20 թ.
ստորագրություն
Դիմումի ձևը տրամադրում է լիազոր մարմինը:
Հավելված N 2
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2011 թ. հունիսի 30-ի
N 23-Ն որոշման
N_____
«____» _____________ 20 թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. _______________________________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն)
Անձնագիր` ______________________, տրված` __________________________
(սերիա, համար) (ամսաթիվ և ում կողմից)
Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունի, ընդգրկվել է
_______________________ /համայնքի/, թիվ __________ ընտրական տեղամասի
ընտրողների լրացուցիչ ցուցակում:
______________________________________ ________________
(լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման (ստորագրություն)
ղեկավարի անուն, ազգանուն)
Կ.Տ.