Սեղմել Esc փակելու համար:
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ ԻՐԱԿԱՆԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ...

23.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.04.2013  -ից մինչեւ   23.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)

i

040.0511.040511

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 ապրիլի 2011 թվականի N 511-Ն

 

i

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ձևը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված ձևին համապատասխան տեղեկությունը կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով կամ փոստի միջոցով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2.1. Սահմանել, որ շրջանառության հարկ վճարողները`

i

1) յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ եռամսյակային տեղեկությունները ներառում են շրջանառության հարկի հաշվարկում.

2) միաժամանակ հաստատագրված և (կամ) արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակներ իրականացնելու դեպքում` այդ գործունեության տեսակների մասով յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ եռամսյակային տեղեկությունները նույնպես ներառում են շրջանառության հարկի հաշվարկում և սույն որոշման 1-ին կետով սահմանված ձևով տեղեկություն չեն ներկայացնում:

(2.1-ին կետը լրացվել է և կիրառվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու եռամսյակների համար հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների նկատմամբ` 21.03.13 թիվ 263-Ն որոշում)

2.2. Այն դեպքերում, երբ եռամսյակի ընթացքում հարկ վճարողը դադարում է համարվել շրջանառության հարկ վճարող, ապա այդ եռամսյակի մինչև շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու օրը ներառող ամիսների համար (ներառյալ տվյալ ամսվա այն ժամանակահատվածը, որի ընթացքում հարկ վճարողը չի համարվել շրջանառության հարկ վճարող) յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունները հարկ վճարողները ներկայացնում են սույն որոշման 2.1-ին կետին համապատասխան, իսկ դադարելու օրը ներառող ամսվան հաջորդող ամիսների համար` որոշման 1-ին կետով սահմանված ձևին համապատասխան:

(2.2-րդ կետը լրացվել է և կիրառվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու եռամսյակների համար հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների նկատմամբ` 21.03.13 թիվ 263-Ն որոշում)

3. Սահմանել, որ արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների կողմից համակարգչային սարքավորումների կիրառման դեպքում այդ սարքավորումներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը ներկայացվում է սույն որոշման 1-ին կետով հաստատված ձևով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 14-ի

N 511-Ն որոշման

 

Ձև

 

Փաստաթղթի համարը` ______________________________________

(լրացվում է հարկային տեսչության

կողմից)

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը`

______________________________________________________________________

 

2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` ._______________________.

._______________________.

 

3. Տեղեկությունը ներկայացվում է 20____թ. ____________ ամսվա համար:

 

.____________________________________________________________.

|NN |Հսկիչ-դրամարկղային     |Հսկիչ-դրամարկղային մեքենայով    |

|ը/կ|մեքենայի (համակարգչային|(համակարգչային սարքավորմամբ)    |

|   |սարքավորման) գրանցման  |իրականացված դրամական հաշվարկների|

|   |համարը                 |հանրագումարը (դրամ)             |

|___|_______________________|________________________________|

|1  |                       |                                |

|___|_______________________|________________________________|

|2  |                       |                                |

|___|_______________________|________________________________|

|3  |                       |                                |

|___|_______________________|________________________________|

|...|                       |                                |

.____________________________________________________________.

 

Կազմակերպության տնօրեն ___________________ ______________________

    (անհատ ձեռնարկատեր)      (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

 

    Հաշվապահ                ___________________ ______________________

                             (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

 

Տեղեկության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը ________ _________ 20 թ.

(լրացվում է հարկային

տեսչության կողմից)

 

Առձեռն ներկայացնելու դեպքում տեղեկությունը լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից տեղեկության հաշվառումից (գրանցումից) հետո մեկ օրինակը վերադարձվում է հարկ վճարողին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.04.2011
N 511-Ն
Որոշում