(ուժը կորցրել է 13.01.17 թիվ 5-Ն հրաման)
i
124.0050.210211
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 02 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12411102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
11 փետրվարի 2011 թվականի N 50-Ն
i
ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերին համապատասխան`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել հաստատագրված վճարով հարկվող գործունեության վերսկսման կամ դադարեցման մասին դիմումի ձևը և լրացման կարգը` համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2011 թ. փետրվարի 11-ի
N 50-Ն հրամանի
Ձև
_________________________________________
լրացվում է հարկային տեսչության անվանումը
Փաստաթղթի համարը`________________________
(լրացվում է հարկային տեսչության կողմից)
ԴԻՄՈՒՄ
ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հաստատագրված վճար վճարողի անվանումը _________________________
____________________________________________________________________
._______________________.
2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) ._______________________.
._______________________________________________________________.
|3. Տեղեկացնում եմ, որ գործունեության իրականացման հետևյալ |
|վայրում (հասցեում) վերսկսում եմ հաստատագրված վճարով հարկվող |
|գործունեությունը` |
|_______________________________________________________________|
| N|Գործունեության|Գործունեության|Օբյեկտի նույնականացման համարը`|
| |իրականացման |տեսակը |լրացվում է հարկային տեսչության|
| |վայրը (հասցեն)| |կողմից |
|__|______________|______________|______________________________|
| 1| 2 | 3 | 4 |
|__|______________|______________|______________________________|
|__|______________|______________|______________________________|
|__|______________|______________|______________________________|
|__|______________|______________|______________________________|
|_______________________________________________________________|
|Կից ներկայացնում եմ հաստատագրված վճարի հաշվարկման համար |
|ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների մասին նոր |
|հայտարարություն (հայտարարություններ): |
| |
|Առդիր ________ թերթ: |
._______________________________________________________________.
._______________________________________________________________.
|4. Տեղեկացնում են, որ գործունեության իրականացման հետևյալ |
|վայրում (հասցեում) դադարեցնում եմ հաստատագրված վճարով հարկվող |
|գործունեությունը. |
|_______________________________________________________________|
|N|Գործունեության|Գործու- |Գործունեության|Օբյեկտի նույնականացման|
| |իրականացման |նեության|դադարեցման |համարը` լրացվում է |
| |վայրը (հասցեն)|տեսակը |սկիզբը |հարկային տեսչության |
| | | |(ամսաթիվը, |կողմից |
| | | |ամիսը, | |
| | | |տարեթիվը) | |
|_|______________|________|______________|______________________|
|1| 2 | 3 | 4 | 5 |
|_|______________|________|______________|______________________|
|_|______________|________|______________|______________________|
|_|______________|________|______________|______________________|
|_|______________|________|______________|______________________|
._______________________________________________________________.
Կազմակերպության տնօրեն _____________________________________
(անհատ ձեռնարկատեր) ստորագրությունը, անունը, ազգանունը
Հաշվապահ _____________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
Դիմումի ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը ____ _______________ 20 թ.
(լրացվում է հարկային տեսչության կողմից)
ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Դիմումը լրացվում և ներկայացվում է «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ Օրենք) 10-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերին համապատասխան: Դիմումը ներկայացվում է նախապես` գրավոր մինչև հաստատագրված վճարով հարկվող գործունեությունը դադարեցնելը կամ վերսկսելը:
2. Դիմումը լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից դիմումը հաշվառելուց (գրանցելուց) հետո մեկ օրինակը վերադարձվում է հարկ վճարողին:
3. Դիմումի ձևի 1-ին կետում լրացվում է հաստատագրված վճար վճարողի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը:
4. Դիմումի ձևի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն):
5. Դիմումի ձևի 3-րդ կետի աղյուսակի`
1) 2-րդ սյունակում լրացվում է գործունեության իրականացման վայրը (հասցեն), որտեղ վերսկսվում է հաստատագրված վճարով հարկվող գործունեությունը, իսկ 3-րդ սյունակում` հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակը: Ավտոտրանսպորտային գործունեության վերսկսման դեպքում դիմումի ձևի 3-րդ կետի աղյուսակի 2-րդ (գործունեության իրականացման վայրը (հասցեն)) սյունակում լրացվում է ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, պետհամարանիշը, իսկ 3-րդ (գործունեության տեսակը) սյունակում` ավտոտրանսպորտային միջոցի հետ կապված իրականացվող ավտոտրանսպորտային գործունեության տեսակը` թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրում կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) գործունեություն կամ բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն:
2) 4-րդ սյունակը (օբյեկտի նույնականացման համարը) լրացվում է հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչության կողմից:
6. Մեկից ավելի գործունեության իրականացման վայրում (հասցեում) գործունեությունը վերսկսելու դեպքում գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի (հասցեի) համար աղյուսակում տվյալները լրացվում են առանձին տողերով:
7. Գործունեության վերսկսման դեպքում դիմումին կից ներկայացվում է հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների մասին նոր հայտարարությունը (հայտարարությունները)` լրացնելով առդիր թերթերի քանակը:
8. Դիմումի ձևի 4-րդ կետի աղյուսակում լրացվում է գործունեության իրականացման վայրը (հասցեն), որտեղ դադարեցվում է հաստատագրված վճարով հարկվող գործունեությունը, դադարեցվող գործունեության տեսակը և գործունեության դադարեցման սկիզբը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Ընդ որում, գործունեության դադարեցման սկիզբը չի կարող դիմումի ներկայացման օրվանից ավելի շուտ լինել: Ավտոտրանսպորտային գործունեության դադարեցման դեպքում դիմումի ձևի 4-րդ կետի աղյուսակի 2-րդ (գործունեության իրականացման վայրը (հասցեն)) սյունակում լրացվում է ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, պետհամարանիշը, իսկ 3-րդ (գործունեության տեսակը) սյունակում` ավտոտրանսպորտային միջոցի հետ կապված իրականացվող ավտոտրանսպորտային գործունեության տեսակը` թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրում կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) գործունեություն կամ բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն:
9. Դիմումի ձևի 4-րդ կետի աղյուսակի 5-րդ սյունակը (օբյեկտի նույնականացման համարը) լրացվում է հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչության կողմից:
10. Մեկից ավելի գործունեության իրականացման վայրում (հասցեում) գործունեությունը դադարեցնելու դեպքում գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի (հասցեի) համար աղյուսակում տվյալները լրացվում են առանձին տողերով: