Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՊԱՐԵ ...

01.09.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.07.2011  -ից մինչեւ   01.09.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 09.08.12 թիվ 1001-Ն որոշում)

i

040.0851.280611

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 2011 թվականի N 851-Ն

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման մարմինների կողմից ոչ պարենային արտադրանքի համապատասխանության հավաստման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 23-ի

N 851-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման մարմինների կողմից ոչ պարենային արտադրանքի համապատասխանության հավաստման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման պահանջները:

2. Կարգի ընդունման հիմնական նպատակը սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացումը և պետական վերահսկողություն իրականացնող մարմինների տեղեկացվածության ապահովման գործընթացում միասնական պետական ռազմավարության իրականացումն է:

3. Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման մարմինների կողմից տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը (այսուհետ` ազգային մարմին):

4. Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման մարմինը սահմանված պահանջներին ոչ պարենային արտադրանքի անհամապատասխանության դեպքում անհապաղ գրավոր ծանուցում է ազգային մարմնին:

 

II. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5. Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման մարմինները մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ազգային մարմնին են տրամադրում համապատասխանության հավաստման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն:

6. Տեղեկատվությունը ներկայացվում է համաձայն ձևի:

 

Ձև

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

 

------------------------------------------------------------------

(հավաստում իրականացնող մարմնի անվանումը, գտնվելու և գործունեության

իրականացման վայրը) ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Մ. Մկրտչյան 5

(տեղեկատվությունն ստացող մարմնի անվանումը, գործունեության

իրականացման վայրը)

 

._________________________________________________________________________.

|  1   |   2  |   3    |    4    |  5    |    6    |     7    |     8     |

|______|______|________|_________|_______|_________|__________|___________|

|Արտադ-|Արտադ-|Արտադրան|Արտա-    |Ներմու-|Արտադրան-|Արտադրանքի|Համապատաս- |

|րանքի |րանքի |քի      |դրանքն   |ծողը   |քի       |համապատաս-|խանության  |

|ԱՏԳ   |անվա- |քանակու-|արտադրողը|(անվա- |արտադրու-|խանության |պարտադիր   |

|ԱԱ-ի  |նումը |թյունը  |(երկիրը, |նումը) |թյան և   |հավաստման |հավաստման  |

|ծածկա-|      |(ծավալը)|անվանումը|       |պիտանիու-|փաստաթղթի |ձևը        |

|գիրը  |      |        |գտնվելու |       |թյան     |անվանումը,|(համապատաս-|

|      |      |        |կամ      |       |ժամկետ-  |համարը,   |խանության  |

|      |      |        |գործու-  |       |ները     |գործողու- |հայտարարա- |

|      |      |        |նեության |       |         |թյան      |գրում կամ  |

|      |      |        |իրականաց-|       |         |ժամկետը   |սերտիֆի-   |

|      |      |        |ման      |       |         |և  տալու  |կացում)    |

|      |      |        |վայրը)   |       |         |ամսաթիվը, |           |

|      |      |        |         |       |         |պարտադիր  |           |

|      |      |        |         |       |         |հավաստման |           |

|      |      |        |         |       |         |ենթարկված |           |

|      |      |        |         |       |         |արտադրանքի|           |

|      |      |        |         |       |         |խմբաքանակի|           |

|      |      |        |         |       |         |համարը    |           |

|______|______|________|_________|_______|_________|__________|___________|

|______|______|________|_________|_______|_________|__________|___________|

|______|______|________|_________|_______|_________|__________|___________|

|______|______|________|_________|_______|_________|__________|___________|

|______|______|________|_________|_______|_________|__________|___________|

|______|______|________|_________|_______|_________|__________|___________|

._________________________________________________________________________.

 

Տեղեկատվությունը ներկայացրեց __________________________________________

(ստորագրությունը, ներկայացնելու ամսաթիվը,

հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

Մարմնի ղեկավարի ____________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.06.2011
N 851-Ն
Որոշում