(ուժը կորցրել է 19.06.12 թիվ 72-Ն հրաման)
i
114.0042.210411
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 04 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11411179
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
7 ապրիլի 2011 թվականի N 42-Ն
i
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» N 305-Ն որոշման 2-րդ կետը.
Հրամայում եմ`
Հաստատել պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ ԿԱ պետական գույքի
կառավարման վարչության պետի
2011 թ. ապրիլի 7-ի
N 42-Ն հրամանի
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
N
ք. Երևան _______ թ.
Սույն պայմանագիրը կնքված է.
Հայաստանի Հանրապետության, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը (ք. Երևան, Տիգրան Մեծի 4), (այսուհետ` Նվիրատու), ի դեմս վարչության պետ` _________________________, որը գործում է վարչության
(անուն, ազգանուն) կանոնադրության հիման վրա մի կողմից, և _________________________
(անուն, ազգանուն)
(այսուհետ` Նվիրառու), ի դեմս լիազորված անձ` ___________________ մյուս կողմից, միջև:
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն պայմանագիրը կնքված է հիմք ընդունելով.
1.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը,
1.2. Հայաստանի Հանրապետության կառավարության 20 __ թվականի _________-ի թիվ _______ որոշումը:
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
2.1. Սույն պայմանագրով Նվիրատուն անհատույց Նվիրառուի սեփականությանն է հանձնում __________________ հասցեում գտնվող` __________ քառ. մետր անշարժ գույքը (այսուհետ` Գույք):
2.2. Գույքի հաշվեկշռային /կամ գնահատված/ արժեքը կազմում է __________________ ՀՀ դրամ:
2.3. Գույքը, համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի __________- տարածքային ստորաբաժանման կողմից ______ թվականի ____________ -ին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ __________ վկայականի` սեփականության իրավունքով պատկանում է Նվիրատուին:
2.4. Նվիրատուն երաշխավորում է, որ Գույքն ազատ է որևէ ծանրաբեռնումից, գրավ դրված կամ արգելանքի տակ չէ, ինչպես նաև ազատ է երրորդ անձանց պահանջներից` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ______________________ տարածքային ստորաբաժանման կողմից _____ թ-ին տրված թիվ _____ միասնական տեղեկանքի հիման վրա:
3. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
3.1. Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է Նվիրառուին սույն պայմանագրից ծագող իրավունքը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով պետական լիազորված մարմնում գրանցվելու պահից:
4. ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՈՒՄ-ԸՆԴՈՒՆՈՒՄ
4.1. Գույքը Նվիրատուի կողմից Նվիրառուին պետք է հանձնվի սույն պայմանագրի նոտարական վավերացման պահից _____ օրվա ընթացքում:
5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
5.1. Սույն Պայմանագրի նոտարական վավերացման, սեփականության իրավունքի պետական գրանցման համար օրենքով սահմանված պետական պարտադիր վճարները կատարվում են Նվիրառուի կողմից և հաշվին:
5.2. Սույն Պայմանագրի կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում, ենթակա են լուծման դատական կարգով:
5.3. Սույն Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով 4 /չորս/ օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ, մեկ օրինակը մնում է նոտարի մոտ, իսկ մեկ օրինակը ներկայացվում է Կադաստրի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը:
ԿՈՂՄԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սույն Պայմանագիրը ստորագրեցին`
«Նվիրատու»
Հայաստանի Հանրապետության կողմից`
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
_________________________
Ստորագրություն __________________________
Կ.տ.
«Նվիրառու»
Լիազորված անձ`
Անուն, ազգանուն ___________________________
Անձնագիր` ___________________________
Հասցե` ___________________________
Ստորագրություն ___________________________
«» ________ 20 թ.