(ուժը կորցրել է 21.10.98 թիվ 205 որոշում)
i
050.0200.300998
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
30 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ««ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» 2-ՐԴ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 136 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44 և 53-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» 2-րդ կանոնակարգում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.1. Երրորդ բաժնի 38.01 կանոնը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կանոն 38.01.
ՀՀ կենտրոնական բանկում պահուստավորման են ենթակա բանկի կողմից դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները, ընդ որում ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումն իրականացվում է միայն դրամով».
1.2. Երրորդ բաժնի 38.02 կանոնը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կանոն 38.02.
Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց դրամով պահուստավորում կատարելու ընթացքում արտարժույթի փոխարժեքի փոփոխման հետ կապված ռիսկը կրում է բանկն ինքը».
1.3. Երրորդ բաժնի 38.04 կանոնը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կանոն 38.04.
Ներգրավված պարտավորությունների դիմաց պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածն ընդգրկում է հինգշաբթիից չորեքշաբթի ընկած 14 օրերը, իսկ փաստացի պահուստավորված միջոցների հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածը` առաջին հինգշաբթիին հաջորդող ուրբաթից հինգշաբթի ընկած 14 օրերը: Ընդ որում, փաստացի պահուստավորման վերջին` հինգշաբթի օրը, ներգրավված միջբանկային վարկերի հաշվին չեն կարող համալրվել հաշվետու ժամանակաշրջանի փաստացի պահուստավորված միջոցները:
Պարտադիր պահուստավորման ենթակա են դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի միջև թղթակցային հաշիվների և միմյանցից ներգրաված միջոցների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների (Համաշխարհային բանկ, «Եվրասիա» հիմնադրամ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համաձայնությամբ` այլ նմանատիպ կազմակերպություններ) կողմից ինվեստիցիոն ծրագրերի ֆինանսավորման նպատակով տրամադրված միջոցների, բանկի ստորադաս փոխառությունների: Պարտադիր պահուստավորման հաշվարկում չեն ընդգրկվում նաև կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով հաշվեգրված միջոցները, հաշվարկված (վճարվելիք) տոկոսները, վճարվելիք շահաբաժինները, հաշվարկված աշխատավարձը, հետգնման պայմանագրով վաճառված արժեթղթերից ստացված վնասների պահուստները, հետաձգված հարկային պարտավորությունները և գալիք ժամանակաշրջանի եկամուտները».
1.4. Երրորդ բաժնի 38.07 կանոնը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կանոն 38.07.
Բանկի կողմից հայկական դրամով և արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց փաստացի պահուստավորված միջոցների հաշվառումը տարվում է բանկերի` ՀՀ կենտրոնական բանկում ունեցած դրամով թղթակցային (պարտադիր պահուստների) հաշվով: Բանկերին իրավունք է վերապահվում ինքնուրույն տնօրինել և կառավարել պարտադիր պահուստների միջոցները».
1.5. Երրորդ բաժնի 39.01 կանոնը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կանոն 39.01.
Արտարժութային համախառն դիրքը չի կարող գերազանցել բանկի ընդհանուր կապիտալի`
1998թ. հոկտեմբերի 1-ից` 40%-ը,
1999թ. ապրիլի 1-ից` 30%-ը,
2000թ. հունվարի 1-ից` 25%-ը:
II խմբի մեջ մտնող արտարժույթների գծով բաց արտարժութային դիրքը չի կարող գերազանցել բանկի ընդհանուր կապիտալի`
1998թ. հոկտեմբերի 1-ից` 10%-ը,
2000թ. հունվարի 1-ից` 5%-ը»:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը ներկայացնել «Կանոնակարգ 2-ը» (նոր խմբագրությամբ):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, բացառությամբ 1.1, 1.2, 1.3, 1.4 կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 1999 թվականի ապրիլի 9-ից: