Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

01.06.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.01.1999  -ից մինչեւ   01.06.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 03.05.07 թիվ 573-Ն որոշում)

i

040.0004.110199

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» հունվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 1999 թվականի թիվ 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության խնդիրների և գործառույթների առանձնահատկություններից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմնի կարգավիճակով:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ վարչության ու ծառայության կանոնադրություններում և կառուցվածքներում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» թիվ 1 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 5-րդ կետի «բ» ենթակետից հանել «և սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը» բառերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 11-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.1999
N 4
Որոշում