(ուժը կորցրել է 11.04.15 թիվ 101-Ն հրաման)
i
108.0184.030211
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«03» 02 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10811058
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
28 դեկտեմբերի 2010 թ. N 17-Ն 23 դեկտեմբերի 2010 թ. N 184-Ն
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
i
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 28-Ն ՈՒ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 83-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարած աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշման (այսուհետ` որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 1 հավելվածի 6-րդ կետը և 2-րդ ենթակետով հաստատված թիվ 2 հավելվածի (այսուհետ` հավելված) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորների աղյուսակի չափորոշիչներ սյունակի 13-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
1. Հաստատել` որոշմամբ հաստատված հավելվածի չափորոշիչներ սյունակի 13-րդ կետի էներգետիկայի և բնական պաշարների բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել «Էներգետիկայի և բնական պաշարների բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» 2009 թվականի սեպտեմբերի 15-ի ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի թիվ 28-Ն և 2009 թվականի սեպտեմբերի 15-ի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի թիվ 83-Ն համատեղ հրամանը:
Հավելված
ՀՀ փոխվարչապետ, տարածքային
կառավարման նախարարի
2010 թվականի դեկտեմբերի 28-ի
թիվ 17-Ն և
ՀՀ էներգետիկայի և բնական
պաշարների նախարարի
2010 թվականի դեկտեմբերի 23-ի
թիվ 184-Ն
համատեղ հրամանի
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ
Սույն մեթոդական ուղեցույցը բնութագրում է էներգետիկայի և բնական պաշարների բնագավառում մարզպետների գնահատման ենթաչափորոշիչները և դրանցից յուրաքանչյուրի համար` գնահատման միավորները:
1. Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում
/առավելագույն գնահատման միավորը` 0,4/
1) Տվյալ ենթաչափորոշիչի գնահատման համար ելակետ է հանդիսանում հաշվետու ժամանակահատվածում էներգետիկայի և բնական պաշարների մասով մարզպետին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովումը ժամանակին:
2) Հնարավոր գնահատականը` իրավական ակտերի պահանջների կատարման ժամկետների խախտումներ` 0, իրավական ակտերի կատարման ապահովում ժամանակին` 0,4:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում
/առավելագույն գնահատման միավորը` 0,6/
1) Տվյալ ենթաչափորոշիչի գնահատման համար ելակետ է հանդիսանում հաշվետու ժամանակահատվածում էներգետիկայի և բնական պաշարների բնագավառին վերաբերող մարզին առնչվող հարցերի վերաբերյալ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքի ներկայացումը:
2) Հնարավոր գնահատականը` կարծիքի բացակայության դեպքում` 0, կարծիքի առկայության դեպքում` 0,6:
3. Ոչ պետական միջոցներով հաշվետու ժամանակահատվածում իրականացրած գազիֆիկացման աշխատանքները
/առավելագույն գնահատման միավորը` 1/
1) Տվյալ ենթաչափորոշիչի գնահատման համար ելակետ է հանդիսանում հաշվետու ժամանակահատվածում մարզի ծրագրերով նախատեսվող գազիֆիկացման իրականացման աշխատանքներում ոչ պետական միջոցների ներգրավման արդյունքները:
2) Հնարավոր գնահատականը` ոչ պետական միջոցների ներգրավման բացակայության դեպքում` 0, ոչ պետական միջոցների ներգրավման դեպքում` 1: