Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 10 ...

17.08.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.12.1998  -ից մինչեւ   17.08.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 18.07.02 թիվ 1016-Ն որոշում)

i

040.0785.111298

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 785

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 10 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 27-ի «Իրավական ակտերի կոդավորման համակարգը հաստատելու մասին» թիվ 10 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

ա) որոշմամբ հաստատված իրավական ակտերի կոդավորման համակարգի իրավական ակտերի տեսակները բնորոշող կոդերի ցանկը լրացնել հետևյալ նոր տողերով.

«322. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի հրամաններ

323. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետի հրամաններ

324. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետի հրամաններ

325. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության պետի հրամաններ

326. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի հրամաններ».

«600. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի որոշումներ».

բ) նշված ցանկի 103, 109, 114, 118, 120, 121, 122 և 305-րդ տողերը շարադրել նոր խմբագրությամբ.

«103. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի հրամաններ».

«109. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարի հրամաններ».

114. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարի հրամաններ».

«118. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամաններ».

«120. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի հրամաններ

121. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի հրամաններ

122. Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հրամաններ».

«305. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի հրամաններ».

զ) հանել նշված ցանկի 101, 107, 119, 307, 309 և 317-րդ տողերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 11-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.12.1998
N 785
Որոշում