Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ Ը...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԸՆՏՐՈՂԻ ՎԵՐԱԲԵ ...

25.07.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.07.2011  -ից մինչեւ   25.07.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 17.06.16 թիվ 41-Ն որոշում)

i

606.0022.140711

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»        07            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60611337

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 2011 թվականի N 22-Ն

 

i

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԸՆՏՐՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԸՆՏՐՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԸՍՏ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել`

1) համապետական ընտրությունների դեպքում ընտրողի վերաբերյալ տվյալներն ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանելու մասին դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալները ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հավելված N 1

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2011 թ. հունիսի 30-ի

N 22-Ն որոշման

 

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՎԱՐՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ

 

ԴԻՄՈՒՄ

 

Համապետական ընտրություններին մասնակցելու համար խնդրում եմ իմ վերաբերյալ տվյալները ժամանակավորապես հանել __________________________________________

(նշվում է մարզի, համայնքի անվանումը, հաշվառման վայրը)

 

__________________________________________________________________________

 

ընտրողների ցուցակից և ընդգրկել քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում:

 

Քվեարկության օրը գտնվելու եմ _________________________________________

(նշվում է քվեարկության օրը գտնվելու մարզը, համայնքը և վայրը)

__________________________________________________________________________

 

Դիմող` _______________________ ________________

(ազգանուն, անուն, հայրանուն) (ստորագրություն)

 

«____» _______________ 20 թ.

 

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում սույն դիմումը հնարավորություն է ընձեռում ըստ գտնվելու վայրի մասնակցելու միայն ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրություններին:

Դիմումի ձևը տրամադրում է լիազոր մարմինը:

 

Հավելված N 2

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2011 թ. հունիսի 30-ի

N 22-Ն որոշման

N_____

«____» _____________ 20 թ.

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալները ժամանակավորապես

հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ

 

Քաղ. ________________________________________________________________

(անուն, հայրանուն, ազգանուն)

 

Անձնագիր` ______________________, տրված`____________________________

               (սերիա, համար)                 (ամսաթիվ և  ում կողմից)

 

վերաբերյալ տվյալները ժամանակավորապես հանվել են _____________________

________________________________________________________________________

(նշվում է մարզի, համայնքի անվանումը և հաշվառման վայրը, իսկ քվեարկության օրվանից 40-ից մինչև 7 օր առաջ ընկած ժամանակահատվածում` նաև ընտրական տեղամասի համարը)

 

ընտրողների ցուցակից և ընդգրկվել ____________________մարզի ________________ համայնքի,

 

_________________________________________ հասցեի, թիվ _________ ընտրական տեղամասի

(ընտրական տեղամասի համարը նշվում է քվեարկության օրվանից 40-ից մինչև

7 օր առաջ ընկած ժամանակահատվածում ստացված դիմումների դեպքում)

 

ընտրողների լրացուցիչ ցուցակում:

 

    _____________________________________________     ________________

    (լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման         (ստորագրություն)

ղեկավարի անուն, ազգանուն)

 

Կ.Տ.

 

Տեղեկանքը տրվում է միայն համապետական ընտրությունների դեպքում:

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում սույն տեղեկանքը հնարավորություն է ընձեռում ըստ գտնվելու վայրի մասնակցելու միայն ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրություններին:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
30.06.2011
N 22-Ն
Որոշում