(ուժը կորցրել է 01.09.00 թվականից` 20.06.00 թիվ 370 որոշմամբ)
i
041.0731.161298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 731
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի ԹԻՎ 67 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի մարտի 6-ի «Որդեգրման գործերով հանձնաժողովի մասին» թիվ 67 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը` որդեգրման գործերով հանձնաժողովի կազմի մասով.
i
բ) որոշմամբ հաստատված որդեգրման գործերով հանձնաժողովի կանոնադրության 6-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարն է»:
2. Հաստատել որդեգրման գործերով հանձնաժողովի նոր կազմը (կցվում է):
3. Հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում քննության առնել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների որդեգրման հանձնելու, խնամակալության և հոգաբարձություն նշանակելու մասին հայեցակարգը, «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» ու «Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը և ներկայացնել առաջարկություն:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998թ. դեկտեմբերի 16-ի
թիվ 731 որոշմամբ
ԿԱԶՄ
i
որդեգրման գործերով հանձնաժողովի
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարար
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հ. Նիկողոսյան - ՀՀ առողջապահության նախարար
Է. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Հ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի և ազգային
անվտանգության նախարարի
առաջին տեղակալ
Ա. Բայբուրդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Կ. Հայրապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի
սոցիալական հարցերի վարչության պետ
(հանձնաժողովի քարտուղար)
(կազմը փոփ. 19.07.99 թիվ 436 որոշում)