(ուժը կորցրել է 31.07.13 թիվ 281-Ն որոշում)
i
600.0013.180211
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 02 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60011099
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունվարի 2011 թվականի N 13-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 345-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա), դ) ենթակետերը, 2-րդ մասի բ), ե), ժդ) ենթակետերը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «Այլ լիցենզավորված անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ելքային ձայնային ծառայությունների մատուցման կարգը հաստատելու մասին» N 345-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը` «Այլ լիցենզավորված անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ելքային ձայնային ծառայությունների մատուցման կարգը», լրացնել 2.18 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«2.18 Ծառայություն մատուցողին տրամադրված համարներն Օպերատորի կողմից գործարկվում են միայն դրանց մուտքային զանգի հնարավորությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ ծառայություն մատուցողը բավարար հիմքեր է ներկայացնում Հանձնաժողովին այն մասին, որ առանց ելքային զանգերի հնարավորության` չի կարող իրականացնել իրեն տրված լիցենզիայից բխող իրավունքներն ու պարտականությունները:»:
2. Ձայնային ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձանց`
i
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել բավարար հիմքեր առ այն, որ առանց ելքային զանգերի հնարավորության` չի կարող իրականացնել իրեն տրված լիցենզիայից բխող իրավունքներն ու պարտականությունները.
2) ընդունել ի գիտություն, որ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետում բավարար հիմքեր չներկայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոփոխություն կկատարի ձայնային ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձի համարների զբաղեցման պայմաններում` սահմանելով միայն մուտքային զանգի հնարավորություն:
(2-րդ կետը փոփ. 22.06.11 թիվ 301-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: