(ուժը կորցրել է 17.02.05 թիվ 140-Ն որոշում)
i
040.0855.281298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 դեկտեմբերի 1998 թ. թիվ 855
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ԹԻՎ 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» թիվ 298 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
որոշմամբ հաստատված գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
__________________________________________________________________________
Թիվ/Թիվ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ
Ը/Կ
__________________________________________________________________________
1 2 3
__________________________________________________________________________
1. Խաղատների կազմակերպում 1 փետրվարի 1999 թ.
2. Սաունաների կազմակերպում 1 փետրվարի 1999 թ.
3. «Հաստատագրված վճարների մասին» 1 փետրվարի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության օրենքին
համապատասխան հաստատագրված վճարներ
չվճարող սուբյեկտների կողմից
իրականացվող բենզինի և դիզելային
վառելիքի մանրածախ վաճառքի կազմակերպում
4. Երևան քաղաքում`
ա) «Հաստատագրված վճարների մասին» 1 փետրվարի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության օրենքին
համապատասխան հաստատագրված վճարներ
չվճարող խանութների միջոցով
իրականացվող առևտրական
գործունեություն
բ) հյուրանոցների կազմակերպում 1 փետրվարի 1999 թ.
գ) ռեստորանների, սրճարանների, բարերի 1 փետրվարի 1999 թ.
և ճաշարանների կազմակերպում
դ) դեղատների կազմակերպում 1 փետրվարի 1999 թ.
5. Երևան քաղաքից դուրս`
ա) հյուրանոցների կազմակերպում 1 ապրիլի 1999 թ.
բ) ռեստորանների, սրճարանների, բարերի 1 ապրիլի 1999 թ.
և ճաշարանների կազմակերպում
6. Մարզկենտրոններում, Աբովյան և
Վաղարշապատ քաղաքներում`
ա) «Հաստատագրված վճարների մասին» 1 ապրիլի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության օրենքին
համապատասխան հաստատագրված վճարներ
չվճարող խանութների միջոցով
իրականացվող առևտրական
գործունեություն
բ) դեղատների կազմակերպում 1 ապրիլի 1999 թ.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 28-ից: