Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՆԻՇԻԿԻ ԿՎԱՐՑԻՏՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՆԻՇԻԿԻ ԿՎԱՐՑԻՏՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳ ...

22.12.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.11.1998  -ից մինչեւ   22.12.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 22.12.00 թիվ 851 որոշում)

i

041.0694.301198

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 1998 թվականի թիվ 694

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՆԻՇԻԿԻ ԿՎԱՐՑԻՏՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ընդունելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության և Վայոց ձորի մարզպետարանի Վայոց ձորի մարզի Գնիշիկի կվարցիտների հանքավայրերի հիման վրա միջազգային շուկայում բարձր պահանջարկ ունեցող տեխնիկական սիլիցիումի և բազմաբյուրեղային կիսահաղորդչային սիլիցիումի արտադրական հզորությունները ստեղծելու ծրագրի իրականացման նպատակահարմարության մասին եզրակացություն ներկայացնելու վերաբերյալ առաջարկությունը`

1. Վայոց ձորի մարզի Գնիշիկի կվարցիտների նպատակային օգտագործման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշման մեջ նշված հիմնահարցի վերաբերյալ:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎ.

ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 694

ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Զ Մ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՆԻՇԻԿԻ ԿՎԱՐՑԻՏՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

   Մ. Ձավարյան            - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարի

                            առաջին տեղակալ (հանձնաժողովի համանախագահ)

 

   Ա. Վարդանյան           - Հայաստանի արդյունաբերողների և  գործարարների

                            միության նախագահ, «Տրանզիստր» ՊՓԲԸ-ի

                            գլխավոր տնօրեն

                            (հանձնաժողովի համանախագահ)

 

   Մ. Աբովյան             - «Նյութաբանության ԳՀԻ» ՊՓԲ-ի տնօրեն

 

   Ս. Բաբայան             - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարության

                            տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ

 

   Վ. Բադալյան            - «Պլաստպոլիմեր ԳՀԻ» ՊՓԲԸ-ի տնօրենի տեղակալ

 

   Ս. Կարախանյան          - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                            ընդհանուր և անօրգանական քիմիայի

                            ինստիտուտի տնօրեն

 

   Կ. Հակոբյան            - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

 

   Մ. Հովակիմյան          - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարության

                            լեռնամետալուրգիայի բաժնի պետ

 

   Ա. Մանթաշյան            - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                             քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն

 

   Պ. Մանուկյան            - ՀՀ Վայոց ձորի մարզպետ

 

   Ա. Սուքիասյան           - ՀՀ արդյունաբերության  և  առևտրի

                             նախարարության տեխնոլոգիաների զարգացման

                             վարչության գլխավոր մասնագետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.11.1998
N 694
Որոշում