(ուժը կորցրել է 06.06.02 թիվ 802-Ա որոշում)
i
040.0732.191198
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 նոյեմբերի 1998 թ. թիվ 732
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների ծառայողական համազգեստի և հատուկ կոչումների տարբերանշանների նկարագիրը (կցվում է):
բ) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների ծառայողական համազգեստի և հատուկ կոչումների տարբերանշանների ձևերը (թիվ թիվ 1, 2, 3, 4, 5 ձևերը կցվում են):
գ) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների համազգեստի բաշխման նորմաները (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 19-ից:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 732 ՈՐՈՇՄԱՄԲ
ՆԿԱՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ
I. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների
աշխատողների ծառայողական համազգեստը
Գլխարկը մուգ կապույտ գույնի կտորից է` կապույտ եզրաշերտով, երկշերտ հյուսած կապը (քուղը) երկու կոճակով ամրացվում է գլխարկաբոլորքի վրա` ցանցահյուսազարդով և ոսկեզօծ գլխարկանշանով:
Բարձրագույն կազմի դասային կոչում ունեցող աշխատողների գլխարկահովհարից վերև` գլխարկաբոլորքի վրա, բաց ոսկեզօծ լարահյուսից, դրվում է խորհրդանշան, որի կենտրոնական բացվածքում տեղադրված է հովհարաձև, ուռուցիկ ոսկեգույն զարդ` կենտրոնում` Հայաստանի Հանրապետության զինանշանով: Գլխարկահովհարը կապույտ գույնի է:
Տղամարդկանց բաճկոնը` տեսչական կազմի համար երկփեղկ է, միակողմանի, մեկշար` չորս կոճակով, իսկ սպայական կազմի համար` երկփեղկ, երկկողմանի, երկշար` երեք կոճակով, որոնց վրա դրոշմված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, թիկնամասով, հետծալված օձիքով և երկկարանի թևքերով` դաստակի մոտ` առանց կոճակի:
Բաճկոնի ձախակողմյան փեղկի կրծքամասում, փոքրիկ վրադիր կարվածքով կեղծ գրպանիկ: Բաճկոնի երկու փեղկի ներքևի մասում տեղադրված են ներկարովի գրպաններ` վրաեկող կափույրով:
Տաբատը կապույտ գույնի կտորից է` ուղիղ, գոտկատեղից ներքև իջնող երկու ծալքերով, երկկողմանի, թեք կտրվածքով ներկար գրպաններով:
Տաբատի հետնամասում` աջ կողմում, գոտկատեղից 10 սմ ներքև կարված է կտրված գրպան, որը կոճկվում է մուգ կապույտ գույնի մեկ կոճակով:
Կանանց բաճկոնի ձևը նույնն է, փեղկերը կոճկվում են դեպի ձախ:
Բաճկոնի հետ միասին կանանց տրվում է նույն գույնի կիսաշրջազգեստ` ամառային և ձմեռային: Կիսաշրջազգեստն ուղիղ է, գոտին հետնամասում կոճկվում է կապույտ գույնի մեկ կոճակով և «կայծակ» ճարմանդով:
Կիսաշրջազգեստը հետնամասում` միջնակարի վերջում ունի 15 սմ կտրվածք:
Կանանց տրվում է «Պիլոտկա» տեսակի գլխարկ:
Կանանց և տղամարդկանց համար վերնաշապիկը նույնն է, սպիտակ, ամառային` կարճաթև (թևի 1/2 չափով), ձմեռային` երկարաթև: Փողկապը մուգ կապույտ գույնի է:
Տղամարդկանց կիսավերարկուն կապույտ գույնի է, շղթայով: Կիսավերարկուն վերջնամասում հավաքվում է ներկարված լարահյուսով: Օձիքը` չծալվող, առջևի մասում կոճկվում է կապույտ գույնի մեկ կոճակով, հետևի մասում` գլխանոցով, որը հավաքվում և փակվում է «կայծակ' ճարմանդով: Կիսավերարկուն առջևում` ներքևի մասում, ունի երկու կտրված գրպան: Թևքերը կոճկվում են մեկական կոճակով, ձախ թևքի վրա ուսագլխից 15 սմ դեպի բազուկը, տեղադրվում է փափուկ գործվածքից պատրաստված «Մաքսային ծառայություն» թևքանշանը:
II. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների
հատուկ կոչումների տարբերանշանները
Հատուկ կոչումների տարբերանշաններն ուսադիրներն են: Ուսադիրները պատրաստվում են կապույտ գույնի հատուկ հյուսվածքից: Ուսադիրը երկարավուն է, զուգահեռ կողմերով, ձգված, դեպի ուսագլուխը կլորացված: Ուսադիրի երկարությունը 11 սմ է, իսկ լայնությունը` 5 սմ: Այն եզրակարված է 0,5 սմ լայնությամբ ոսկեգույն, երկշերտ լարահյուսով:
Մաքսային ծառայության գլխավոր պետական
խորհրդականի և խորհրդականի ուսադիրները
Մաքսային ծառայության գլխավոր պետական խորհրդականի ուսադիրի վրա, ուսադիրի երկարությամբ ամրացվում են Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշանը, իսկ դրանից ներքև` ոսկեգույն, հնգաթև 2 մեծ աստղ:
Մաքսային ծառայության պետական խորհրդականի ուսադիրի վրա ամրացվում են Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշանը, իսկ դրանից ներքև` ուռուցիկ, ոսկեգույն, հնգաթև մեկ մեծ աստղ:
Մաքսային ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի
խորհրդականների ուսադիրները
Մաքսային ծառայության 1-ին դասի խորհրդականի ուսադիրի վրա, ուսադիրի երկարությամբ, հաջորդաբար ամրացվում են ոսկեգույն, ուռուցիկ, հնգաթև միջին մեծության 3 աստղ, 2-րդ դասի խորհրդականի ուսադիրի վրա նույնանման 2 աստղ և 3-րդ դասի խորհրդականի ուսադիրի վրա` մեկ աստղ:
Մաքսային ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի
տեսուչների ուսադիրները
Մաքսային ծառայության 1-ին դասի տեսուչի ուսադիրի վրա, ուսադիրի երկարությամբ, հաջորդաբար ամրացվում են ոսկեգույն, ուռուցիկ, հնգաթև 3 փոքր աստղ, 2-րդ դասի տեսուչի ուսադիրի վրա` նույնանման 2 աստղ և 3-րդ դասի տեսուչի ուսադիրի վրա` մեկ աստղ:
III. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների
աշխատողների կողմից տարբերանշաններ կրելու կարգը
Ուսադիրները կրում են բաճկոնի և վերնաշապիկի վրա: Բաճկոնի ձախ կողմում, կրծքամասում կրում են ոսկեգույն, մետաղյա ութանկյուն (երկու քառակուսի) խորհրդանշան, կենտրոնում Հայաստանի Հանրապետության արծաթափայլ զինանշանը, որը վերևի մասում ներփակվում է կիսաշրջանաձև «Մաքսային ծառայություն» անվանումով, իսկ ներքևի մասում` տվյալ մաքսային ծառայության աշխատողի անձնական համարով:
Բաճկոնի ձեխ թևքին ամրացվում է փափուկ գործվածքից պատրաստված Հայաստանի Հանրապետության շրջանաձև զինանշանը, որը շրջափակվում է «Մաքսային ծառայություն» հայերեն և անգլերեն անվանումներով (չափը 11 x 9):
Փափուկ գործվածքից պատրաստված զինանշանն ամրացվում է նաև կիսավերարկուի ձախ թևքին` ուսագլխից 15 սմ դեպի բազուկը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 732 ՈՐՈՇՄԱՄԲ
Ձև 1
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
նմուշը
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
նմուշը
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
1-ԻՆ ԴԱՍԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ 1-ԻՆ ԴԱՍԻ ՏԵՍՈՒՉ
նմուշը նմուշը
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
2-ՐԴ ԴԱՍԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ 2-ՐԴ ԴԱՍԻ ՏԵՍՈՒՉ
նմուշը նմուշը
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
3-ՐԴ ԴԱՍԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ 3-ՐԴ ԴԱՍԻ ՏԵՍՈՒՉ
նմուշը նմուշը
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 732 ՈՐՈՇՄԱՄԲ
Ձև 2
ՏԵՍՉԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ
Նմուշները
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 732 ՈՐՈՇՄԱՄԲ
Ձև 3
ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ
Նմուշները
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 732 ՈՐՈՇՄԱՄԲ
Ձև 4
ԸՆԴՀԱՆՈՒՐ
Նմուշը
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 732 ՈՐՈՇՄԱՄԲ
Ձև 5
ՏՂԱՄԱՐԴՈՒ ԿԱՆԱՑԻ
նմուշները նմուշները
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 732 ՈՐՈՇՄԱՄԲ
ՆՈՐՄԱՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԲԱՇԽՄԱՆ
______________________________________________________________________
Անվանումը Քանակը Ժամկետը
(հատ) (տարի)
______________________________________________________________________
Վերնաշապիկ կարճաթև 2 1
Վերնաշապիկ երկարաթև 2 2
Պիջակ 1 2
Տաբատ (շրջազգեստ) 3 2
Գլխարկ զինանշանով 1 2
Փողկապ 2 2
Տաք բաճկոն 1 2
Տաք տաբատ 1 2
Կոշիկ 2 զույգ 1
Կոշիկ երկարաճիտ 1 զույգ 2
Ուսադիր կոճակներով 3 զույգ 2
Աստղեր ըստ ներկայացման
Թևքի տարբերանշան 2 2