i
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ- դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» թիվ 298 որոշմամբ հաստատված հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է
Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ -դրամարկղային մեքենաների մոդելների լրացված ցանկը.
.________________________________________________________________________.
|հ/հ | ՀԴՄ-ի մոդելների| Խումբը | Կիրառման ոլորտները |
| | անվանումը | |________________________________________|
| | | |Առևտուր | Սպասար-| Նավթա- |Հյուրանոցներ |
| | | | | կումներ| մթերքի |և հանրային |
| | | | | | վաճառք |սննդի ձեռնար |
| | | | | | |-կություն- |
| | | | | | |ներ |
|____|_________________|________|________|________|________|_____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|____|_________________|________|________|________|________|_____________|
| 1 | ԷԿՐ 2101.1Փ |Ինքնավար| + | | | |
|____|_________________|________|________|________|________|_____________|
| 2 | ԷԿՐ 2102 Փ |Ինքնավար| + | Ավտո - | | |
| | | | | տոմսե- | | |
| | | | | րի վա- | | |
| | | | | ճառք | | |
|____|_________________|________|________|________|________|_____________|
| 3 |ԷԿՐ 3101.1Փ |Ինքնավար| + | + | | |
|____|_________________|________|________|________|________|_____________|
| 4 |ԷԿՐ 3101.3Փ |Պասիվ | | | + | |
|____|_________________|________|________|________|________|_____________|
| 5 |ԷԿՐ 3102 Փ |Ինքնավար| + | | | |
|____|_________________|________|________|________|________|_____________|
| 6 |ԷԿՐ 4101.2Փ |Ակտիվ | + | + | + | + |
|____|_________________|________|________|________|________|_____________|
| 7 |ԷԿՐ 4110 Փ |Ակտիվ | + | | | |
|____|_________________|________|________|________|________|_____________|
| 8 |ՄԻՆԻԿԱ 1101Փ |Ինքնավար| + | | | |
|____|_________________|________|________|________|________|_____________|
| 9 |ՄԻՆԻԿԱ 1102Փ |Ինքնավար| + | | | |
|____|_________________|________|________|________|________|_____________|
|10 |Միկրո 101Փ |Ինքնավար| + | | | |
|____|_________________|________|________|________|________|_____________|
|11 |Միկրո 103Փ |Ինքնավար| + | | | |
|____|_________________|________|________|________|________|_____________|
|12 |Կարտա 1500 DMF |Ինքնավար| + | | | |
|____|_________________|________|________|________|________|_____________|
|13 |Կարտա-Կոլիբրի-MF |Ինքնավար| + | + | | |
|____|_________________|________|________|________|________|_____________|
|14 |Մերկուրի-111Փ |Պասիվ | |+ բացի | + | |
| | | | |տրանս- | | |
| | | | |պորտից | | |
.________________________________________________________________________.
* Տնտեսվարող սուբյեկտների /ֆիրմաների/ կողմից հիմնավոր առաջարկություններ ներկայացնելիս ցանկը կարող է լրացվել:
Ցանկում ընդգրկված հսկիչ-դրամարկղային մեքենաները ըստ գործունեության ոլորտների ներդրվում են համաձայն ՀՀ կառավարության վերը նշված որոշմամբ հաստատված ժամկետացանկի` 1999թ. հունվարի 1-ից մինչև 2000թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Ցանկում ընդգրկված հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ժամկետ է սահմանվում մինչև 2001թ. հունվարի 1-ը:
Այն ոլորտներում, որտեղ ըստ ժամկետացանկի հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ աշխատելը նախատեսվում է 1999թ. հունվարի 1-ից սկսած` օգտագործվող մեքենաների հայերենացումը (որը հանդիսանում է այդ մեքենաներին ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջներից մեկը) թույլատրվում է կատարել մինչև 1999թ. հուլիսի 1-ը:
Հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման գործունեության կազմակերպման վերաբերյալ կհրապարակվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ- դրամարկղային մեքենաներին ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջները կարելի է ստանալ հանձնաժողովից:
Հայաստանի Հանրապետությունում գործող այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք արդեն իսկ աշխատում են հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառմամբ, կարող են այդ մասին հանձնաժողովին ներկայացնել գրավոր հայտարարություն` նշելով մեքենայի մոդելը` հաստատված տեխնիկական պարտադիր պահանջներին համապատասխանելու (կամ այդ նպատակով մեքենայում անհրաժեշտ փոփոխություն կատարելու) դեպքում տվյալ մոդելը հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների արտադրման և (կամ) ներմուծման համար սահմանափակումներ կամ արտոնյալ պայմաններ չեն նախատեսվում:
Հանձնաժողովը գործում է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության շենքում:
Հեռախոսներ` 58-92-95, 58-94-39