Սեղմել Esc փակելու համար:
ՓԱՌՔԻ ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓԱՌՔԻ ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ

09.08.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.01.2011  -ից մինչեւ   09.08.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-100-Ն օրենք)

i

010.0001.110111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

ՓԱՌՔԻ ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Փառքի շքանշանը շնորհվում է միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, խաղաղության և միջազգային անվտանգության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, տնտեսական կապերի զարգացմանը նպաստող, հոգևոր-մշակութային արժեքների պահպանմանն ուղղված գործունեության համար:

 

ՀՈԴՎԱԾ 2. Փառքի շքանշանով պարգևատրվում են օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարները, միջազգային կազմակերպությունների ղեկավարները, հոգևոր առաջնորդները (կրոնական գործիչները):

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

11 հունվարի 2011 թվականի

ՀՕ-1-Ն

 

 

pin
ՀՀ 22.12.2010
N ՀՕ-1-Ն օրենք