Սեղմել Esc փակելու համար:
«ՓԱՐՈՍ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՓԱՐՈՍ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ...

11.08.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.01.1999  -ից մինչեւ   11.08.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 07.07.05 թիվ 87-ն հրաման)

i

115.0199.211298

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

19 նոյեմբերի 1998թ. թիվ 199-Պ

 

«ՓԱՐՈՍ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ սոցիալական ապահովության, ֆինանսների և էկոնոմիկայի, տարածքային

կառավարման նախարարների համատեղ հրամանով հաստատված «Ընտանիքների

անապահովության աստիճանի գնահատման կարգի»-ն համապատասխան

 

հրամայում եմ

 

1. Հաստատել ««Փարոս» համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված

տվյալների փոփոխությունների կատարման և տեղեկատվական հոսքերի

փոխանակման» հրահանգը:

2. Հանձնարարել սոցիալական-աջակցության վարչությանը սահմանված կարգով

փոփոխությունների կատարման և տեղեկատվական հոսքերի փոխանակման»

հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական

գրանցման:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

1998 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ «19»-Ի ԹԻՎ 199 Պ

ՀՐԱՄԱՆՈՎ

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ՓԱՐՈՍ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն հրահանգը սահմանում է ՀՀ վարչապետի 1998 թվականի օգոստոսի 26-ի թիվ 040-4691 հանձնարարականի համաձայն մշակված «Ընտանիքների անապահովության գնահատման կարգով» նախատեսված «Փարոս» համակարգում ամրագրված տվյալների փոփոխությունների կատարման և տեղեկատվական բազաների միջև տեղեկատվական հոսքերի փոխանակման կարգը:

2. «Փարոս»-ի հանրապետական տեղեկատվական բազան բաղկացած է 54 տեղական տեղեկատվական բազաներից:

3. Տեղական բազաները հանրապետականի հետ միանում են մոդեմային կապի միջոցով:

4. Տեղական տեղեկատվական բազան կազմված է «Փարոս»-ում հաշվառված ընտանիքների սոցիալական տվյալների բազաներից:

5. Ընտանիքի սոցիալական տվյալների բազան ստեղծվում է ընտանիքի սոցիալական անձնագրում ամրագրված ընտանիքի յուրաքանչյուր անդամին և ընտանիքին վերաբերվող սոցիալական տվյալների մուտքագրման միջոցով:

6. «Փարոս»-ում հաշվառված ընտանիքները պարտավոր են հաշվառումից հետո յուրաքանչյուր 12-րդ ամսին հաջորդած ամսում փաստագրման համար սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն (այսուհետ` Կենտրոն) ներկայացնել ընտանիքի սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները հաստատող փաստաթղթերը:

 

«Փարոս» համակարգի տեղեկատվական բազայում

ամրագրված տվյալների փոփոխությունների կատարումը

 

7. «Փարոս»-ում հաշվառված ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկը պարտավոր է ընտանիքի կազմում, եկամուտներում եղած և ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խմբի, բնակարանային պայմանների փոփոխության մասին մեկամսյա ժամկետում հայտնել Կենտրոն:

8. Տեղական տեղեկատվական բազաներում ընտանիքներում տեղի ունեցած փոփոխություններն ամրագրվում են այդ մասին փաստաթղթերը ներկայացնելու հետ հնգօրյա ժամկետում:

9. Ընտանիքի որևէ անդամի սոցիալական խմբի ժամկետը լրանալու դեպքում սոցիալական խմբից հանումը կամ խմբի փոփոխումը կատարվում է տվյալ ամսվա ընթացքում մաթեմատիկական ծրագրային միջոցներով:

10. Հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում սոցիալական խմբից հանումը կատարվում է տվյալ ամսվա ընթացքում մաթեմատիկական ծրագրային միջոցով:

Հաշմանդամության խմբի ժամկետի երկարացման դեպքում տվյալ փոփոխության ամրագրումը կատարվում է միայն քաղաքացու կողմից փաստաթուղթ ներկայացնելու դեպքում: Եթե այն ներկայացվում է երկու ամիսների ընթացքում, ապա անկախ հաշմանդամության խմբից, ժամկետը վերականգնվում է նախորդ ժամկետի լրացման ամսաթվով:

11. Հանրապետական տեղեկատվական բազան թարմացվում է առնվազն ամիսը մեկ անգամ, Կենտրոնների կողմից տրամադրված թարմացված տեղեկատվական բազաների միջոցով:

12. Հանրապետական տեղեկատվական բազայում իրականացվում են.

12.1 սոցիալական խմբերի հանում կամ փոփոխում ըստ անհրաժեշտության ընտանիքների անդամների սոցիալական խմբերի ժամկետների լրանալու դեպքում,

12.2 ստուգումներ ընտանիքների կամ նրանց անդամների կրկնակի հաշվառումները հայտնաբերելու նպատակով,

12.3 տարբեր պետական և ոչ պետական կազմակերպություններից ստացված տեղեկատվական (լրացուցիչ) բազաների հիման վրա ընտանիքի սոցիալական անձնագրի տարբեր դաշտերում ամրագրված տվյալների փոփոխություններ:

 

«Փարոս»-ով սոցիալական օգնության

տրամադրման իրավունքը

 

13. «Փարոս»-ով իրականացվող սոցիալական օգնության բաշխման ծրագրում կարող են ընդգրկվել տվյալ ծրագրի համար սահմանված սոցիալական տվյալներն ունեցող ընտանիքները:

14. «Փարոս»-ով իրականացվող սոցիալական օգնության բաշխման ծրագրերում չեն կարող ընդգրկվել (անկախ 13-րդ կետով նախատեսված պայմաններին բավարարելուց).

14.1 կրկնակի հաշվառված կամ ընտանիքի կրկնակի հաշվառված անդամ ունեցող ընտանիքները` մինչև կրկնակի հաշվառումից դուրս գալը,

14.2 ծրագրի իրականացման պահին նախորդած 12 ամիսների ընթացքում չփաստագրված ընտանիքները,

14.3 ընտանիքի ոչ հավաստի փաստաթղթերի և տվյալների ներկայացման կամ տվյալները թաքցնելու պատճառով որևէ օգնություն ստանալու իրավունքից Կենտրոնի կողմից զրկված ընտանիքները` մեկ տարի ժամկետով:

 

Տեղեկատվական հոսքերի փոխանակում

 

15. Ամեն ամսվա 15-20-ը ընկած ժամանակահատվածում փոփոխված տեղեկատվական բազան ֆայլերի միջոցով ակտով հանրապետական տեղեկատվական բազա է փոխանցվում Կենտրոնի տնօրենի կամ նրա կողմից լիազորված աշխատակցի կողմից:

16. Կենտրոնը տեղեկատվական բազայի փոփոխությունները ֆայլերի միջոցով ուղարկվում է հանրապետական տեղեկատվական բազա հեռախոսային կապով կամ մագնիսական սկավառակների (դիսկետ) միջոցով:

17. Հանրապետական տեղեկատվական բազայում փոփոխությունների կատարումից հետո 10-օրյա ժամկետում փոփոխությունները պարտադիր փոխանցվում են տեղական տեղեկատվական բազա ֆայլերով` հեռախոսային կապի կամ մագնիսական սկավառակների միջոցով:

Կենտրոնները ստացված փոփոխությունները գրանցում են տվյալ ընտանիքի սոցիալական անձնագրի Կենտրոնի օրինակում:

18. Կենտրոնի տնօրենը 5-օրյա ժամկետում պարտավոր է հանրապետական տեղեկատվական բազա տեքստային ֆայլով տեղեկատվություն ուղարկել ընդունված տվյալների քանակների մասին:

19. Հանրապետական տեղեկատվական բազայի կողմից կատարված փոփոխության հետ քաղաքացու չհամաձայնվելու դեպքում Կենտրոնը ընդունում է համապատասխան որոշում տնային այցելություն կատարելուց հետո:

Ընդունված որոշման կապակցությամբ ընտանիքի սոցիալական անձնագրի «33»-րդ դաշտի փոփոխությունը տվյալ ընտանիքի անապահովության աստիճանի միավորը վերականգնելու նպատակով կատարվում է հանրապետական տեղեկատվական բազայում, համապատասխան Կենտրոնի կողմից ներկայացված արձանագրության հիման վրա ուղարկված ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «21»  12  1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 16980220

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
19.11.1998
N 199-Պ
Հրաման