Սեղմել Esc փակելու համար:
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԵՌԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀԵՌԱ ...

01.01.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2012  -ից մինչեւ   01.01.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.13 թվականից` 09.07.12 թիվ 20-Ն որոշում)

i

603.0003.150611

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        06            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60311259

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մայիսի 2011 թվականի թիվ 03-Ն

 

i

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ԹԻՎ 22-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտների մասին» Ձև թիվ 13-ԿԱՊ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտների մասին» Ձև թիվ 13-ԿԱՊ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի «Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտների մասին» Ձև թիվ 13-ԿԱՊ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 24-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 22-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2011 թվականի մայիսի 20-ի

թիվ 03-Ն որոշման

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի    |

|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, Հայաստանի            |

|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի  |

|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին»   |

|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի և  պետական վիճակագրության ոլորտը   |

|կարգավորող այլ իրավական ակտերի                                       |

|_____________________________________________________________________|

| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |

|                             ՕՐԵՆՔՈՎ                                 |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|     Ներկայացվում է   |     Ներկայացնում են     |   Հաշվետվության    |

|                      |                         |ներկայացման ժամկետը |

|______________________|_________________________|____________________|

|ՀՀ ազգային            |հեռուստառադիոծրագրերի    |մինչև  հաշվետու     |

|վիճակագրական          |կազմման և  հեռարձակման,  |ժամանակաշրջանին     |

|ծառայություն,         |հեռահաղորդակցության      |հաջորդող ամսվա 5-ը  |

|ՀՀ ազգային            |գործունեություն          |                    |

|վիճակագրական          |իրականացնող իրավաբանական |                    |

|ծառայության Երևան     |անձինք և  անհատ          |                    |

|քաղաքի և  մարզային    |ձեռնարկատերերը           |                    |

|գործակալություններ    |                         |                    |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|Ով է ներկայացնում _____________________________ |       ՁԵՎ ԹԻՎ      |

|                         (անվանումը)            |       13-ԿԱՊ       |

|                                                |      (ամսական)     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________ |                    |

|_______________________________________________ |    «Հաստատված է»   |

|                                                |     Հայաստանի      |

|Գտնվելու վայրը ________________________________ |   Հանրապետության   |

|_________________________________   I_I_I_I_I   |   վիճակագրության   |

|                                (փոստային դասիչ)|  պետական խորհրդի   |

|                                                | 2011 թ. մայիսի 20-ի|

|Մարզը______________ Համայնքը __________________ |  թիվ 03-Ն որոշմամբ |

|                                                |                    |

|Պետական ռեգիստրում      I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I |                    |

|գրանցման համարը                                 |                    |

|                                                |                    |

|Նույնականացման                I_I_I_I_I_I_I_I_I |                    |

|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը                      |                    |

|                                                |____________________|

|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I |____________________|

|                                                |     Չլրացնել   \|/ |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը և            |____________________|

|նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը       |ՏԳՏԴ   I_I_I_I_I_I  |

|լրացվում են Հայաստանի Հանրապետության            |                    |

|արդարադատության նախարարության իրավաբանական      |Մարզը        I_I_I  |

|անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից   |                    |

|տրված գրանցման վկայականից                       |Համայնքը   I_I_I_I  |

|_____________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական     |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն   |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է              |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                        |

._____________________________________________________________________.

 

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

__________ 201__ թ.

(ամիս)

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը        |Տողի   |Հաշվետու ամիսը|Աճողական թվերով   |

|                           |համարը |______________|__________________|

|                           |       |ընթացիկ|նախորդ|հաշվետու|նախորդ   |

|                           |       |տարվա  |տարվա |տարվա   |տարվա    |

|                           |       |       |      |սկզբից  |համապա-  |

|                           |       |       |      |        |տասխան   |

|                           |       |       |      |        |ժամանակա-|

|                           |       |       |      |        |շրջանի   |

|                           |       |       |      |        |համար    |

|___________________________|_______|_______|______|________|_________|

|          Ա                |   Բ   |   1   |   2  |    3   |    4    |

|___________________________|_______|_______|______|________|_________|

|Եկամուտներ, ընդամենը,      |  110  |       |      |        |         |

|(առանց ավելացված արժեքի    |       |       |      |        |         |

|հարկի), (120, 130, 140 և   |       |       |      |        |         |

|150 տողերի գումարը), հազար |       |       |      |        |         |

|դրամ                       |       |       |      |        |         |

|___________________________|_______|_______|______|________|_________|

|ռադիոծրագրերի կազմման և    |  120  |       |      |        |         |

|հեռարձակման                |       |       |      |        |         |

|___________________________|_______|_______|______|________|_________|

|հեռուստածրագրերի կազմման և |  130  |       |      |        |         |

|հեռարձակման                |       |       |      |        |         |

|___________________________|_______|_______|______|________|_________|

|հեռահաղորդակցության        |  140  |       |      |        |         |

|(140.1-140.9 տողերի        |       |       |      |        |         |

|գումարը)                   |       |       |      |        |         |

|___________________________|_______|_______|______|________|_________|

|այդ թվում`                 | 140.1 |       |      |        |         |

|հեռախոսային (լարային)      |       |       |      |        |         |

|___________________________|_______|_______|______|________|_________|

|դրանցից` բաժանորդային      |140.1.1|       |      |        |         |

|վարձերի և  միանվագ         |       |       |      |        |         |

|ծառայությունների           |       |       |      |        |         |

|___________________________|_______|_______|______|________|_________|

|հեռագրական                 | 140.2 |       |      |        |         |

|___________________________|_______|_______|______|________|_________|

|մալուխային հեռուստատեսային | 140.3 |       |      |        |         |

|համակարգերի սպասարկման և   |       |       |      |        |         |

|շահագործման                |       |       |      |        |         |

|___________________________|_______|_______|______|________|_________|

|բջջային                    | 140.4 |       |      |        |         |

|___________________________|_______|_______|______|________|_________|

|ռադիոալիքային (փեյջինգային)| 140.5 |       |      |        |         |

|___________________________|_______|_______|______|________|_________|

|շառավղային գործողության    | 140.6 |       |      |        |         |

|___________________________|_______|_______|______|________|_________|

|ինտերնետ հասանելիության    | 140.7 |       |      |        |         |

|___________________________|_______|_______|______|________|_________|

|այդ թվում` լարային         |140.7.1|       |      |        |         |

|___________________________|_______|_______|______|________|_________|

|անլար                      |140.7.2|       |      |        |         |

|___________________________|_______|_______|______|________|_________|

|արբանյակային               |140.7.3|       |      |        |         |

|___________________________|_______|_______|______|________|_________|

|արբանյակային (բացառությամբ | 140.8 |       |      |        |         |

|ինտերնետ հասանելիության)   |       |       |      |        |         |

|___________________________|_______|_______|______|________|_________|

|հեռահաղորդակցական կապի այլ | 140.9 |       |      |        |         |

|ծառայություններ            |       |       |      |        |         |

|___________________________|_______|_______|______|________|_________|

|դրանցից` լարային այլ       |140.9.1|       |      |        |         |

|___________________________|_______|_______|______|________|_________|

|անլար այլ                  |140.9.2|       |      |        |         |

|___________________________|_______|_______|______|________|_________|

|110 տողից` այլ             |  150  |       |      |        |         |

|գործունեությունից ստացված  |       |       |      |        |         |

|եկամուտները                |       |       |      |        |         |

|___________________________|_______|_______|______|________|_________|

|                           | 150.1 |       |      |        |         |

|___________________________|_______|_______|______|________|_________|

|                           | 150.2 |       |      |        |         |

|___________________________|_______|_______|______|________|_________|

|120, 130 և  140 տողերից`   |  160  |       |      |        |         |

|բնակչությանը մատուցված կապի|       |       |      |        |         |

|ծառայությունները, ընդամենը,|       |       |      |        |         |

|(առանց ավելացված արժեքի    |       |       |      |        |         |

|հարկի), հազար դրամ         |       |       |      |        |         |

|___________________________|_______|_______|______|________|_________|

|Ինտերնետ հասանելիության    |  170  |       |      |    X   |    X    |

|բաժանորդների քանակը,       |       |       |      |        |         |

|միավոր                     |       |       |      |        |         |

|___________________________|_______|_______|______|________|_________|

|այդ թվում` լարային         | 170.1 |       |      |    X   |    X    |

|___________________________|_______|_______|______|________|_________|

|           անլար           | 170.2 |       |      |    X   |    X    |

|___________________________|_______|_______|______|________|_________|

|           արբանյակային    | 170.3 |       |      |    X   |    X    |

|___________________________|_______|_______|______|________|_________|

|Բջջային հեռախոսակապի       | 180   |       |      |    X   |    X    |

|բաժանորդների քանակը        |       |       |      |        |         |

|(հաշվետու ժամանակաշրջանի   |       |       |      |        |         |

|վերջի դրությամբ), միավոր   |       |       |      |        |         |

._____________________________________________________________________.

 

Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող

    աշխատողների միջին ամսական թվաքանակը, ընդամենը        (190) _______ մարդ

այդ թվում`

    ռադիոծրագրերով զբաղվող (120 տողին համապատասխան)    (190.1) _______ մարդ

հեռուստածրագրերով զբաղվող (130 տողին համապատասխան) (190.2) _______ մարդ

    հեռահաղորդակցությամբ զբաղվող (140 տողին            (190.3) _______ մարդ

համապատասխան)

    այլ գործունեությամբ զբաղվող (150 տողին             (190.4) _______ մարդ

համապատասխան)

 

    Ղեկավար                    ________________     ________________

                               (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

    Լրացնող                    ________________   ______________________

    (գլխավոր հաշվապահ          (Ազգանուն, անուն)  (Ստորագրություն, պաշտոն)

կամ այլ լիազորված անձ)

                               _________________    «__»  __________201_թ.

                               (Հեռախոսահամար(ներ))  (լրացման ամսաթիվը)  

                                                  

                               Էլեկտրոնային փոստ __________@__________

 

Հավելված 2

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2011 թվականի մայիսի 20-ի

թիվ 03-Ն որոշման

ՀՐԱՀԱՆԳ

 

«ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու ամսվա` ընթացիկ և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար և աճողական կարգով` տարվա սկզբից, հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվությունը ներառում է հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման (ծածկագիր 60), հեռահաղորդակցության (ծածկագիր 61) բնագավառը (համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի թիվ 372-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (ՏԳՏԴ) (գրանցվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում 01.07.2009թ., հրապարակվել է ՀՀ ԳՆԱՏ թիվ 22(340)1 16.07.2009թ.):

Հաշվետվությունում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում ընդհանուր օգտագործման հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտներն առանց ավելացված արժեքի հարկի: Ցուցանիշների հաշվառումն իրականացվում է ընթացիկ տարվա (սյունակ 1), նախորդ տարվա (սյունակ 2), հաշվետու տարվա սկզբից (սյունակ 3) և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար (սյունակ 4)` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա հաշվեգրման սկզբունքով (110-160 տողերում):

6. 110 տողում լրացվում են կազմակերպության, հիմնարկի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից ստացված ընդամենը եկամուտները` անկախ գործունեության տեսակից:

7. 120 տողում արտացոլվում է ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման գործունեությունից ստացված եկամուտները:

8. 130 տողում արտացոլվում է հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման գործունեությունից ստացված եկամուտները:

9. 140 տողում արտացոլվում է հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտները:

10. 140.1-140.9 տողերում առանձնացվում են 140 տողից եկամուտներն ըստ հեռահաղորդակցության ծառայությունների ենթատեսակների` հեռախոսային (լարային), հեռագրական, մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկման և շահագործման, բջջային, ռադիոալիքային (փեյջինգային), շառավղային գործողության, ինտերնետ հասանելիության, արբանյակային (բացառությամբ ինտերնետ հասանելիության), հեռահաղորդակցական կապի այլ ծառայություններ):

11. 140.1.1 տողում առանձնացվում է 140.1 տողից բաժանորդային վարձերից և միանվագ ծառայություններից ստացված եկամուտները:

12. 140.3 տողում առանձնացվում է մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկումը և շահագործումը` ապահովելով հեռուստատեսային տվյալների կամ ազդանշանների փոխանցումը: Այստեղ ներառվում է ցանցին միանալու և որոշակի ծավալով ցանցի հնարավորություններից օգտվելու իրավունքի ձեռքբերումը ցանցի սեփականատերերից կամ օպերատորներից` առևտրային կազմակերպություններին և տնային տնտեսություններին հեռահաղորդակցական ծառայությունների մատուցման նպատակով:

13. 140.7.1, 140.7.2 և 140.7.3 տողերում առանձնացվում են 140.7 տողից եկամուտներն ըստ ծառայությունների տեսակների` լարային, անլար և արբանյակային:

140.7.1 տողը ներառում է ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրումը` լարային հեռահաղորդակցական կապն ապահովող օպերատորի կողմից:

140.7.2 տողը ներառում է ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրումը` անլար հեռահաղորդակցական կապն ապահովող օպերատորի կողմից:

140.7.3 տողը ներառում է ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրումը` արբանյակային հեռահաղորդակցական կապն ապահովող օպերատորի կողմից:

14. 140.9.1 և 140.9.2 տողերում առանձնացվում են 140.9 տողից եկամուտներն ըստ կապի ծառայությունների այլ տեսակների` լարային և անլար:

15. 150 տողում արտացոլվում են 110 տողից` այլ գործունեությունից ստացված եկամուտները:

16. 160 տողում արտացոլվում են բնակչությանը մատուցված կապի ծառայությունները` ընդգրկելով հեռուստածրագրերի կազմման, հեռարձակման (120), ռադիոծրագրերի կազմման, հեռարձակման (130) և հեռահաղորդակցության (140) տողերի հանրագումարը:

17. 170 տողում արտացոլվում է 140.7 տողից` ինտերնետ հասանելիության բաժանորդների քանակը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ, այսինքն` իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնք օգտվում են այդ ծառայություններից:

18. 170.1, 170.2 և 170.3 տողերում առանձնացվում են 170 տողից ինտերնետ հասանելիության բաժանորդների քանակը, ըստ ծառայությունների տեսակների` լարային, անլար և արբանյակային:

19. 180 տողում արտացոլվում է բջջային հեռախոսակապի բաժանորդների քանակը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ, որը հաշվառվում է տրամադրված հեռախոսահամարների քանակով:

20. 190 տողում լրացվում է աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը:

21. Հեռուստառադիոհեռարձակումն էլեկտրամագնիսական ալիքների միջոցով պատկերների և (կամ) հնչյունների կամ դրանց պայմանանշանների այնպիսի տարածումն է հաղորդագծով (ներառյալ` մալուխային) կապով) կամ առանց հաղորդագծի (ներառյալ` ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ արբանյակային կապով եթեր հեռարձակումը), որ այդ պատկերները կամ հնչյունները հասանելի լինեն հասարակությանը:

Հեռուստառադիոծրագիրը հեռարձակման համար նախատեսված, հեռուստառադիոընկերության կողմից նախապես կարգավորված հաջորդականությամբ հեռուստառադիոհաղորդումների, գովազդի և այլ նյութերի ամբողջությունն է:

Հեռահաղորդակցական կապի ծառայություններն իրենց մեջ ներառում են ձայնի, տվյալների, տեքստերի, ձայնագրությունների, պատկերների փոխանցումը և դրա հետ կապված ծառայությունների մատուցումը: Այդ գործողությունների իրականացման համար հաղորդիչ միջոցները կարող են հիմնվել մեկ կամ մի քանի համակցված տեխնոլոգիաների վրա: Այս ծառայությունները ուղղված են միայն տեղեկատվության փոխանցմանը և չեն առնչվում բովանդակային մասի ստեղծմանը:

Հեռուստատեսային ազդանշանների փոխանցումը կարող է ներառել հեռուստաալիքով հեռարձակվող ամբողջական ծրագրի բաժանումը փաթեթների:

23. Արբանյակային կապի ծառայություններն իրենց մեջ ներառում են ձայնի, տվյալների, տեքստերի, ձայնագրությունների, պատկերների փոխանցման համար արբանյակային կապն ապահովող միջոցների սպասարկումն ու շահագործումը կամ այդ կապից օգտվելու հնարավորության տրամադրումը, հեռուստաալիքներով, հեռուստատեսային կայաններից և ցանցերից կամ ռադիոցանցերից ստացված ձայնա-, տեսածրագրերի, տեքստերի փոխանցումը անմիջական սպառողին, արբանյակային համակարգի միջոցով:

Այստեղ դասակարգվող միավորների գործունեությունը չի ներառում ծրագրերի ստեղծման գործընթացը:

24. Հեռահաղորդակցության այլ ծառայություններն իրենց մեջ ներառում են արբանյակների դիտում, կապուղիների հեռուստաչափում, ռադարային կայանների ծառայություններ, արբանյակային վերջնակայանների (տերմինալների) և մեկ կամ ավելի վերգետնյա հաղորդակցման համակարգերի միջև անմիջական հեռահաղորդակցական կապը (հեռարձակումը և ընդունումը) արբանյակային համակարգի հետ ապահովող սպասարկման միջոցների շահագործում, ոչ սեփական ISP կամ կառավարվող ISP ցանցի միջոցով ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրում օգտվողին, հասարակական վայրերում ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրում հեռախոսացանցի միջոցով, գործող հեռահաղորդակցական համակարգերի միջոցով այլ ծառայությունների մատուցում, հեռահաղորդակցական կապի վերավաճառքի գործունեություն (ցանցի որոշակի ծավալի ծառայությունների գնումը և վերավաճառքը, առանց լրացուցիչ ծառայությունների մատուցման):

25. Այլ գործունեությունից ստացված եկամուտները ներառում են Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված գործունեության բոլոր տեսակները, բացի հեռուստառադիոծրագրերի կազմման, հեռարձակման և հեռահաղորդակցության գործունեությունից (օրինակ` անշարժ գույքի վարձակալում և այլն), որոնք պետք է արտացոլվեն 150.1 և 150.2 տողերում:

26. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:

Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
20.05.2011
N 03-Ն
Որոշում