(ուժը կորցրել է 24.12.01 ՆՀ-1005 հրամանագիր)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԶԱՏ ԳՆԵՐԻ ԵՎ
ՍԱԿԱԳՆԵՐԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում շուկայական հարաբերությունների անցման գործընթացն արագացնելու համար, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ Ռուսաստանյան Ֆեդերացիայում և Անկախ Պետությունների Համագործակցության անդամ մյուս պետություններում կատարվել է անցում ազատ գների և սակագների քաղաքականության, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում անցնել ազատ գների և սակագների, բացառությամբ սույն հրամանագրի երկրորդ կետով սահմանված արտադրատեսակների և ծառայությունների գների և սակագների:
i
2. Սահմանել հաստատագրված գներ և սակագներ հացի, կաթի և մածնի, աղի, մանկական սննդի, դեղորայքի, բնակարանավարձի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և կապի որոշ ծառայությունների համար: Նշված արտադրատեսակների և ծառայությունների հաստատագրված գների ու սակագների փոփոխությունը կատարել կենտրոնացված կարգով` գների ու սակագների աճի տարբերությունը ամբողջովին փոխհատուցելով բնակչությանը:
/2-րդ կետն ուժը կորցրել է 31.12.93 հրամանագիր/
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկշաբաթյա ժամկետում որոշել այն ծառայությունների ցանկը, որոնց գներն ու սակագները ենթակա են պետական կարգավորման, և սահմանել վերջինիս կարգը:
4. Սույն հրամանագրի կիրարկման պահից ուժը կորցրած ճանաչել բոլոր գնացուցակները և սակագնացուցակները:
5. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում 1992 թվականի հունվարի 5-ից:
4 հունվարի 1992 թվական
ՆՀ-48