(ուժը կորցրել է 09.07.15 թիվ 698-Ն և 12.05.15 թիվ 832-Ն հրամաններ)
i
104.1837.180311
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 03 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10411138
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
28 դեկտեմբերի 2010 թ. թիվ 24-Ն 23 դեկտեմբերի 2010 թ. թիվ 1/1837-Ն
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
i
ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
1. Հաստատել «Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն և երկկողմանի հարաբերություններ» չափորոշիչով (այսուհետ` արտաքին կապերի ոլորտում) Հայաստանի Հանրապետության մարզպետների կատարած աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն Հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 32-Ն և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 1/1280-Ն «Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը» համատեղ հրամանը:
Հավելված
ՀՀ փոխվարչապետ, տարածքային
կառավարման նախարարի
2010 թվականի դեկտեմբերի 28-ի
թիվ 24-Ն
և ՀՀ արտաքին գործերի նախարարի
2010 թվականի դեկտեմբերի 23-ի
թիվ 1/1837-Ն
համատեղ հրամանի
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ
I. ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ
1. Արտաքին կապերի ոլորտը ներառում է Հայաստանի Հանրապետության մարզերի` օտարերկրյա պետությունների տարածքային միավորների հետ ապակենտրոնացված համագործակցությունը, իրենց իրավասությունների շրջանակներում համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, մասնակցությունը Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային իրավական և այլ պարտավորությունների կատարմանը:
2. Արտաքին կապերի ոլորտում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից աշխատանքները գնահատվում են սույն ուղեցույցի համաձայն հաստատվող` ոլորտի համար տարեկան միջոցառումների ծրագրերի (այսուհետ` ծրագիր) կատարողականի հիման վրա:
3. Մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների կողմից միջազգային գործունեություն և միջազգային կապեր իրականացնելու կարգը հաստատելու մասին» թիվ ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 14-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (պատճենը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը) համաձայնությանն է ներկայացնում մարզպետարանների հաջորդ տարվա ծրագրերի նախագծերը` Աղյուսակ 1-ի տեսքով:
4. Մարզպետարաններն իրենց ծրագրերի նախագծերը կազմելիս խորհրդակցում են գործադիր իշխանության համապատասխան հանրապետական մարմինների հետ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության գործող միջազգային պայմանագրերով կամ օտարերկրյա պետությունների և/կամ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերով` Հայաստանի Հանրապետության մարզպետների իրավասության ոլորտներին վերաբերող դրույթների և/կամ միջոցառումների կատարման նպատակով անհրաժեշտ հարցերը հստակեցնելու նպատակով:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության հետ ծրագրի նախագծում կարող է կատարել որոշակի ճշգրտումներ, ուղղումներ կամ առաջարկել նոր միջոցառումներ:
6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ծրագրերը հաստատվում են մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 15-ը:
II. ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
7. Աղյուսակ 1-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերով` մարզպետարանի իրավասության ոլորտներին վերաբերող դրույթների և/կամ այլ փաստաթղթերի կատարում» աշխատանքային ուղղությունը (1-ին սյունակի 1-ին կետ) նշանակում է Հայաստանի Հանրապետության գործող միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների (այդ թվում` ժողովրդավարության հաստատման ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում) կամ օտարերկրյա պետությունների և/կամ միջազգային կազմակերպությունների հետ ծրագրերի կատարումը` Հայաստանի Հանրապետության մարզպետների իրավասության շրջանակներում:
Աղյուսակի 2-րդ սյունակի 1-ին կետում (Միջոցառման անվանումը) թվարկվում են բոլոր միջոցառումները, որոնք պետք է կատարվեն տարվա ընթացքում մարզպետարանների կողմից` նշված պայմանագրերի և ծրագրերի կատարման նպատակով:
Աղյուսակի 3-րդ սյունակի 1-ին կետում լրացվում են 2-րդ սյունակի 1-ին կետում նշված միջոցառումների կատարման նախատեսվող ժամկետները:
8. Աղյուսակ 1-ի «Օտարերկրյա պետությունների տարածքային միավորների հետ համաձայնագրերի կամ այլ փաստաթղթերի/ծրագրերի կնքում և կատարում» աշխատանքային ուղղությունը (1-ին սյունակի 2-րդ կետ) նշանակում է օտարերկրյա պետությունների տարածքային միավորների հետ համաձայնագրերի կամ այլ փաստաթղթերի/ծրագրերի կնքում, ինչպես նաև` օտարերկրյա պետությունների տարածքային միավորների արդեն իսկ կնքված համաձայնագրերի և այլ փաստաթղթերի կատարում:
Աղյուսակի 2-րդ սյունակի 2-րդ կետում նշվում են կոնկրետ համաձայնագրերը կամ այլ փաստաթղթերը, որոնք նախատեսվում են ստորագրել, ինչպես նաև` արդեն իսկ կնքված փաստաթղթերի կատարման նպատակով նախատեսվող միջոցառումները:
Աղյուսակի 3-րդ սյունակի 2-րդ կետում լրացվում են ինչպես 2-րդ սյունակի 1-ին կետում նշված համաձայնագրերի կամ այլ փաստաթղթերի/ծրագրերի ստորագրման նախատեսվող ժամկետները, այնպես էլ կնքված փաստաթղթերի կատարմանն ուղղված միջոցառումների նախատեսվող ժամկետները:
9. Աղյուսակ 1-ի «Աշխատանքային, ուսուցողական, ճանաչողական այցեր օտարերկրյա պետությունների տարածքային միավորներ և միջազգային կազմակերպություններ, մարզ այցելող օտարերկրյա պետությունների տարածքային միավորների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ընդունում և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացում» աշխատանքային ուղղությունը (1-ին սյունակի 3-րդ կետ) նշանակում է ինչպես օտարերկրյա պետությունների տարածքային միավորներ և միջազգային կազմակերպություններ մարզպետի կամ մարզպետարանի պաշտոնյաների կողմից կատարվող աշխատանքային, ուսուցողական, ճանաչողական այցերի, այնպես էլ օտարերկրյա պետությունների տարածքային միավորների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզ կատարվող աշխատանքային այցերը և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերը:
Աղյուսակի 2-րդ սյունակի 3-րդ կետում նշվում են նախատեսվող փոխադարձ այցերը, նախկինում տեղի ունեցած այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ տվյալ տարում ձեռնարկվելիք քայլերը:
Աղյուսակի 3-րդ սյունակի 3-րդ կետում նշվում են նախատեսվող այցերի ժամկետները:
10. Աղյուսակ 1-ի «Բազմակողմ և այլ միջոցառումներ» աշխատանքային ուղղությունը (1-ին սյունակի 4-րդ կետ) նշանակում է օտարերկրյա պետությունների տարածքային միավորների և միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող` պետությունների տարածքային միավորների մասնակցությամբ բազմակողմ հավաքներին (համաժողով, խորհրդաժողով, սեմինար, հանդիպում և այլն) մասնակցությունը:
Աղյուսակի 2-րդ սյունակի 4-րդ կետում նշվում են նախատեսվող միջոցառումները:
Աղյուսակի 3-րդ սյունակի 4-րդ կետում նշվում են նախատեսվող միջոցառումների ժամկետները:
11. Աղյուսակի 4-րդ սյունակում (Միջոցառման կատարման մասնակից/պատասխանատու այլ մարմիններ) նշվում են կոնկրետ միջոցառման համար ներգրավվածություն և/կամ պատասխանատվություն ունեցող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինները:
III. ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
12. Հայաստանի Հանրապետության մարզպետները ծրագրերի կատարողականները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և տարածքային կառավարման նախարարություն են ներկայացնում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 25-ը` Աղյուսակ 2-ի տեսքով:
13. Աղյուսակի 1, 2ա և 3ա սյունակների 1, 2, 3 և 4 կետերում նույնությամբ նշվում են ծրագրի (Աղյուսակ 1) 1, 2 և 3 սյունակների 1, 2, 3 և 4 կետերում նշված տվյալները:
14. Աղյուսակի 2բ սյունակում նշվում են չնախատեսված միջոցառումների անվանումները, իսկ 3բ սյունակում` միջոցառումների կատարման փաստացի ժամկետները:
15. Աղյուսակի 4-րդ սյունակում նշվում են, թե ինչպիսի արդյունքներ է տվել միջոցառումների կատարումը, ձեռք բերված պայմանավորվածություններին ինչ ընթացք է տրվել, իսկ եթե նախատեսված միջոցառումները չեն կատարվել, ապա նշվում են պատճառները:
IV. ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
16. Արտաքին կապերի ոլորտում մարզպետների աշխատանքները գնահատվում են հետևյալ կերպ`
1) տարեկան ծրագրի առաջին աշխատանքային ուղղությունը (ուղեցույցի 7-րդ կետ)` առավելագույնը 0,75 միավոր.
2) տարեկան ծրագրի երկրորդ աշխատանքային ուղղությունը (ուղեցույցի 8-րդ կետ)` առավելագույնը 1,5 միավոր.
3) տարեկան ծրագրի երրորդ աշխատանքային ուղղությունը (ուղեցույցի 9-րդ կետ)` առավելագույնը 0.5 միավոր.
4) տարեկան ծրագրի չորրորդ աշխատանքային ուղղությունը (ուղեցույցի 10-րդ կետ)` առավելագույնը 0,25 միավոր:
17. Ծրագրերի կատարողականը յուրաքանչյուր աշխատանքային ուղղությամբ գնահատելիս հաշվի են առնվում ինչպես քանակական և որակական/բովանդակային ցուցանիշները, այնպես էլ այն գործոնները, որոնք կարող են ազդեցություն ունենալ քանակական և որակական/բովանդակային ցուցանիշների վրա:
18. Քանակական և որակական/բովանդակային ցուցանիշների վրա ազդող գործոններն են.
1) յուրաքանչյուր միջոցառման կատարման նախատեսված ժամկետը չպահպանելու օբյեկտիվ պատճառները.
2) նախատեսված միջոցառման չկատարման օբյեկտիվ պատճառները, այդ թվում` այդ միջոցառման համար ներգրավվածություն և/կամ պատասխանատվություն ունեցող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինների, ինչպես նաև օտարերկրյա պետության տարածքային միավորի և միջազգային կազմակերպության դերակատարության գործոնը.
3) յուրաքանչյուր մարզի տեղային սոցիալ-տնտեսական և աշխարհագրական առանձնահատկությունները, որոնք օբյեկտիվորեն այլ մարզի/մարզերի համեմատությամբ առավել նպաստավոր կամ աննպաստ պայմաններ են ստեղծում որևէ աշխատանքային ուղղությամբ միջոցառում նախատեսելու կամ կատարելու առումով:
19. Քանակական ցուցանիշները ձևավորվում են յուրաքանչյուր ուղղությամբ նախատեսված և կատարված միջոցառումների քանակով:
Եթե որևէ աշխատանքային ուղղությամբ մարզպետը չի նախատեսել միջոցառում, ապա այդ ուղղություններով գնահատականը զրո է:
Եթե որևէ աշխատանքային ուղղությամբ որևէ կոնկրետ միջոցառում չի կատարվել, ապա այդ միջոցառման համար կատարվում է գնահատականի նվազեցում սույն ուղեցույցի 22-րդ կետում նշված կարգով և չափով:
Եթե որևէ աշխատանքային ուղղությամբ միջոցառման չկատարումը, ելնելով սույն ուղեցույցի 18-րդ կետում նշված գործոններից, համարվում են օբյեկտիվ, ապա այն չի հաշվարկվում ընդհանուր գնահատականի քանակական ցուցանիշների մեջ:
20. Որակական/բովանդակային ցուցանիշներն են.
1) 1-ին աշխատանքային ուղղության համար`
մարզում Հայաստանի Հանրապետության գործող միջազգային պայմանագրերի, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ ծրագրերի և այլ փաստաթղթերի կատարմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը, ստացված գործնական արդյունքները.
2) 2-րդ աշխատանքային ուղղության համար`
- սկզբնական փուլում, օտարերկրյա պետության տարածքային միավորի/միավորների հետ համաձայնագրի/համաձայնագրերի բացակայության պայմաններում, համաձայնագրերի ստորագրումը.
- հետագայում կնքված համաձայնագրի/համաձայնագրերի կատարումը և կատարման շնորհիվ արձանագրված արդյունքները.
3) 3-րդ աշխատանքային ուղղության համար`
փոխադարձ այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ ձեռնարկված կոնկրետ քայլերը և ձեռնարկված քայլերի հետևանքով ստացված արդյունքները.
4) 4-րդ աշխատանքային ուղղության համար`
համապատասխան բազմակողմ և այլ միջոցառումներում մասնակցության արդյունքում ձեռք բերած օգտակար փորձի, գիտելիքների մարզում կիրառման ուղղությամբ ձեռնարկված քայլերը և ստացված արդյունքները:
21. Յուրաքանչյուր աշխատանքային ուղղությամբ կատարված միջոցառման որակական ցուցանիշները գնահատվում են տոկոսներով:
22. Յուրաքանչյուր աշխատանքային ուղղության համար գնահատականը այդ ուղղությամբ կատարված բոլոր միջոցառումների քանակական և որակական ցուցանիշներից ստացված գործակցի (տոկոսներով) և այդ ուղղության համար նախատեսված առավելագույն գնահատականի արտադրյալն է, որը կարող է պակասել տվյալ ուղղությամբ առավելագույն գնահատականի 5 տոկոսի չափով նախատեսված և չկատարված միջոցառման համար:
Օրինակ, եթե 2-րդ աշխատանքային ուղղությամբ նախատեսված բոլոր 5 միջոցառումները կատարվել են և դրանցից յուրաքանչյուրին տրվել են համապատասխանաբար 90, 80, 75, 60 և 85 տոկոս, ապա տվյալ դրա միջինը` 78 տոկոսը բազմապատկվում է 1.5-ով:
Եթե 2-րդ աշխատանքային ուղղությամբ նախատեսված բոլոր 5 միջոցառումներից կատարվել են 4-ը, և 1-ի չկատարումը համարվել է օբյեկտիվ, ապա միջինը ձևավորվում է չորս միջոցառումներին տրված գնահատականներով: Ենթադրենք, յուրաքանչյուր կատարված միջոցառմանը տրվել են համապատասխանաբար 90, 80, 75 և 85 տոկոս, ապա դրա միջինը` 82.5 տոկոսը բազմապատկվում է 1.5-ով:
Եթե 2-րդ աշխատանքային ուղղությամբ նախատեսված բոլոր 5 միջոցառումներից կատարվել են 4-ը, և 1-ը չի կատարվել, ապա միջինը ձևավորվում է չորս միջոցառումներին տրված գնահատականների հանրագումարը բաժանելով 4-ի: Ընդհանուր գնահատականն այս դեպքում ձևավորվում է ինչպես նախորդ դեպքում (միջին տոկոսային ցուցանիշը բազմապատկված 1.5-ով), սակայն ուղղության վերջնական գնահատականը ստանալու նպատակով` չկատարված ամեն միջոցառման համար հանվում է 0,075 միավոր (առավելագույն 1.5 միավորի 5 տոկոսը):
Եթե նույն աշխատանքային ուղղությամբ նախատեսված 5 միջոցառումներից բոլորը կատարվել են, և բացի այդ կատարվել է 1 չնախատեսված միջոցառում, ապա միջինը ձևավորվում է կատարված 5 նախատեսված միջոցառումների միջին տոկոսային ցուցանիշի, իսկ չնախատեսված և կատարված միջոցառման որակական տոկոսային ցուցանիշի` ընդհանուր ձևավորված միջին ցուցանիշից բարձր լինելու դեպքում, տոկոսային միջինը կազմում է բոլոր կատարված միջոցառումների (նախատեսված և չնախատեսված) որակական տոկոսային ցուցանիշների միջինը: (Գնահատման մանրամասն մեխանիզմը և գնահատման օրինակները նկարագրված են Աղյուսակ 3-ում)
Աղյուսակ 1
Արտաքին կապերի ոլորտում տարեկան ծրագրի սխեմա
.____________________________________________________________________.
|Հ/հ|Աշխատանքի ուղղությունը |Միջո- |Միջոցառ-|Միջոցառման |
| | |ցառման|ման |կատարման |
| | |անվա- |կատարման|մասնակից / |
| | |նումը |նախա- |պատաս- |
| | | |տեսվող |խանատու այլ|
| | | |ժամկետ- |մարմիններ |
| | | |ները | |
|___|____________________________________|______|________|___________|
| | 1 | 2 | 3 | 4 |
|___|____________________________________|______|________|___________|
|1. |Հայաստանի Հանրապետության միջազգային | | | |
| |պայմանագրերով կամ օտարերկրյա | | | |
| |պետությունների և միջազգային | | | |
| |կազմակերպությունների հետ համատեղ | | | |
| |իրականացվող ծրագրերով` մարզպետարանի | | | |
| |իրավասության ոլորտներին վերաբերող | | | |
| |դրույթների և/կամ այլ փաստաթղթերի | | | |
| |կատարում | | | |
|___|____________________________________|______|________|___________|
|2. |Օտարերկրյա պետությունների տարածքային| | | |
| |միավորների հետ համաձայնագրերի կամ | | | |
| |այլ փաստաթղթերի /ծրագրերի կնքում և | | | |
| |կատարում | | | |
|___|____________________________________|______|________|___________|
|3. |Աշխատանքային, ուսուցողական, | | | |
| |ճանաչողական այցեր օտարերկրյա | | | |
| |պետությունների տարածքային միավորներ | | | |
| |և միջազգային կազմակերպություններ, | | | |
| |մարզ այցելող օտարերկրյա | | | |
| |պետությունների տարածքային | | | |
| |միավորների, միջազգային | | | |
| |կազմակերպությունների պաշտոնատար | | | |
| |անձանց ընդունում և ձեռք բերված | | | |
| |պայմանավորվածությունների իրականացում| | | |
|___|____________________________________|______|________|___________|
|4. |Բազմակողմ և այլ միջոցառումներ | | | |
.____________________________________________________________________.
Աղյուսակ 2
Արտաքին կապերի ոլորտում տարեկան ծրագրի կատարողականի սխեմա
.___________________________________________________________________.
|Հ/հ|Աշխատանքի ուղղությունը |Միջոցառման |Միջոցա- |Աշխա- |
| | |անվանումը |ռումների |տանքի |
| | | |ժամկետները|կատար-|
| | |______________|__________|ման |
| | |նախա- |չնախա- |նախա-|փաս-|արդ- |
| | |տեսված|տեսված,|տես- |տացի|յունք-|
| | | |սակայն |ված | |ները |
| | | |փաստացի| | | |
| | | |կատար- | | | |
| | | |ված | | | |
| | | | | | | |
|___|______________________________|______|_______|_____|____|______|
| | 1 | 2ա | 2բ | 3ա | 3բ | 4 |
|___|______________________________|______|_______|_____|____|______|
|1. |Հայաստանի Հանրապետության | | | | | |
| |միջազգային պայմանագրերով կամ | | | | | |
| |օտարերկրյա պետությունների և | | | | | |
| |միջազգային | | | | | |
| |կազմակերպությունների հետ | | | | | |
| |համատեղ իրականացվող ծրագրերով`| | | | | |
| |մարզպետարանի իրավասության | | | | | |
| |ոլորտներին վերաբերող | | | | | |
| |դրույթների և/կամ այլ | | | | | |
| |փաստաթղթերի կատարում | | | | | |
|___|______________________________|______|_______|_____|____|______|
|2. |Օտարերկրյա պետությունների | | | | | |
| |տարածքային միավորների հետ | | | | | |
| |համաձայնագրերի կամ այլ | | | | | |
| |փաստաթղթերի /ծրագրերի կնքում | | | | | |
| |և կատարում | | | | | |
|___|______________________________|______|_______|_____|____|______|
|3. |Աշխատանքային, ուսուցողական, | | | | | |
| |ճանաչողական այցեր օտարերկրյա | | | | | |
| |պետությունների տարածքային | | | | | |
| |միավորներ և միջազգային | | | | | |
| |կազմակերպություններ, մարզ | | | | | |
| |այցելող օտարերկրյա | | | | | |
| |պետությունների տարածքային | | | | | |
| |միավորների, միջազգային | | | | | |
| |կազմակերպությունների | | | | | |
| |պաշտոնատար անձանց ընդունում և | | | | | |
| |ձեռք բերված | | | | | |
| |պայմանավորվածությունների | | | | | |
| |իրականացում | | | | | |
|___|______________________________|______|_______|_____|____|______|
|4. |Բազմակողմ և այլ միջոցառումներ| | | | | |
.___________________________________________________________________.
Աղյուսակ 3
Արտաքին կապերի ոլորտում տարեկան ծրագրի կատարողականի որևէ կոնկրետ
ուղղության գնահատման օրինակ
._____________________________________________________________________
|Մարզը|Նախա-|Կատար-|Նախատեսված |Նախատեսված |Նախատեսված|Չնախա- |
| |տես- |ված |միջոցառումների|կատարված |չկատարված |տեսված |
| |ված |միջո- |կատարման |միջոցա- |միջոցա- |կատարված|
| |միջո-|ցա- |որակական |ռումների |ռումների |միջոցա- |
| |ցա- |ռում- |ցուցանիշ |գնահատական |քանակ |ռումների|
| |ռում-|ների | |(օր. 1,5 | |քանակ |
| |ների |քանակ | |ընդհանուրից) | | |
| |քանակ| | | | | |
|_____|_____|______|______________|_____________|__________|________|_
| A | 4 | 4 | 1) 70% |1,5*80%=1,20 | | |
| | | | 2) 90% | | | |
| | | | 3) 80% | | | |
| | | | 4) 80% | | | |
| | | | Միջ - 80% | | | |
|_____|_____|______|______________|_____________|__________|________|_
| B | 5 | 4 | 1) 70% |1,5*75%=1,125| 1 | |
| | | | 2) 80% | |(հանվում է| |
| | | | 3) 80% | |1*0,075) | |
| | | | 4) 70% | | | |
| | | | Միջ - 75% | | | |
|_____|_____|______|______________|_____________|__________|________|_
| C | 4 | 5 | 1) 70% |1,5*75%=1,125| | 1 |
| | | | 2) 80% | | | |
| | | | 3) 70% | | | |
| | | | 4) 80% | | | |
| | | | Միջ - 75% | | | |
|_____|_____|______|______________|_____________|__________|________|_
| D | 5 | 3 | 1) 80% |1,5*85%=1,275| 3 | 1 |
| | | | 2) 90% | |(հանվում է| |
| | | | Միջ - 85% | |3*0,075) | |
|_____|_____|______|______________|_____________|__________|________|_
| E | 2 | 5 | 1) 80% |1,5*75%=1,125| 3 | |
| | | | 2) 70% | | | |
| | | | Միջ - 75% | | | |
._____________________________________________________________________
._______ _____________________________.
|Մարզը| |Չնախատեսված |Վերջնական |
| | |կատարված |գնահատական |
| | |միջոցառումների|(1,5 |
| | |կատարման |ընդհանուրից)|
| | |որակական | |
| | |ցուցանիշ | |
|_____|_ _|______________|____________|
|A | | |1,20 միավոր |
|_____|_ _|______________|____________|
|B | | |1,125-0,075=|
| | | |1,05 միավոր |
|_____|_ _|______________|____________|
|C | |5) 70% |1,125 միավոր|
| | |(չի | |
| | |հաշվարկվում, | |
| | |քանի որ փոքր է| |
| | |միջինից) | |
|_____|_ _|______________|____________|
|D | |3) 90% |1,5*86,67-3*|
| | |Ընդ. միջ - |0,075=1,075 |
| | |86,67% (բոլոր |միավոր |
| | |աշխատանքների | |
| | |որակական | |
| | |տոկոսային | |
| | |միջին | |
| | |ցուցանիշը) | |
|_____|_ _|______________|____________|
|E | |3) 80% |1,5*84%=1,26|
| | |4) 100% |միավոր |
| | |5) 90% | |
| | |Միջ - 90% | |
| | |Ընդ. միջ - 84%| |
| | |(բոլոր | |
| | |աշխատանքների | |
| | |որակական | |
| | |տոկոսային | |
| | |միջին | |
| | |ցուցանիշը) | |
._______ ______________________________.